Գանձերի տունդարձը. գեղարվեստի հավաքածու


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ոչ միայն հոգևոր կենտրոն է, այլև արվեստի գործերի բացառիկ պահոց։ Մայր Աթոռի գեղանկարչական հավաքածուն ձևավորվել է դեռևս Հովհաննես Ութերորդ Կարբեցու օրոք՝ 19-րդ դարի սկզբին, իսկ Գարեգին Երկրորդ հայրապետի հովանավորությամբ և ջանքերով այն համալրվել է 436 մշակութային արժեքներով: Մայր աթոռի գեղանկարչական հավաքածուն համալրվել է ոչ միայն հայ դասական, այլև ժամանակակից նկարիչների գործերով:

Գանձերի տունդարձը. հնատիպ գրքեր


Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անմիջական նախաձեռնությամբ ստեղծվել է Գարեգին Ա կրթական կենտրոնը, որի հիմքում Վազգեն Ա, Գարեգին Ա և Գարեգին Բ կաթողիկոսներիի անձնական գրքերի հավաքածուներն են: Հնատիպ հավաքածուն ձևավորվել է զուգահեռ այն հավաքածուի, որ արդեն Մայր Աթոռում գոյություն ուներ: Այս պահին Սուրբ Էջմիածնում հնատիպ գրքերի երկու հավաքածու գոյություն ունի: Ընդհանուր առմամբ մինչև Վեհափառ հայրապետի գահակալությունը Մայր Աթոռում հաշվվում էր մոտավորապես 2000 միավոր հնատիպ գրականություն: Վերջին 25 տարիներին երկու հավաքածուները համալրվել են շուրջ 960 միավորով: 2021 թվականին, Մայր Աթոռում Մատենադարան է հիմնադրվել: Գարեգին Երկրորդ հայրապետի տնօրինությամբ կառուցվել է հոյակերտ նոր շինություն: Երկհարկանի շենքում են տեղավորվել գրապահոցները և օժանդակ սենյակները, վարչական մասը, ընթերցասրահը, այդ թվում նաև՝ հնատիպ գրքերի ընթերցասրահը: Մայր Աթոռի Մատենադարնում պահվող հնատիպերի հավաքածուն 703 նմուշ ունի, դրանցից 620-ը Գարեգին Երկրորդ կաթողիկոսի գահակալության շրջանում են հասել Էջմիածին:

 

Գանձերի տունդարձը. ձեռագիր մատյաններ


Սուրբ Էջմիածնի ձեռագրական հավաքածուն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերով համալրվել է 123 ձեռագրով: Այժմ արդեն Մայր Աթոռի ձեռագրական հավաքածուն Հայաստանում մեծությամբ երկրորդն է Մաշտոցյան Մատենադարանից հետո: Վեհարանի նորոգումից հետո վեհափառի հատուկ կարգադրությամբ հատուկ պահարաններ են տեղադրվել, որտեղ խնամքով ժողովված են Մայր Աթոռի ձեռագրերը: Դրանք ոչ միայն պահվում են ձեռագրատանը, այլև ցուցադրվում Մայր Աթոռի թանգարաններում, մասնակցում Հայաստանում և սփյուռքում տեղի ունեցող ցուցահանդեսների:

Գանձերի վերադարձը


Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի միջնորդությամբ և տնօրինությամբ վերջին քառորդ դարում Սուրբ Էջմիածին է բերվել 32 մասունքարան՝ աջաձև, խաչ-մասունքարաններ, մասանց պահարաններ: Դրանցում ամփոփված են հայ առաքելական եկեղեցու և համաքրիստոնեական սրբերի մասունքներ: 25 տարում հազվագյուտ և բացառիկ մասունքներով է հարստացել Մայր Աթոռի սրբություների գանձարանը:

Սուրբ Ծննդյան համերգային ծրագիր


«Շողակաթը» Սուրբ Ծննդի առիթով ներկայացնում է Հայաստանի երգչախմբերի և նվագախմբերի կատարումներով տոնական համերգային ծրագիր:

Ամանորյա համերգային ծրագիր


«Շողակաթը» Ամանորին ներկայացնում է Հայաստանի երգչախմբերի և նվագախմբերի կատարումներով տոնական համերգային ծրագիր:

Կավե հրեշտակներ, զանգեր


Խեցեգործ Տաթև Ղալթախչյանը համարում է, որ հրեշտակները Սուրբ Ծննդյան բարեբերի խորհուրդ ունեն և նրանք խաղաղություն և բարի լուր են ավետում, զանգերը՝ նոր սկիզբ: Նա կավի միջոցով ստեղծում է Սուրբ Ծննդյան բոլոր խորհրդանիշները՝ զանգեր, մոմեր, հրեշտակներ, եղևնիներ:

Ամանորյա տնակներ


Լիանա Հայրապետյանը փայտից շնչող ամանորի տնակներ է պատրաստում: Հեղինակը համարում է, որ Ամանորի իր տնակները հեքիաթներից են։ Ըստ նրա՝ դրանք խաղաղություն, հանգստություն, ապահովություն, ջերմություն են փոխանցում։ Հեղինակի համոզմամբ տնակներում մարդիկ են ապրում, որովհետև միշտ լամպ է վառվում ներսում, որոնք լույս, սեր ու ջերմություն են տալիս:

Ջերալդ Թրբանճյան


Հայաստանի անկախության տարիներին ոսկե տառերով գրվեց մի բարերարի անուն, որի ուշադրությունը հատկապես կրթությանն էր ուղղված: Ջերալդ կամ Ջերրի Թրբանճյան: Հայաստանում նրան քչերն են տեսել, բայց ճանաչում են ու երախտապարտ են: Նրան օրհնել ու բարեմաղթանքներ են հղել հազարավոր ծնողներ, որոնց զավակները կրթություն են ստացել Թրբանճյան ընտանիքի բարերարությամբ:

Դրոշմ ինքնության


Սուրբ Էջմիածինը քրիստոնեական աշխարհում պետականորեն կառուցված առաջին սրբավայրն է, համաքրիստոնեական մշակույթում՝ առաջին կենտրոնագմբեթ խաչաձև եկեղեցին: Մայր տաճարի կառուցումն ավարտվել է 303 թվականին: Եկեղեցին բազմաթիվ աղետներ է տեսել, նորոգումներ ու վերաշինություններ ունեցել: 2024 թվականին ավարտված Ս. Էջմիածնի մայր տաճարի հիմնանորոգումը ամենածավալունն էր պատմության նորագույն շրջանում. այն սկսվել է տաճարի հիմնատակերից և ավարտվել մայր գմբեթի երկնասլաց խաչով: Վերականգնվել է ավելի քան 2600 քմ որմնանկար։

 

Թանգարանի զինվորը. Շահեն Խաչատրյան


Այս տարի լրացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, շուրջ 38 տարի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը և 11 տարի Հայաստանի ազգային պատկերասրահը ղեկավարած Շահեն Խաչատրյանի ծննդյան 90-ամյակը։ Ֆիլմը պատմում է արվեստաբանի կյանքի ու գործունեության մանրամասները, թե ինչպես Չարենց արտասանելու համար դպրոցում ծեծի ենթարկվեց, ապա դարձավ լողի չեմպիոն ու միայն տարիներ անց վերադարձավ մշակույթին։ Ֆիլմում բացառիկ դրվագներ կան Շահեն Խաչատրյանի եւ Մարտիրոս Սարյանի մտերմության, Վարպետի կողմից նրան թանգարանի տնօրեն նշանակելու և յուրահատուկ պատվանուն շնորհելու մասին։

«Ոսկե սերունդ» ամառային ճամբար


Արցախից բռնի տեղահանված 63-79 տարեկան անձանց համար հունիսի 11-ից հուլիսի 7-ը «Միասին» ՀԿ-ն Ծաղկաձորում կազմակերպել է «Ոսկե սերունդ» սոցիալ-կրթական ամառային ճամբար: Ծրագրի նպատակն է հրավիրել հասարակության ուշադրությունը տարեցների խնդիրներին, ցուցաբերել սոցիալ-հոգեբանական աջակցություն, նպաստել նրանց առողջ ապրելակերպին, օգտակար և հետաքրքիր առօրյայի կազմակերպմանը։ Ծրագիրն իրականացվել է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության միջոցով և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանասավորմամբ։