Արվեստագետները, արվեստի կառավարիչներն ու հասարակական գործիչները «ԱՐՏՖՈԿՈՒՍԻ» տաղավարում քննարկում են արվեստի աշխարհի կարևորագույն իրադարձությունները, արվեստի փոխակերպումները, մերօրյա արվեստագետներին հուզող խնդիրները։

Հեղինակ և վարող՝ Անահիտ Մարգարյան

Ռեժիսոր՝ Սուրեն Տեր-Գրիգորյան

 

«Սասնա ծռեր» էպոսի նոր համահավաք բնագիրը


«Սասնա ծռեր» ազգային դյուցազներգության բանավոր տարբերակները գրառվել են 1873 թվականից սկսած: Առավել հայտնի է այդ տարբերակների հիման վրա 1939 թ․ ստեղծված համահավաք բնագիրը։ Քչերը գիտեն, որ բացի այս համահավաք բնագիրը տարբեր ժամանակներում ստեղծվել են ևս երկու նմանատիպ բնագրեր, իսկ չորրորդ բնագիրը կհրատարակվի 2025 թվականին: Հեղինակը գրականագետ, էպոսագետ Հայկ Համբարձումյանն է: «Արտֆոկուսում» Հայկ Համբարձումյանը ներկայացրել է «Սասնա ծռեր» էպոսի բանավոր տարբերակների տիպաբանական քննության, էպոսին վերաբերող իր մենագրությունների և նոր համահավաք բնագրի առանձնահատկությունների մասին։

Հարություն Արզումանյանի գործունեությունը


Հարություն Արզումանյանը Ալեքսանդր Սպենդիրայանի անվան օպերայի և բալետի թատրոնում ամիսը 10-15 համերգ ու ներկայացում է ղեկավարում: Նա գործակցում է Հայաստանի պետական սիմֆոնիկ և Հայաստանի պետական կամերային նվագախմբերի հետ, հնչեցնում Հայաստանում հազվադեպ կատարվող ստեղծագործություններ: Դիրիժորի գործունեության և երաժշտական հետաքրքրությունների, կայացման ուղու և ոլորտում առկա խնդիրները «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանը քննարկել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանի հետ:

Տաթևիկ Շախկուլյան


Կոմիտասի թանգարան-ինստիգտուտը տասը տարեկան է
1969 քննարկվել է Կոմիտասի թանգարան ստեղծելու անհրաժեշտությունը, սակայն միայն տասը տարի առաջ` 2015 թվականին իր դռները բացեց բանահավաք, երաժշտագետ, կոմպոզիտոր, կատարող, խմբավար, երգիչ և բանաստեղծ Կոմիտասի ժառանգությունը հասարակությանը ներկայացնող թանգրան-ինստիտուտը: Տասը տարիների ընթացքում թանգարան-ինստիտուտում ձևավորվել է երաժշտագիտական գրադարանը, գիտական կենտրոնը, համերգադահլիճում անցկացվել են համերգային երեկոներ և կրթական ծրագրեր։ Բացվեել են բազմաթիվ ժամանակվոր ցուցադրություններ, հրատարակվել Կոմիտասին նվիրված գրքեր և հոդվածներ: Թանգարան-ինտիտուտի կարևորագույն ձեռքբերումների, հոբելյանի շրջանակում սպասվող միջոցառումներն ու թանգարան-ինստիտուտի զարգացման ծրագրերը «Արտֆոկուսում» ներկայացրել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Տաթևիկ Շախկուլյանը։

Հարություն Խաչատրյանը 70 տարեկան է


Լրացել է Ռեժիսոր, վավերագրող, Եվրոպական կինոակադեմիայի անդամ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համահիմնադիր, Կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի 70-ամյակը: Անահիտ Մարգարյանը ռեժիսորի հետ զրուցել է կինոմիությունում կատարված աշխատանքի, կինոդպրոցի ստեղծման ծրագրի և կինոյի մասին:

Նոր տենդենց․ կերպարվեստի արդյունաբերություն


Վերջին տարիներին Հայաստանում մեծ տարածում են գտել ժամանակակից կերպարվեստը կիրառական արվեստի նմուշների` շարֆերի, զարդերի, դիզայներական հագուստի վերածող ընկերությունները: Ձևավորվող այս արդյունաբերությունն ի՞նչ պոտենցիալ ունի Հայաստանում: Ինչպե՞ս են կիրառական արվեստ արտադրող ընկերությունները դիրքավորվում շուկայում և ի՞նչ դերակատարում են ունենում ժամանակակից արվեստի ստեղծման գործընթացներում: Անահիտ Մարգարյանը «Արտֆոկուսում» զրուցել է «Արտույտ» ընկերության հիմնադիր Արևիկ Առաքելյանի և «ԼԱՎարտ» ընկերության հիմնադիր Լուսինե Ավդալյանի հետ:

Վաչե Շարաֆյան


«Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի» բացման համերգը կնշանավորվի Վաչե Շարաֆյանի «Շնորհալի, աղօթական» սինֆոնիայի պրեմիերայով, որն ընծա է Սբ․Ներսես Շնորհալի Ամենայն Հայոց Հայրապետի ննջման 850-ամյակին և Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծմանը: Պրեմիերային ընդառաջ` «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանը զրուցել է կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի հետ:

Սերժ Ավետիքյան


«Երկլեզու դրամատիկական արվեստանոց»-ի չորրորդ թողարկումը Հայաստանում. «Արտֆոկուս»-ում Սերժ Ավետիքյանն է

Ֆրանսահայ դերասան, կինոբեմադրիչ, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի նախաձեռնությամբ արդեն 3 տարի է գործում է «Երկլեզու դրամատիկական արվեստանոցը»:  Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս արվեստանոցը կհամախմբի 25 երիտասարդ դերասանների, և հնարավորություն կընձեռի նրանց ծանոթանալու միջազգային ճանաչում ունեցող հրավիրյալ արտիստների աշխատանքի մեթոդաբանությանը, ժամանակակից թատրոնի և կինոյի ավանդույթներին և միտումներին: Ծրագրի ավարտին տասը երիտասարդ արտիստներ հնարավորություն կունենան մասնագիտական պրակտիկա անցնելու Ֆրանսիայում։ «Երկլեզու դրամատիկական արվեստանոցի», ինչպես նաև թատրոնի և կինոյի այլ նախագծերի մասին «Արտֆոկուսում» պատմել է Սերժ Ավետիքյանը: Հաղորդումը վարել է Անահիտ Մարգարյանը:
 

Կրոնի ու մշակույթի փոխազդեցությունները


Սուրբ Ծնունդը, Խաչելությունն ու Հարությունը, քրիստոնեական մշակույթի առանցքային թեմաներն են շուրջ 2000 տարի։ Բոլոր ժամանակների ամենանշանակալի պատմական այս իրադարձությունները դարեր շարունակ վերապատմվում են հոգևոր և աշխարհիկ երաժշտության, կերպարվեստի տարբեր ուղղությունների, թատրոնի, կինոյի միջոցով։ «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանի հյուրը արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանն է, որն անդրադարձել է արվեստում քրիստոնեության դրսևորումների, կրոնի և մշակույթի փոխազդեցություններին։

Տարեմուտին միանգամից երկու պրեմիերա


Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը տարեմուտին երկու ներկայացման պրեմիերա է ցուցադրել: Տարին թատրոնի համար նշանակալից էր նորարարական նախագծերի իրականացման առումով: Վերաբացվել է թատերական ստուդիան, ստեղծվել է «Պաննո» արվեստի տունը, որը տեղծարար հարթակ է արվեստագետների համար. «Երևանյան միջազգային թատերական փառատոնը» բացառիկ հնարավորություն է ընձեռել թատերասեր հանդիսատեսին բացահայտելու համաշխարհային ճանաչում ունեցող` Սիմոն Աբգարյանի թատերախմբի ներկայացումը: «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանի հյուրն է թատրոնի տնօրեն, դերասան Վարդան Մկրտչյանը։

«Քո առաջին բառերը» ժողովածու


Լույս է տեսել Հովհաննես Գրիգորյանի «Քո առաջին բառերը» խորագրով մանկական բանաստեղծությունների ժողովածուն

«Զանգակ» գրատանը տեղի է ունեցել բանաստեղծ, թարգմանիչ և գրող Հովհաննես Գրիգորյանի «Քո առաջին բառերը» խորագրով մանկական բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը, որն ուղեկցվել է դերասաններ Աղասի Մելքոնյանի ու Լիանա Նիկողոսյանի տիկնիկային բեմականացված ընթերցանությամբ: Գիրքը լույս է տեսել հեղինակի ընտանիքի նախաձեռնությամբ: «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանի հյուրերն են Հովհաննես Գրիգորյանի դուստրը` բիզնես խորհրդատու Սոնա Գրիգորյանը, և դերասան, տիկնիկավար Աղասի Մելքոնյանը: 
 

Թանգարանի զինվորը․ Շահեն Խաչատրյան


Հենրիկ Մալյանի անվան թատրոնում կայացել է «Շողակաթ» հեռուստաընկերության նկարահանած «Թանգարանի զինվորը․ Շահեն Խաչատրյան» փաստագրական ֆիլմի պրեմիերան: Այն ներկայացնում է բացառիկ մանրամասներ արվեստաբան, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի և Ազգային պատկերասրահի երկարամյա տնօրեն, մի քանի տասնյակ արվեստագիտական գրքերի, պատկերագրքերի, կատալոգների հեղինակ Շահեն Խաչատրյանի մասին: Ֆիլմի մտահղացումը և սցենարը լրագրող, խմբագիր, թարգմանիչ Լիլիկ Ստեփանյանինն է: Ռեժիսորը Արտակ Ավետյանն է: Անահիտ Մարգարյանը «Արտֆոկուսում» հյուրընկալել է ֆիլմի հեղինակներին։

Եզդիական համայնքի մշակութային ձեռքբերումները


Հայաստանում եզդիները կարողանում են ազգային դիմագիծը պահպանել

Գիտակրթական, մշակութային և այլ բնույթի ի՞նչ միջոցառումներ ու ծրագրեր է իրականացնում «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիան»:  Որքանո՞վ են եզդի երիտասարդները ընդգրկված Հայաստանի մշակութային կյանքում: Արդյո՞ք հայ հասարակությունը բվարար իրազեկված է եզդիների պատմությանը, մշակույթին և կրոնին: Անահիտ Մարգարյանը զրուցել է Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահ Սաիդ Ավդալյանի հետ: