Շարքի հերոսները դպրոցահասակ երեխաներ են՝ իրենց հետաքրքրություններով և հոգսերով: Բայց կա մի բան, որ նրանք անում են մեծ ջանասիրությամբ` շապիկ են հագնում և Խորան բարձրանում. ծառայում եկեղեցում որպես դպիր:
Յուրաքանչյուր հաղորդում մի պատմություն է, եկեղեցու հետ հաղորդակցության մի դեպք:
Պարբերականությունը՝ երկուշաբթի, ժամը 21:00-ին
|
Արթուրն ու ՀայկըԱրթուրն ու Հայկը ընկերներ են, ամեն կիրակի միասին հաճախում են Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցի, որտեղ շապիկ են հագնում և խորան բարձրանում: Ուրախանում են, երբ նոր ընկերներ են միանում Պատարագին: Ավելի ուշ հեծանիվով անցնում են քաղաքի իրենց սիրած վայրերով: |
|
Ազատանի դպիրներըՌոբերտն ու Ռաֆայելը եղբայրներ են, միասին ամեն կիրակի այցելում են Սուրբ Ստեփանոս եկեղեցի, շապիկ հագնում և մասնակցում Պատարագին: Իրենց հետաքրքրությունների, գյուղի առօրյայի, ուխտագնացությունների մասին եղբայրները սիրով են պատմում: |
|
Յոթ Վերք եկեղեցու ՆարեկըՆարեկը դեռ փոքր հասակից տատիկի հետ հաճախել է Յոթ Վերք եկեղեցում մատուցվող Պատարագներին: Այսօր արդեն շապիկ է հագնում և խորան բարձրանում: Նարեկի օրը հագեցած ու հետաքրքիր է անցնում: Նա սիրում է երգել, սպորտով զբաղվել ու զբոսնել իր սիրելի քաղաքում: |
|
Սուրբ Հրեշտապետաց եկեղեցու երգչախումբըՍևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում ամեն կիրակի պատարագին երգում է մանկական երգչախումբը: Հոգեւորականի հետ միասին ճամփորդում են, սար բարձրանում, դասական երաժշտության համերգների մասնակցում: Երեխաները մեծ սիրով համախմբվել են ու ամբողջ օրը անցկացնում են միասին: |
|
Հարությունն ու Վահեն (Ապարան)Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու խորանը մանկաշատ է: Հարությունն ու Վահեն մտերիմ ընկերներ են դարձել, երբ սկսել են հաճախել են պատարագների։ Արձակուրդներին սիրով մասնակցում են նաև ժամերգություններին: Նրանք համարում են, որ դեռ շատ բան ունեն սովորելու, դժվարություններն էլ հաղթահարում են ավագ ընկերների օգնությամբ: |
|
Մհերն ու ԱնդրանիկըԱնդրանիկն ու Մհերը եղբայրներ են, միասին ամեն կիրակի այցելում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի, շապիկ հագնում և մասնակցում պատարագին: Նրանք եկեղեցում ընկերներ են ձեռք բերել, սիրում են օրն անցկացնել միասին: |
|
Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ՍերոբըՍերոբը շատ հետաքրքրված է մաթեմատիկայով, ազատ ժամանակ ընկերներով ֆուտբոլ են խաղում: Նրա կիրակիները սկսվում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուց, Սերոբը շապիկ է հագնում և խորան բարձրանում: |
|
Հովանավանքի դպիր ԱլիկըԱմեն կիրակի Ալիկը մայրիկի հետ Ուշիից գնում է Հովանավանք՝ պատարագի մասնակցելու։ Տեսնելով իրենից ավագ դպիրներին՝ նա երազում է շապիկ հագնել և խորան բարձրանալ՝ ցանկանալով դառնալ հոգևորական։ Բացի հոգևոր ճանապարհից, Ալիկը սիրում է ծաղիկներ աճեցնել, հողագործությամբ զբաղվել և իր սիրելի շանը խնամել։ |
|
Արցախից Բռնի տեղահանված Արամեն ոգեւորությամբ է խորան բարձրանումԱրցախից տեղահանված Արամեի ընտանիքը ապրում է Ոստանում: Սուրբ Սարգիս եկեղեցի առաջին անգամ մայրիկի հետ է հաճախել, ու սիրով ընդունել է Տեր Միքայելի՝ խորան բարձրանալու առաջարկը: Ամեն կիրակի, անսահման ոգևորությամբ մասնակցում է պատարագին: Արամեի առօրյան շատ հետաքրքիր է անցնում գյուղում: |
|
Խոր Վիրապի դպիրներըԽոր Վիրապի դպիրները ամեն կիրակի շապիկ են հագնում՝ մասնակցում պատարագի: Ավելի փորձառու դպիրները նորեկներին սիրով օգնում են: Պատարագից հետո միասին աղավնիներին են կերակրում, շտապում՝ ֆուտբոլ խաղալու: Երեխաների առօրյան գյուղում հետաքրքիր է ու արկածներով լի: |
|
Ծաղկազարդ (Արտաշատ)Ծաղկազարդին Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցու խորանը դպրաշատ էր: Երեխաները վաղ առավոտյան շտապել էին եկեղեցի: Ուռենու ճյուղերից հյուսել պսակներ ու մասնակցել պատարագին։ |
|
Ջրվեժի դպիրները (երեք եղբայր)Հովհաննեսը, Տիգրանն ու Արշավիրը եղբայրներ են,նրանք արդեն ինը տարի հաճախում են Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցի, շապիկ հագնում և մասնակցում պատարագին: Նրանց նախասիրությունները բազմազան են, առօրյան՝ հագեցած։ |












