Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ժողովրդական նվագարանների համույթ, մաս 1


Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ժողովրդական նվագարանների համույթը, որի գեղարվեստական ղեկավարն է Արմինե Հարությունյանը, կատարել է «Թագվորի մեր» երգը, մշակումը` Գրիգոր Առաքելյանի և «Ուզունդարա», «Զուռնի տրնգի» մեղեդիները:

Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ժողովրդական նվագախումբ, մաս 2


Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ժողովրդական նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Նարինե Զաքարյանն է, կատարել է Խաչատուր Ավետիսյանի «Ազգագրական պարերի շարանը»:

«Փարոս» կամերային երգչախումբ, մաս 1


«Փարոս» կամերային երգչախումբը կատարում է Խորեն Մեյխանեջյանի պատարագից հատված` «Սուրբ Սուրբ» և Բլեյք Հենսոնի "O Vos Omnes" ստեղծագործությունը: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար, խմբավար` Րաֆֆի Միքայելյան:

«Փարոս» կամերային երգչախումբ, մաս 2


«Փարոս» կամերային երգչախումբը կատարում է Ռոբերտ Պետրոսյանի «Ֆանտազիա Սայաթ-Նովայի թեմաներով» և Արվո Պյարտի «Ուրախ լեր, Սուրբ Կույս» խմբերգային ստեղծագործությունները: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար, խմբավար` Րաֆֆի Միքայելյան:

 

Իրական դպրոցի «Ճարտար» ակումբի երգչախումբ


Կոմպոզիտոր Բենջամին Բրիտենի «Սուրբ Ծննդյան երգերի ծես» ստեղծագործությունը կատարում է Իրական դպրոցի «Ճարտար» ակումբի երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարն ու խմբավարը Տաթևիկ Շախկուլյանն է:

«Կայթ» նվագախումբ և Կորյուն Դավթյան, մաս 1


«Կայթ» նվագախումբը և մեներգիչ Կորյուն Դավթյանը կատարել են «Թագպար» և «Ետ ու առաջ» ստեղծագործությունները: Գեղարվեստական ղեկավարն է Գրիգոր Քարտաշյանը։

 

«Կայթ» նվագախումբ, մաս 2


«Կայթ» նվագախումբը կատարել է «Հավկունք վըր ծովուն» և «Համբարձման երգ» ստեղծագործությունները: Գեղարվեստական ղեկավար՝ Գրիգոր Քարտաշյան։

 

Նարե Հայրապետյան


Դաշնակահար Նարե Հայրապետյանը կատարել է Ռոբերտ Շումանի «Արաբեսկը» և Առնո Բաբաջանյանի «Վաղարշապատի պարը»։

«Արևային զանգակներ» երգչախումբ, մաս 1


«Արեւային զանգակներ» երգչախումբը կատարել է Ֆրանց Գրուբերի «Լուռ գիշերը»․ Յոհաննես Բրամսի «Օրորոցայինը»,Անտոնին Դվորժակի «Երգ, որն ինձ իմ մայրն է սովորեցրելը»։ Երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու խմբավարն է Մանուշ Հարությունյանը:

«Արևային զանգակներ» երգչախումբ, մաս 2


«Արեւային զանգակներ» երգչախումբը կատարել է Շառլ Ազնավուրի «Սիրո մի կյանք», Ս. Մեսրոպ Մաշտոցի «Բազում են գթությունքդ», Ս. Ներսես Շնորհալիի «Առավոտ լուսո» ստեղծագործությունները: Գեղարվեստական ղեկավար, խմբավար ` Մանուշ Հարությունյան:

Նորքի հայորդյաց տան «Արմեններ» հարվածային գործիքների համույթ


Նորքի հայորդյաց տան «Արմեններ» հարվածային գործիքների համույթը, որի գեղարվեստական ղեկավարն է Արման Դաշյանը և Նորքի հայորդյաց տան դհոլահարների խումբը, որիգեղարվեստական ղեկավարն է Զեյմս Գասպարյանը կատարել են «Կովկասյան ռիթմեր», «Ռիթմիկ պատկերներ», «Մարտական ռիթմեր» ստեղծագործությունները:

Հայաստանի Հանրային Ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթ, մաս 1


Հանրային Ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթը կատարել է Առնո Բաբաջանյանի «Մեղեդին» (փոխադրումը և գործիքավորումը՝ Վահե Հայրապետյանի), «Խնոցի» ժողովրդական երգը (գործիքավորումը՝ Վահե Հայրապետյանի) և «Ժպիտ» երգը, որի տեքստի հեղինակն է Գարիկ Բանդուրյանը, երաժշտության հեղինակը՝ Մելիք Մավիսակալյանն է, գործիքավորումը՝ Վահե Հայրապետյանի։ Համույթի գեղարվեստական ղեկավարն է Վահե Հայրապետյանը։