«Ձայնագիր» երաժշտական-լրատվական հաղորդաշարի տաղավարն առաջարկում է հանդիպում հայ և համաշխարհային արվեստի ինքնատիպ ներկայացուցիչների հետ: Մեզ հյուր են գալիս հայտնի և բազմաժանր երաժիշտներ, արվեստաբաններ և արվեստասերներ: Նրանք պատմում են իրենց ստեղծագործական կյանքի վառ դրվագների մասին, քննարկում ժամանակակից արվեստի առջև ծառացած հարցեր: 
Հեղինակ և վարող՝ Անահիտ Մարգարյան
Ռեժիսոր՝ Վարդգես Մանուկյան
 
Պարբերականությունը՝ ամեն շաբաթ օր, ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ կիրակի օրը, ժամը 08:00-ին և 17:00-ին
 

«Ես մեծատառով մարգինալ եմ». Գեորգս Պելեցիս


Պատվերով երաժշտություն գրելու, միաժամանակ երկու աթոռի վրա նստելու, կոմպոզիցիա չդասավանդելու, ինչպես նաև Արամ Խաչատրյանի դասարանում ուսումնառության տարիների ու Խաչատրյանից հետո երաժշտության զարգացման ընթացքի մասին մեզ հետ զրուցել է լատվիացի անվանի կոմպոզիտոր Գեորգս Պելեցիսը։

«Ճգնաժամն արագացրեց նորարարությունների ընթացքը». Արա Խզմալյան


«Այս ճգնաժամն արագացրեց հին երևույթների ու ձևերի վախճանը, արագացրեց նորարարությունների ընթացքը»: «Ձայնագրի» տաղավարում ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն է:

Ո՞րն է Վահագն Հայրապետյանի հաղթաթուղթը


Առցանց համերգները կոմերցիալիզացնելու, Հայաստանում քաղաքականացված ջազի, երիտասարդ ջազմենների նյութականապես մոտիվացված լինելու, հայկական ջազի հեռանկարների մասին Անահիտ Մարգարյանի հետ զրուցում է ջազ դաշնակահար, կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը։

ԿԳՄՍ «սուպեր» նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի հարցազրույցը «Ձայնագրի»-ն


Հակամշակույթի, մշակութային հաստատություններում մենեջմենթի փոփոխության և դրա արդյունքների, մշակութային ոլորտում պետության ծախսած միջոցների արդյունավետության, ստեղծագործական համույթների և հաստատությունների մեկենասության և մի շարք այլ թեմաների շուրջ «Ձայնագրի» տաղավարում Անահիտ Մարգարյանի հետ տեսակապով զրուցել է ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը:

Alt

Հեռավար ուսուցում, Կոնսերվատորիայի դասախոսների աշխատավարձի բարձրացման խնդիրներ. Սոնա Հովհաննիսյան


Ինչպե՞ս է հնարավոր հեռավար կրթություն իրականացնել երաժշտարվեստի ոլորտում. Անահիտ Մարգարյանը «Ձայնագրի» տաղավարում զրուցել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, «Հովեր» պետական կամերային երգչախմբի հիմնադիր-ղեկավար Սոնա Հովհաննիսյանի հետ։ Անդրադարձ է կատարվում նաև Կոնսերվատորիայի դասախոսների աշխատավարձերի բարձրացման խնդրին:

 

«Ձայնագրի» տաղավարում «Գրեմմի»-ի դափնեկիր, ամերիկացի դիրիժոր Ջոն Նելսոնն է


«Դիրիժորների մեծ մասն ասում է՝ դուք պետք է անեք այնպես, ինչպես ես եմ ուզում։ Իսկ երաժիշտները դա չեն սիրում։ Ես փորձում եմ ստեղծել բաց փոխհարաբերություններ»։ Անահիտ Մարգարյանի հյուրն է ԱՄՆ-ից ժամանած մեծանուն դիրիժոր, «Գրեմմի»-ի մրցանակակիր Ջոն Նելսոնը։

Տաղավարում հայկական ռոք ասոցիացիայի նախագահ Վարդան Գրիգորյանն է


«Armenia in Rock» փառատոնի, Հայաստանում ռոքի մասնատված և տարերային ասպարեզը համախմբելու և վերակենդանացնելու, հայկական ռոքի պատմությանը նվիրված ֆիլմի նկարահանման, նոր և հավակնոտ ծրագրերի, այդ թվում, միջազգային նոր ռոք փառատոնի ստեղծման մասին «Ձայնագրի» տաղավարում խոսել է Վարդան Գրիգորյանը:

Գերմանական դիրիժորական դպրոցի ներկայացուցիչ՝ Ռայնհարդ Սեեհաֆեր


«Ինչու՞ եմ սիրում դիրիժորությունը, որովհետև այն ամենն, ինչ էմոցիոնալ տեսանկյունից տալիս եմ, վերադառնում է ինձ, մանավանդ, երբ ղեկավարում եմ լավ նվագախումբ, ինչպիսին է Ձեր՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը»։ 
«Ձայնագրի» տաղավարում գերմանացի անվանի դիրիժոր, կոմպոզիտոր, դաշնակահար Ռայնհարդ Սեեհաֆերն է:
 

«Ջազ չգալ չէի կարող, որովհետև ծնվել եմ քաղաքում, որը ջազի էպիկենտրոններից էր». Մարիամ Մերաբովա


«Ջազ չգալ ուղղակի չէի կարող, որովհետև ծնվել եմ քաղաքում, որը խորհրդային տարիներին ջազի էպիկենտրոններից մեկն էր՝ հայտնի ջազ և ռոք փառատոններով»: Անահիտ Մարգարյանը «Ձայնագրի» տաղավարում զրուցել է ջազ-էստրադային ճանաչված երգչուհի Մարիամ Մերաբովայի հետ։

Երաժշտական ամենատարբեր ժանրերի խաչմերուկում կանգնած Յան Մաքսինը


Դասական երաժշտությունից` մինչև ջազ և ժողովրդական երաժշտություն, ռոքից և ֆիլմերի սաունդթրեքերից` մինչև բալկանյան մոտիվներ և ֆրանսիական շանսոն։ Երաժշտական ինքնատիպ ոճ ստեղծած թավջութակահար Յան Մաքսինը Անահիտ Մարգարյանի հյուրն է։

Կոնստանտին Օրբելյանը և Օպերային թատրոնը


Նոր բեմադրություններ, հյուրախաղեր Մոսկվայի Մեծ թատրոնում, Դուբայի և Քուվեյթի գերժամանակակից թատրոններում։ «Ձայնագրի» տաղավարում Ալ․ Սպենդիարյանի օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանն է։ Մաեստրոն իր հիշողություններն է կիսում նաև օրերս կյանքից հեռացած Մոնսերատ Կաբալյեի մասին։ 

Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտը «Ձայնագրի» տաղավարում է


«Մեր օրերի մեծագույն խնդիրներից է միջակությունը: Զգացմունքային աշխարհը մղվում է երկրորդ պլան»: Մեր ժամանակների լավագույն երիտասարդ ջութակահարներից մեկը՝ Սերգեյ Խաչատրյանը, հյուրընկալվել է «Ձայնագրի» տաղավարում։