![]() |
Նորքի հայորդյաց տան «Արմեններ» հարվածային գործիքների համույթՆորքի հայորդյաց տան «Արմեններ» հարվածային գործիքների համույթը, որի գեղարվեստական ղեկավարն է Արման Դաշյանը և Նորքի հայորդյաց տան դհոլահարների խումբը, որիգեղարվեստական ղեկավարն է Զեյմս Գասպարյանը կատարել են «Կովկասյան ռիթմեր», «Ռիթմիկ պատկերներ», «Մարտական ռիթմեր» ստեղծագործությունները: |
![]() |
Հայաստանի Հանրային Ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթ, մաս 1Հանրային Ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթը կատարել է Առնո Բաբաջանյանի «Մեղեդին» (փոխադրումը և գործիքավորումը՝ Վահե Հայրապետյանի), «Խնոցի» ժողովրդական երգը (գործիքավորումը՝ Վահե Հայրապետյանի) և «Ժպիտ» երգը, որի տեքստի հեղինակն է Գարիկ Բանդուրյանը, երաժշտության հեղինակը՝ Մելիք Մավիսակալյանն է, գործիքավորումը՝ Վահե Հայրապետյանի։ Համույթի գեղարվեստական ղեկավարն է Վահե Հայրապետյանը։ |
![]() |
Հայաստանի Հանրային Ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթ, մաս 2Հանրային Ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթը կատարել է«Երկիր Անառիկ» երգը (երաժշտությունը, խոսքը և գործիքավորումը՝ Վահե Հայրապետյանի) և «Իմ Հայաստան» երգը, որի տեքստի հեղինակը Հովհաննես Ղուկասյանն է, երաժշտությունը՝ Արտեմի Այվազյանի, գործիքավորումը՝ Վահե Հայրապետյանի։ Համույթի գեղարվեստական ղեկավար` Վահե Հայրապետյան:
|
![]() |
Վիկտորյա և Լյանա ՈւլիխանյանԹավջութակահար Լյանա Ուլիխանյանը, ջութակահար Վիկտորյա Ուլիխանյանը և դաշնակահար Արաքս Աշճյանը կատարում են Առնո Բաբաջանյանի «Անուրջները» Մարտին Ուլիխանյանի մշակմամբ, Ալեքսանդր Հարությունյանի «Սասունցիների պարը» և «Ամանորի սյուիտ» ստեղծագործությունները Մարտին Ուլիխանյանի մշակմամբ: |
![]() |
«Տալույս» երգչախումբ, մաս 1Տավուշի թեմի «Տալույս» երգչախումբը հանդես է եկել հոգևոր երկացանկով: Երգչախումբը կատարել է Կոմիտաս վարդապետի «Հայր մեր», Ս. Գրիգոր Լուսավորչի «Լույս ի Լուսո», Ս. Մեսրոպ Մաշտոցի «Լույս փառաց», Ս. Ներսես Շնորհալու «Առավոտ լուսո» ստեղծագործություններով: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավարն է Մարիա Գալստյանը։ |
![]() |
«Տալույս» երգչախումբ, մաս 2Տավուշի թեմի «Տալույս» երգչախումբը կատարել է Գաբրիել Երանյանի «Կիլիկիա» (մշակումը` Երվանդ Երկանյանի), Արթուր Գրիգորյանի «Նոր Տարի», Ռոբերտ Ամիրխանյանի «Դինգ-Դոնգ» (մշակումը` Լենա Թորոսյանի), Ռոբերտ Պետրոսյանի «Երկիր Հայրենի» ստեղծագործությունները: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավարն է Մարիա Գալստյանը։ |
![]() |
«Լեգատա» երգչախումբ, մաս 1«Լեգատա» երգչախումբը, որի խմբավարն է Ալվարդ Պետրոսյանը, կատարել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «Ինձ համար դու շող գարուն ու մայր» երգը և Լուի Պրիմայի «Երգի՛ր, երգի՛ր, երգի՛ր» ստեղծագործությունը, մշակումը` Ֆիլիպ Քյորնի։ |
![]() |
«Լեգատա» երգչախումբ, մաս 2«Լեգատա» երգչախումբը, որի խմբավարն է Ալվարդ Պետրոսյանը, կատարում է Ստեփան Լուսիկյանի «Ազատ Հայաստան», Հենք Բիբի «Գլխարկներ» և Մոյրա Սմայլի «Ջուր բեր ինձ, Սիլվի» խմբերգերը: |
![]() |
«Կամար» երգչախումբ«Կամար» երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավար և խմբավարն է Անահիտ Պապայանը, կատարել է Ս. Մովսես Խորենացու «Ծագումն հրաշալի» (մշակումը` Երվանդ Երկանյանի) և «Լոյս, լուսոյ մայր» (մշակումը` Դանիել Երաժշտի) տաղերը, «Օսաննա» ստեղծագործությունը (մշակումը` Թաթուլ Ալթունյանի), «Գացեք, տեսեք» աշխարհիկ խմբերգը (մշակումը` Քրիստափոր Կարա-Մուրզայի): |
![]() |
Երազիկ Գրիգորյանի հեքիաթըՈ՞րն է հեքիաթ գրելու գաղտնիքը՝ սրտին դիպչող, հումորով, քողարկված հաղորդագրություններով, հետաքրքիր՝ մեծերին և հասու՝ մանուկներին։ Այսօր հրատարակիչները հայ մանկագիրներից ի՞նչ ակնկալիքներ ունեն: «Արտֆոկուս»-ում մանկագիր, սցենարիստ Երազիկ Գրիգորյանն է: Հաղորդումը վարում է Անահիտ Մարգարյանը։ Հաջորդիվ` մշակութային լրահոս։ |
|
Ռոքի ասպարեզն այսօր ՀայաստանումՌոք երաժշտության` Հայաստանում իրավական հիմքեր չունենալու, Հայաստանում ստեղծագործող ռոք երաժիշտներին հուզող խնդիրների, արժանի արձագանքի չարժանացող ռոք փառատոնների մասին: |
|
«Կոմիտաս–150» գիտաժողովի լիագումար նիստը՝ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճումՆոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Երևանում և Արզականում անցկացվեց «Կոմիտաս–150» գիտական նստաշրջանը։ Գիտաժողովի կազմակերպիչներն էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և ԳԱԱ Արվեստի ինստիտուտը։ Կոմիտասի կյանքն ու ժառանգությունը կլոր սեղանի շուրջ էր հավաքել հոգևոր հայրերի, երաժշտագետների, գրականագետների, արվեստագետների: |