Երվանդ Քոչար


Տաղավարում՝ գրականության և արվեստի շուրջ» շարքի հերթական հաղորդման ընթացքում արձակագիր Հովհաննես Երանյանը պատմում է Երվանդ Քոչարի հալածանքների, արվեստի, ձեռքբերումների ու նվաճումների մասին:

Պեպո


«Տաղավարում՝ գրականության և արվեստի շուրջ» շարքի հերթական հաղորդման ընթացքում արձակագիր Հովհաննես Երանյանը պատմում է Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» կատակերգության նշանակության մասին, որպես հայ նոր թատրոնի և հայ կինոյի հիմքերից մեկը։

Եղիշե Չարենց. Գիրք ճանապարհի


«Տաղավարում՝ գրականության և արվեստի շուրջ» շարքի հերթական հաղորդման ընթացքում արձակագիր Հովհաննես Երանյանը պատմում է Եղիշե Չարենցի ճակատագրի վրա նրա Գիրք ճանապարհին ժողովածուի ազդեցության մասին, բանաստեղծի հալածանքների ու մահվան մասին:

Սուրեն Քոչարյան


Տաղավարում՝ գրականություն և արվեստ հաղորդմանը արձակագիր Հովհաննես Երանյանը պատմում է հայ և խորհրդային բեմարվեստի ամենաինքնատիպ ու տաղանդավոր արտիստներից մեկի՝ Սուրեն Քոչարյանի մասին:

Գրիգոր Արծրունի


Տաղավարում՝ գրականություն և արվեստ հաղորդմանը արձակագիր Հովհաննես Երանյանը պատմում է իր ժամանակին հսկայական ազդեցություն ունեցող, բայց հակասական մի գործչի՝ Գրիգոր Արծրունու մասին:

Գրող, դրամատուրգ, գեղանկարիչ և կինոռեժիսոր Աղասի Այվազյան


Տաղավարում՝ գրականություն և արվեստ հաղորդմանը արձակագիր Հովհաննես Երանյանը ներկայացնում է գրող, դրամատուրգ, գեղանկարիչ և կինոռեժիսոր Աղասի Այվազյանի «Սովորական մարդու գինը» պատմվածքի գրական ու գեղարվեստական բարձր արժանիքները։

Ակսել Բակունց


Ի՞նչ դեր է ունեցել «Զանգեզուր» ֆիլմը սցենարի հեղինակ Ակսել Բակունցի կյանում և ինչ ազդեցություն է ունեցել նրա ճակատագրի վրա։ Արձակագիր Հովհաննես Երանյանը պատմում է «Զանգեզուր» ֆիլմի և Ակսել Բակունցի մասին։

Հրաչյա Քոչար


Հրաչյա Քոչարը անցած դարի 50–60 ական թվականներին եղել է Խորհրդային Հայաստանի ամենազդեցիկ դեմքերից մեկը։ Ժողովուրդը Լուսակերտի նրա ամառանոցը կոչում էր Գերագույն խորհրդի նախագահության շենք։ Այստեղ գրողի հետ երկրի համար կարևոր խնդիրներ էին քննարկում հանրապետության ղեկավարները։ Արձակագիր Հովհաննես Երանյանը պատմում է Հրաչյա Քոչար գրողի ու հակասական մարդու կյանքի ուղու և թողած ժառանգության մասին։

Օրիորդ Գայանե


«Տաղավարում. գրականության և արվեստի շուրջ» շարքի հերթական հաղորդումը նվիրված է հայ թատրոնի պատմության եզակի մի առեղծվածի՝ 19-րդ դարի թատրոնի մի դերասանուհու, որը հռչակվել էր՝ որպես Օրիորդ Գայանե: Մեծ համբավ ձեռք բերելուց հետո տարածվում է, որ նա իրականում ոչ թե կին է, այլ տղամարդ: Խաղացել է ընդամենը մեկ տարի, բեմ է բարձրացել ընդամենը չորս դերակատարումով ու հեռացել թատրոնից: Հաղորդումը փորձում է պատասխանել հարցին. իրականում կի՞ն էր այդ փայլուն դերասանուհին և խարդավանքի զոհ, թե՞ իսկապես տղամարդ էր:

Պարույր Սևակ


Շուրջ կես դար է անցել Պարույր Սևակի ողբերգական ավտովթարից: Մինչև այսօր դեռ չեն վերացել կասկածները, որ ավտովթարը գրողին սպանելու դիտավորություն էր: Արձակագիր Հովհաննես Երանյանը փորձում է պատասխանել հարցին. արդյո՞ք ավտովթարը պատահական էր, թե՞ կանխամտածված սպանություն:

Լեռ Կամսար


«Տաղավարում. գրականության և արվեստի շուրջ» շարքի հերթական հաղորդումը նվիրված է հայտնի երգիծաբան Լեռ Կամսարին: Արձակագիր Հովհաննես Երանյանը փորձում է պատասխանել հարցին, թե ինչու նրա ստեղծագործությունները և գրական ինքնությունը լայն ճանաչում ձեռք չեն բերում ընթերցողական շրջանակներում:

Հրանտ Մաթևոսյանը և հայ թատրոնը


Արձակագիր Հովհաննես Երանյանը պատմում է Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումների մասին: Ինչո՞ւ գրողը վերապահ վերաբերմունք ուներ նույնիսկ այն ներկայացումների նկատմամբ, որոնք արժանացել էին հանդիսատեսի և քննադատների հիացումին: