Ավետիս - Աստված ասել էր, որ Նոյը բոլոր կենդանիներից զույգ-զույգ հավաքի` տղա – աղջիկ, տղա-աղջիկ:
Արփի - Բա չե՞ն ուտի իրար:
Ավետիս - Չէ~, Աստված չի թողնի:
Աստվածաշնչյան իմաստությունները բոլորի համար են, բոլոր ժամանակների և բոլոր տարիքների:
«Պատումիկներ Աստվածաշնչից» հաղորդաշարը Ավետիսի և Արփիի առաջին ծանոթությունն է Սուրբ Գրքին և առաջին տպավորությունները հասակակիցներին պատմելու հեռուստատեսային փորձը:
|
Գործով, ոչ թե խոսքովՆույնիկս հավատն առանց գործերի անիմաստ է։ Ոչ թե խոսքով, այլ գործով եւ ճշմարտությամբ։ |
|
Մոլորված ոչխարիկըՀայր ամպիկը թողնելով իր մյուս ամպիկներին գնում է չարաճճի ամպի հետեւից։ Նրա համար կարեւոր էր իր մոլորված ձագուկին վերադարձնելը։ |
|
Ջուրը գինու վերածելԿանա քաղաքում հարսանիքի հավաքվածները ականատես են լինում առաջին հրաշքին։ Հարսանիքի ժամանակ հանկարծ պարզվում է, որ գինին վերջացել է։ Հիսուսը պատվիրում է, որ ջուր լցնեն կարասների մեջ։ Հետո նա ջուրը գինի է դարձնում։ |
|
Բարի ՍամարացինԳողերը հարձակվում են մի մարդու վրա, ծեծում, թալանում եւ կիսամեռ թողնում ճանապարհին ու հեռանում։ Ոչ մեկը չի մոտենում նրան օգնելու, որովհետեւ վախենում են վարակվելուց, բայց մի սամարացի նկատում է նրան ու օգնում։ |
|
Հացի բազմացումըԱվելի քան 5000 մարդ օրերով լսում են Հիսուսին։ Առաքյալները հայտնում են, որ ընդամենը 5 հաց եւ 2 ձուկ կա։ Հիսուսը օրհնում է և պատվիրում բաժանել մարդկանց։ |
|
Տասը կույսերի առակըՀարսանյաց օր էր, և տասը կույսեր, լապտերներ առած, ելան դիմավորելու փեսային: Կույսերից հինգն իմաստուն էին, իսկ մյուս հինգը՝ հիմար: Իմաստունները լապտերների հետ ամաններով ձեթ վերցրեցին, իսկ հիմարները՝ ոչ: Փեսան ուշացավ, և կույսերը քնի մեջ ընկան: Կեսգիշերին ձայն լսվեց, թե՝ «Ահա փեսան գալիս է, ընդառաջ ելեք նրան»: Այնժամ կույսերն ելան և կարգի բերեցին իրենց լապտերները: Քանի որ հիմար կույսերը ձեթ չէին վերցրել, նրանց լապտերները սկսեցին մարել: Ուստի և իմաստուն կույսերից ձեթ խնդրեցին: Իսկ իմաստուն կույսերը պատասխանեցին. «Գուցե մեզ և ձեզ չբավականացնի, գնացեք վաճառականների մոտ և ձեզ համար գնեք»: Երբ նրանք գնացին ձեթ գնելու, փեսան եկավ: Պատրաստ կույսերը նրա հետ հարսնատուն մտան, և դուռը փակվեց: Հետո եկան մյուս կույսերը և ասացին. «Տե՜ր, Տե՜ր, բա՛ց դուռը»: Իսկ փեսան պատասխանեց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թե ձեզ չեմ ճանաչում»: |
|
ԳավազանըԻսրայելցիները ապստամբություն են բարձրացնում եւ ցանկանում են հարձակվել Մովսեսի եւ Ահարոնի վրա։ Նրանք ցանկանում են Վկայության վրան մտնել, որտեղ Աստված խոսում է Մովսեսի հետ։ Աստված պատվիրում է, որ 12 իշխաններն իրենց անունները գրեն գավազանների վրա և տանեն վկայության խորան։ Ում գավազանը, որ ծաղկի, ուրեմն Աստված նրան է ընտրել։ |
|
Երիքովի լրտեսներըՈրպես ժողովրդի վրա կարգված Մովսեսին հաջորդող առաջնորդի, Աստված հրամայում է Հեսուին, որ ժողովրդին Հորդանանի մյուս ափը անցկացնի և չվախենա, և ինչպես որ Մովսեսի հետ էր, նույնպես էլ իր հետ պիտի լինի, միայն թե հոգա, որ օրենքը կատարվի: Թեպետ Աստված Հեսուին խոստացավ նրա հետ լինել, սակայն մարդ պարտավոր է իր կողմից անհրաժեշտը ձեռնարկել, ուստի Հեսուն երկու լրտեսներ է ուղարկում Երիքով քաղաք, որպեսզի այնտեղի բնակիչների վիճակի և զորության վերաբերյալ իր ստացած տեղեկության համեմատ վարվի: |
|
ՋրհորներըԻսահակի տունն ավելի մեծ էր, քան թագավորի պալատը։ Նա ավելի հարուստ էր, որովհետեւ նրան օգնում էր Աստված։ Իսահակի կինը՝ Ռեբեկան, այնքան սիրուն էր, որ նա ստիպված էր մարդկանց ասել, թե իր քույրն է։ Այս գաղտնիքը մի օր բացահայտում է թագավորն ու Իսահակին իր ծառաների հետ վտարում երկրից։ Տեղափոխվելուց հետո նա հանձնարարում է ջրհոր փորել, բայց այս անգան հանդիպում է նոր դիմադրության։ |
|
ՌեբեկանԱբրահամը ծառային ուղարկում է իր ծննդավայր, որպեսզի իր որդու՝ Իսահակի համար հարսնացու գտնի։ Ծառան քաղաքի միակ աղբյուրի մոտ այնքան է սպասում, որ քաղաքի աղջիկներից որեւէ մեկը բացի իրենից, նաեւ ուղտերին ջուր տա։ Այդպես ծառան նպատակ ուներ գտնել քաղաքի ամենաբարի հարսնացուին։ Շուտով աղբյուրին է մոտենում քաղքի ամենասիրուն աղջիկը՝ Ռեբեկան։ |
|
Ջուր անապատումԱԴՐԻԱՆԱ - Էս ինչու՞ են գոռգոռում, Մովսեսից ի՞նչ են ուզում ԳՈՌ - Ծարավ են, ջուր են ուզում ԱԴՐԻԱՆԱ - Բայց անապատում որտեղի՞ց ջուր: ԳՈՌ - Մովսեսը գիտի, որ Աստված մի բան կանի: ԱԴՐԻԱՆԱ - Բայց իսկականից կանի՞: |
|
ՄկրտությունՀովհաննես Մկրտիչը գիտեր մի բան, որ դեռ ոչ մեկ չգիտեր: Տեսնես ի՞նչ, որ երկիր մոլորակը կլո՞ր է, թե՞որ կետը ամենամե՜ծ կենդանին է: Դե չէ´, դրանք ես էլ գիտեմ… |











