Մյուռոնօրհնեք 2001


Քրիստոնեության 1700-ամյակի առիթով 2001 թվականին կատարվեց մյուռոնօրհնեք։ Սովորաբար մյուռոնօրհնեքը կատարվում է 7-ամյա պարբերականությամբ, բայց մեծ դարձի 1700-ամյակի առիթով մյուռոնօրհնեք կատարվեց 2 տարի շուտ։ «Մյուռոնօրհնեքը պատմության էջերում» ֆիլմաշարը պահպանված վիդեոխրոնիկայի միջոցով ներկայացնում է 1955, 1976, 1983, 1991, 1996, 2001, 2008, 2015 թվականների՝ Ամենայն հայոց հայրապետներ Վազգեն Ա, Գարեգին Ա, Գարեգին Բ-ի կողմից կատարված մյուռոնօրհնության արարողությունները Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Յուրաքանչյուր ֆիլմ ներառում է մյուռոնօրհնության մեկ արարողություն և Ամենայն հայոց կաթողիկոսի քարոզից մեկ հատված: Ֆիլմաշարը բաղկացած է 8 ֆիլմից:

Մյուռոնօրհնեք 1983


Վազգեն Ա Վեհափառը խորհրդային Հայաստանի վերջին մյուռոնօրհնեքը կատարեց 1983 թվականին։ Այդպիսով՝ Խորհրդային Միության տարիներին Նորին Սրբությունը կարողացավ ընդհանուր առմամբ 5 մյուռոնօրհնեք կատարել։ «Մյուռոնօրհնեքը պատմության էջերում» ֆիլմաշարը պահպանված վիդեոխրոնիկայի միջոցով ներկայացնում է 1955, 1976, 1983, 1991, 1996, 2001, 2008, 2015 թվականների՝ Ամենայն հայոց հայրապետներ Վազգեն Ա, Գարեգին Ա, Գարեգին Բ-ի կողմից կատարված մյուռոնօրհնության արարողությունները Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Յուրաքանչյուր ֆիլմ ներառում է մյուռոնօրհնության մեկ արարողություն և Ամենայն հայոց կաթողիկոսի քարոզից մեկ հատված: Ֆիլմաշարը բաղկացած է 8 ֆիլմից:

Մյուռոնօրհնեք 1996


Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը 1996 թ. սեպտեմբերի 8-ին Մայր Աթոռում կատարեց իր առաջին մյուռոնի օրհնությունը` կոչելով այն «Վերածնության մյուռոն»:

«Մյուռոնօրհնեքը պատմության էջերում» ֆիլմաշարը պահպանված վիդեոխրոնիկայի միջոցով ներկայացնում է 1955, 1976, 1983, 1991, 1996, 2001, 2008, 2015 թվականների՝ Ամենայն հայոց հայրապետներ Վազգեն Ա, Գարեգին Ա, Գարեգին Բ-ի կողմից կատարված մյուռոնօրհնության արարողությունները Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Յուրաքանչյուր ֆիլմ ներառում է մյուռոնօրհնության մեկ արարողություն և Ամենայն հայոց կաթողիկոսի քարոզից մեկ հատված:  Ֆիլմաշարը բաղկացած է  8 ֆիլմից:
 

Մյուռոնօրհնեք 1991


Վազգեն Առաջին Կաթողիկոսը 1991 թ. սեպտեմբերի 29-ին օրհնեց նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին մյուռոնը` անվանելով այն «Անկախության մյուռոն»: «Մյուռոնօրհնեքը պատմության էջերում» ֆիլմաշարը պահպանված վիդեոխրոնիկայի միջոցով ներկայացնում է 1955, 1976, 1983, 1991, 1996, 2001, 2008, 2015 թվականների՝ Ամենայն հայոց հայրապետներ Վազգեն Ա, Գարեգին Ա, Գարեգին Բ-ի կողմից կատարված մյուռոնօրհնության արարողությունները Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Յուրաքանչյուր ֆիլմ ներառում է մյուռոնօրհնության մեկ արարողություն և Ամենայն հայոց կաթողիկոսի քարոզից մեկ հատված: Ֆիլմաշարը բաղկացած է 8 ֆիլմից:

 

Մյուռոնօրհնության աղոթքներ


Որպեսզի Քո անունը հաշտություն հաստատի

Քրիստոս Աստված մեր, որ անուշ բույր ես Քեզ հավատացողների և Քո սիրով կապվածների սրտերում, Քո մարդասիրությամբ դարձրու մեզ Քեզ օթևաններ և բնակարաններ, և արժանի դարձրու մեզ բոլոր զգայարաններով և ամբողջ հոգով աշխատել Քո համար մեր կյանքի բոլոր օրերին՝ հավիտյան: Տե՛ր, լցրու մեզ Քո աստվածային պարգևների անուշահոտությամբ, և հեղիր մեր մեջ Քո Սուրբ Հոգու շնորհները, և մեզ հաղորդ դարձրու Քո Աթոռի փառքի ուրախության, և կանգնեցրու մեզ Քո առջև մաքուր և անբիծ, զարդարված սուրբ գործերով, որպեսզի Քո անունը հաշտություն հաստատի:

Մյուռոնօրհնեք 1976


Հայ Առաքելական եկեղեցին խորհրդային միության տարիներին մյուռոնօրհնության կատարման հնարավորություն ունեցավ նաեւ 1976 թվականին։ Այդ ժամանակ կաթողիկոսը Վազգեն Ա Վեհափառն էր։

«Մյուռոնօրհնեքը պատմության էջերում» ֆիլմաշարը պահպանված վիդեոխրոնիկայի միջոցով ներկայացնում է 1955, 1976, 1983, 1991, 1996, 2001, 2008, 2015 թվականների՝ Ամենայն հայոց հայրապետներ Վազգեն Ա, Գարեգին Ա, Գարեգին Բ-ի կողմից կատարված մյուռոնօրհնության արարողությունները Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Յուրաքանչյուր ֆիլմ ներառում է մյուռոնօրհնության մեկ արարողություն և Ամենայն հայոց կաթողիկոսի քարոզից մեկ հատված:  Ֆիլմաշարը բաղկացած է  8 ֆիլմից:

Մյուռոնօրհնեք 1955


Խորհրդային կարգերի հաստատումից հետո Հայ Առաքելական եկեղեցին մոտ 3 տասնամյակ հնարավորություն չունեցավ մյուռոնօրհնություն կատարել։ 1955 թ. հոկտեմբերի 8-ին, իր առաջին մյուռոնօրհնությունը կատարեց նորընտիր Վազգեն Ա Պալճյանը (1955-1994):

 

Մյուռոնօրհնության աղոթքներ


Ամբողջ Քո ժողովրդին ամրացրո՛ւ

Շնորհի՛ր մեղավորներիս, որ այս լուսանյութ ձեթը լինի աներևույթ վերքերի բժշկության առիթ. կաթեցրո՛ւ վիշապի թույնից մահացու խոցերի վրա օրհնության այս յուղի փրկարար կաթիլը։ Արա՛ սրանով ողորմություն, տո՛ւր և քավություն, պարգևի՛ր բժշկություն, հագցրու շնորհ, առատաձեռնիր երանություն: Եվ արդ, առ Քեզ միայն, խնամակալ Տե՛ր, բարձրացնում եմ վերստին սրտիս ձեռքերը՝ լեզվիս հեծությամբ և շուրթերիս ձայնարկությամբ. Տե՛ր, լսիր, ողորմությամբ պաղատանքներով Քեզ դիմողիս: Պահի՛ր սրանով այժմ աստվածընկալ Քո բեմի առջև Քեզ երկրպագելու եկածներիս, շնորհելով բոլորին մեղքերի թողություն, և այս օծությամբ Քեզ հաղորդ ամբողջ Քո ժողովրդին ամրացրո՛ւ: 

Մյուռոնօրհնության աղոթքներ


Քանզի օրհնաբանյալ այս Մյուռոնը հրաշագործում է արվեստներ

Օրհնված ձեթի այս բնությունը, որում միավորվում է Սուրբ Երրորդությունդ, շնորհեցիր մեզ` լինելու հուգու ճառագայթ, մտքի լուսավորություն, ճակատին՝ Տիրոջ նշան, շուրթերի պահապան, հոգու զորություն, ընդդեմ դևերի ախոյան, ցավերի փարատիչ, կույսերի պահպանություն, մանուկների աճում, ծերերի խնամք, նվիրյալների ձեռնադրիչ և թագավորների պսակ։ Քանզի օրհնաբանյալ այս Մյուռոնը հրաշագործում է արվեստներ և հիացմունքի արժանի գործեր, զարմանալի զորություններ: 

Մյուռոնօրհնության աղոթքներ


Սրանով թող նրանք լինեն Քեզ ծանոթ և հարազատ

Ողորմած Տե՛ր, առաքի՛ր Քո ամենազոր Սուրբ Հոգիդ առաջադրված այս Մյուռոնի վրա և արա սա՝ սրբության օծում, հոգևոր շնորհ, կյանք մեր կյանքի համար, հուգու և մարմնի պահապան և սրբարար, ցնծության յուղ, որ առաջադրվեց մեզ Օրենքներով և պայծառացավ Նոր Ուխտով. ըստ որի և Դու Ինքդ օծեցիր սուրբ առաքյալներին, և նրանք՝ բոլորին՝ ավազանի վերստին ծննդյամբ, որից մինչև այսօր վերստին ծնվում են Եկեղեցու մանուկները: Սրանով թող նրանք լինեն Քեզ ծանոթ և հարազատ, և բոլոր Քո ծառաներին՝ տղամարդկանց և կանանց, սուրբ պահիր հոգով և մարմնով՝ զերծ լինելու ամեն չարությունից, լինելու Քեզ սեփական ժողովուրդ՝ այս մյուռոնով կնքված: Անբիծ լինելու, և Քեզ հետ, Հա՛յր, և Ամենասուրբ Հուգուդ հետ Քրիստոսին ունենալու իրենց սրտերում:

 

Մյուռոնօրհնության աղոթքներ


Ով օծվի սրանով՝ երկյուղած լինի Աստծո նկատմամբ և աներկյուղ՝ հակառակորդի

Տե՛ր Աստված, որ մեծ և սքանչելի ես Քո փառքի մեջ, որ պարգևեցիր կյանքի նորոգություն մեղքերի մեջ հնացածներին։ Դո՛ւ ես որ լուսավորում ես կույրերին, իմաստնացնում հիմարներին, կանգնեցնում ընկածներին: Արդ, Ամենասուրբ Հոգուդ զորությամբ, թո՛ղ այս յուղը լինի ցնծության յուղ, լուսավոր զգեստ, թագավորական օծում, հոգիների և մարմինների սրբություն. հոգևոր շնորհներ, կյանքի պահապան, արադարության կնիք, հավատքի զենք` ընդդեմ բանսարկուի բոլոր գործերի, որպեսզի ով օծվի սրանով՝ երկյուղած լինի Աստծո նկատմամբ և աներկյուղ՝ հակառակորդի:

Մյուռոնօրհնության աղոթքներ


Թող այս խորհուրդը մեզ դատապարտություն չլինի

Տեր Աստված, որ տվողն ես բոլոր բարիքների, գթա մեզ՝ անարժաններիս, և Քո ժողովրդին՝ Քո մեծ անվան համար, որով մենք կոչվեցինք. ընդունի՛ր այս խունկը որպես անուշահոտություն՝ քաղցրությամբ բուրելու Քո թագավորության առաջ, և հեղիր մեր մեջ Սուրբ Հոգուդ շնորհները՝ այս մեծ պաշտամունքը կատարելու համար, որ քահանայագործում ենք Քո սուրբ առաքյալների հրամանով։ Թող այս խորհուրդը մեզ դատապարտություն չլինի, և պարտապան չլինենք Քո ահավոր դատաստանի ժամանակ, այլ այս մեծ և պատվական խորհուրդը թող լինի մեր մեղքերին քավություն և թողություն։