Հեղինակ և վարող՝ Աննա Սարգսյան
Արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում անհատը ինքնադրսևորման խնդիր ունի, հասարակությունները՝ ինքնության նոր նշանների: Մարդկությանը հուզող հավերժական հարցերը, համամարդկային արժեքներն ամեն  հանրույթում փորձության են ենթարկվում յուրովի և պահանջում են լուծումներ յուրաքանչյուր անհատից առանձին:
«Հետխորհրդային հայ իրականություն», «Հավաքական հիշողություն», «Գիտելիք և տեղեկատվություն», «Անկախության դասեր», «Լեզու և ինքնագիտակցություն»... Թեմաներ, որ քննարկում են վաստակաշտ և երիտասարդ գիտնականներն, արվեստագետներն ու հոգևորականները «Երրորդ հազարամյակի» տաղավարում:  
Հաղորդաշարը ստեղծվել է 2005թ.: 2011թ-ին բանավեճի մշակույթ զարգացնելու համար արժանացել է Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին:
 
Պարբերականությունը՝ ամեն հինգշաբթի, ժամը 21:55-ին
Կրկնությունը՝ ուրբաթ, ժամը 13:00-ին, կիրակի, ժամը 15:15-ին

Տնտեսական աճի միֆերն ու իրականությունը


Ինչո՞վ է ապրում Հայաստանի տնտեսությունը: Ինչպե՞ս է ապրում միջին վիճակագրական հայաստանցին: Ինչի՞ մասին են խոսում Երևանի՝ լեցուն սրճարանները և ինչի՞ մասին են խոսում մասնագիտական վերլուծությունները: Աննա Սարգսյանը զրուցել է տնտեսագետ, «Տվյալ» Tvyal.com կազմակերպության ղեկավար Աղասի Թավադյանի հետ:

Արցախցիների «արտագաղթի ծրագիրը»


Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը ահազանգում է, որ Հայաստանում պետական կառավարման համակարգը երկակի ստանդարտներ է կիրառում բռնի տեղահանված արցախահայերի նկատմամբ՝ անուղղակի խրախուսելով արտագաղթը: Աննա Սարգսյանը զրուցել է խորհրդի անդամ Ապրես Մարգարյանի հետ:

Քաղաքականությամբ զբաղվելու արվեստն ու իրավունքը


Ինչո՞ւ է մեր հասարակությունն այսքան անհաշտ, սա ազգային բնավորություն է, թե՞ քաղտեխնոլոգիա: Ովքե՞ր են զբաղվում քաղաքականությամբ: Եկեղեցականը կարո՞ղ է զբաղվել քաղաքականությամբ: Աննա Սարգսյանը զրուցել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանի հետ:

Ի՞նչ առնչություն ունի բիզնեսը հասարակական մթնոլորտի հետ


Տնտեսությունն ու կապիտալն, առհասարակ, սիրում են նվազագույն ռիսկեր, առավելագույն կանխատեսում: Մեր այս անկանխատեսելի ու անկայուն օրերում ո՞ւր կարող է փախչել կապիտալը: Աննա Սարգսյանը զրուցել է Բի Դի Օ Արմենիա (BDO Armenia) խորհրդատվական կազմակերպության գործընկեր Ահարոն Չիլինգարյանի հետ:

Ինչով են եկեղեցին ու պետությունը տարանջատված


Ո՞րն է եկեղեցի-պետություն տարանջատման սկզբունքը: Ե՞րբ կարող է եկեղեցին միջամտել պետության կյանքին, ե՞րբ՝ պետությունը եկեղեցու ներքին կյանքին: Իրավաբանական գիտությունների թեկնածու, հոգևոր իրավունքի մասնագետ Վահե Թորոսյանի հետ Աննա Սարգսյանի զրույցի երկրորդ հատվածը։

Ում է վերաբերվում կրոնական իրավունքը, ում՝ կանոնական իրավունքը


Ի՞նչ է կրոնական իրավունքը և ի՞նչ է կանոնական իրավունքը: Ո՞ր սահմանափակումներ են համարվում իրավաչափ և ու՞մ կողմից կարող են դրանք լինել: Աննա Սարգսյանը զրուցել է իրավաբանական գիտությունների թեկնածու, հոգևոր իրավունքի մասնագետ Վահե Թորոսյանի հետ:

Արցախցիների հավաքական վերադարձի իրավունքը վտանգված է


«Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» հասարակական կազմակերպությունը կոչ է անում միասին պաշտպանել Արցախի ցեղասպանված ժողովրդի իրավունքները, անվտանգ վերադարձն ու արժանապատիվ ապագան։ Աննա Սարգսյանը զրուցել է Արցախ Միության նախագահ, Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար ու Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ:

Ազգային պետություն, թե՞ փախստականների ճամբար


Ի՞նչ է ներհասարակական պառակտումը: Արդյո՞ք հատուկ ջանքեր են պետք դա իրականացնելու համար: Ու՞ր կարող է տանել այս գործընթացը պետության կյանքում: Աննա Սարգսյանը զրուցել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանի հետ:

Ինչու՞ Թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը 1918-ին


Ովքե՞ր էին Սարդարապատում կռվող հայերը: Ինչու՞ խորհրդային քարոզչամեքենան և այսօրվա որոշ շրջանակներ տարածում են այն միֆը, թե հայերը 1918-ին «փոցխ ու եղանով» հաղթեցին թուրքական կանոնավոր բանակին: Ի՞նչ պատմական փաստեր են ի չիք դարձնում այն թեզը, թե Թուրքիան նվիրեց արևելահայերին անկախություն: Աննա Սարգսյանը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանի հետ:

Ու՞մ հետ ենք իրականում բանակցում խաղաղության շուրջ


Ի՞նչ գիտենք մենք ժամանակակից Ադրբեջանի մասին: Ի վերջո, այս պետության հետ մենք 30 տարուց ավելի է՝ պատերազմի մեջ ենք և այս պետության հետ այսօր խաղաղություն ենք բանակցում: Արժե՞ արդյոք ճանաչել՝ ում հետ բանակցում ենք: Աննա Սարգսյանը զրուցել է արևելագետ, Caspian Frontires տելեգրամյան ալիքի վարող Արտյոմ Տոնոյանի հետ:

Հայ կանայք և «պետական ֆեմինիզմը» համր կինոյում


Կինոն հայ իրականություն մտավ բարդ և ծանր ժամանակաշրջանում՝ ցեղասպանություն, Առաջին հանրապետության անկում, պարտադրվող խորհրդային գաղափարախոսություն՝ անցյալի ի սպառ մերժումով: Ո՞վ էր հայ կինը խորհրդահայ համր կինոյում: Աննա Սարգսյանը զրուցել է «Համր կինոյի խոսուն կանայք» փաստավավերագրական ժողովածուի հեղինակ Ռուզաննա Բագրատունյանի հետ:

Ինչպես տոնել հաղթանակը, երբ այնուամենայիվ, մեզ պարտված ենք զգում


2020թ.-ի պարտությունից և, հատկապես, 2023թ.-ին Արցախի հայաթափումից հետո մենք չգիտենք՝ ինչպես նշել Շուշիի ազատագրման տոնը: Չկա պետության աջակցությունն այդ հարցում հասարակությանը, որը կօգներ որևէ կերպ կարգավորել հակասական հույզերը: Չկա հասարակական պահանջ, որը կստիպեր պետությանը քաղաքականություն և վերաբերմունք մշակել: Այնուհանդերձ, մայիսի 9-ը թե՛ պետական տոնացույցում է, թե՛ հայության հավաքական հիշողությունում: Հաղթանակի տոնի տրանսֆորմացիայի մասին Աննա Սարգսյանը զրուցել է ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանի հետ: