
|
Արևի տակ ոչինչ նոր չէ. մաս 4-րդ1937թ.-ին Երևանի առաջնորդարանում ձերբակալվում է Արտակ եպիսկոպոս Սմբատյանցը: Քննչական մարմինները նրանից փորձում են ամեն կերպ կաթողիկոսի դեմ մեղադրանքներ կորզել: Քննիչներին հետաքրքրում էին Մուրադբեկյան կաթողիկոսի կապերը արտասահմանի հետ: Անհրաժեշտ էր պիտակավորել եկեղեցու գահակալին՝ որպես պետական դավաճան և գործակալ: Հիմնական թիրախը Ատրպատականի թեմի առաջնորդ Ներսես արքեպիսկոպոս Մելիք-Թանգյանն էր և հայտնի մտավորական Արշակ Չոպանյանը: Կաթողիկոսի կապը փարիզաբնակ Չոպանյանի հետ որակվում է որպես «լրտեսության անժխտելի ապացույց»: 1937թ.-ին եպիսկոպոս Սմբատյանցը գնդակահարվում է: 1955թ.-ին արդարացվում է հանցակազմի բացակայության պատճառով: |
|
Արևի տակ ոչինչ նոր չէ. մաս 3-րդ1921թ.-ի նոյեմբերի 17-ի՝ բոլշևիկյան իշխանության որոշմամբ հոգևորականները զրկվում են ընտրելու և ընտրվելու իրավունքից, արգելվում է կրոնական առարկաների դասավանդումը դպրոցներում: 1922թ. փետրվարի 2-ին ընդունված սահմանադրության 6-րդ հոդվածով եկեղեցին դադարում է իրավաբանական անձ լինելու, որևէ սեփականություն ձեռք բերելու իրավունքից: Դրան հետևում է եկեղեցուն պատկանող շարժական և անշարժ գույքի գրավումն ու դրանք պետական սեփականություն հռչակելը: 1930թ. լուծարվում են Սանահինի և Սևանի վանքերը: 1933թ. փակվում է Գեղարդի վանքը, հնագիտական փակ վայր է հայտարավում նաև Այրիվանքը: Հալածանքների և բռնադատումների հետևանքով 1938թ.-ին Մայր Աթոռում մնացել էր ընդամենը 7 հոգևորական: Գործում էր միայն Ս. Էջմիածնի մայր տաճարը: |
|
Բռնակարգի նահատակները, մաս 3-րդ. Հայ եկեղեցու քահանաներ1930-1936թթ. բոլշևիկյան իշխանությունների կողմից բռնադատվել է 109 քահանա: Ընդհանուր առմամբ, մինչև 1938 թվականը Սովետական Հայաստանում բռնադատության է ենթարկվել 148 հոգևորական։ Նրանց նկատմամբ արձանագրվել է 209 բռնության դեպք՝ բանտարկություններից մինչև խոշտանգումներ ու գնդակահարություններ։ Հիմնական մեղադրանքը՝ հակախորհրդային ագիտացիա, ազգայնականություն և հակահեղափոխականություն: Եկեղեցականների դեմ հարուցված կեղծ քրեական գործերն ու շինծու մեղադրանքները բացահայտվել են տարիներ անց: Բոլոր բռնադատվածներն արդարացվել են հանցակազմի բացակայության պատճառով: Երանելի անուններ հայ եկեղեցու տոնացույցում, նրանց նահատակությունը հիշատակվում է ամեն տարի, սուրբ պատարագին, 148 բռնադատված հայ հոգևորականների հետ միասին: Հայ եկեղեցին բոլշևիզմ է տեսել և ապրել |
|
Բռնակարգի նահատակները, մաս 2-րդ. Հայ եկեղեցու վարդապետներՏ. Տիրայր վարդապետ Դալլաքյան. Խորեն Ա կաթողիկոսի օգնականը և գավազանակիրը: Մեղադրվել է կասկածելի անձանց և զբոսաշրջիկների հետ կապեր հաստատելու և հակախորհրդային խոսակցություններ վարելու մեջ։ «Եռյակի» որոշմամբ 1937թ․ դեկտեմբերի 2-ին դատապարտվել է գնդակահարության: Արդարացվել է 1989թ․ սեպտեմբերի 25-ին։ |
|
Արևի տակ ոչինչ նոր չէ. մաս 2-րդԽորեն Ա Մուրադբեկյան. Ամենայն հայոց կաթողիկոս է ընտրվում 1932թ.-ին: Ընտրության օրվանից պատժիչ մարմինների հսկողության տակ էր: Եկեղեցականների քննության ժամանակ խնդիր էր դրված վարկաբեկիչ տվյալներ հավաքել նրա մասին և ճնշում գործադրել կաթողիկոսի վրա: Նախ, ձերբակալվում և գնդակահարվում է կաթողիկոսի եղբայրը՝ Լևոն Մուրադբեկյանը: Նույն ճակատագրին է արժանանում նաև մյուս եղբայրը՝ Մարգարայի մաքսատան աշխատակից Սերգեյ Մուրադբեկյանը: 1938թ.-ին իշխանությունների կողմից կազմակերպված ահաբեկչության զոհ է դառնում նաև Մուրադբեկյան Ամենայն հայոց կաթողիկոսը՝ սպանվելով Վեհարանում: Աղբյուրը՝ ՀՀ ՆԳՆ, ԱԱ և Ազգային արխիվ |
|
Արևի տակ ոչինչ նոր չէ. մաս 1-ինԲոլշևիկյան իշխանությունները եկեղեցու դեմ ակտիվ պայքարի են հանում «Ազատ եկեղեցական եղբայրություն» անունով եկեղեցական ընդդիմությանը: Նրանք իրենց հռչակում են եկեղեցու բարենորոգիչ. պահանջում են վերացնել Հայ եկեղեցու նվիրապետական կարգը, բարձրաստիճան հոգևոր իշխանության դասը, կուսակրոնության կարգը, Ամենայն հայոց կաթողիկոսին հրաժարեցնել գահից և նոր կաթողիկոս ընտրել, որը կլինի «ժողովրդինը», վերջապես՝ «եկեղեցին վերադարձնել հավատավորներին» և Հայ եկեղեցին սահմանափակել Խորհրդային Հայաստանի սահմաններում: Նրանց առջև դրված խնդիրը հատկապես Ս. Էջմիածնի միաբանների դեմ կեղծ մեղադրանքներ հավաքելն ու մատնագրեր սարքելն էր: Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Քաղխորհրդի որոշմամբ տրվում է «Ազատ եկեղեցական եղբայրությանը»: Այս աղանդը երկար կյանք չի ունենում: Դրա ղեկավար Աշոտ եպիսկոպոս Շախյանը 1927թ.-ին՝ մահվանից առաջ, աղերսագիր է գրում Գևորգ Ե կաթողիկոսին, որտեղ խոստովանում է իր կատարած քայլի սխալականությունը և խնդրում վերադարձնել իր կոչումը: Կարգալույծ եպիսկոպոսը վախճանվում է միայնության մեջ, նրան լքել էին նույնիսկ իր քաղաքական հովանավորները: Աղբյուրը՝ ՀՀ ՆԳՆ, ԱԱ և Ազգային արխիվ |
|
Բռնակարգի նահատակները. մաս 1-ինԲռնակարգի նահատակները |







