
|
Պոլսահայ ժառանգությունը. Շիշլիի հայկական գերեզմանատունՍտամբուլի ամենամեծ հայկական գերեզմանատունը Շիշլիին է, որը հիմնվել է 1865թ.-ին: Պատրիարքական կոնդակով պաշտոնապես հաստատվել են գերեզմանատան կանոնագիրը և հատակագիծը: Զբաղեցնում է մոտ 41.950 քմ մակերես: Կառավարվում եւ պահպանվում է Թուրքիայի հայկական համայնքի կողմից։ Շիշլիի գերեզմանատանն է նաև Պոլսի հայոց պատրիարքների, մտավորականների և արվեստագետների պանթեոնը: |
|
Պոլսահայ ժառանգությունը. Բեյօղլուի Ս. Երրորդություն եկեղեցիՍտամբուլում շուրջ 50 000 հայ է ապրում: Գործում է 33 հայկական եկեղեցի: Բեյօղլու թաղամասում ամենաընդարձակը Ս. Երրորդությունն է, որը կառուցվել է 1838թ.-ին: Ճարտարապետներն են՝ հռչակավոր Կարապետ Պալյանը, Հովհաննես Սերվերյանը, վարպետ Մինասը: Ս. Երրորդություն եկեղեցու հյուսիսային բակում է ամփոփված Ամենայն հայոց Հակոբ Ջուղայեցի (1598-1680) Կաթողիկոսի գերեզմանը: |
|
Աղիտուի հուշարձանը և Թանահատի վանքըԹանահատի վանքը կամ ինչպես տեղացիններն են ասում Կարմիր վանքը Սիսիանից 25 կմ հարավ-արևմուտք է՝ Արևիս գյուղի մոտ: Ստեփանոս Օրբելյանը վանքը «մեծ առաքինարան» է անվանել, որտեղ ճգնող և սպասավորաղ հոգևորականների սրբակենցաղության մասին բազմաթիվ ավանդազրույցներ են հյուսվել։ Մեր այս ճամփորդության ընթացքում ներկայացրել ենք նաև Աղիտու գյուղի 6-7-րդ դարերի եզակի հուշարձանը: |
|
Սիսիան. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի360-ական թվականներին պարսից զորքերի կողմից Սյունիքի իշխանանիստ Շաղատ ավանի և վանքի ավերումից հետո, Սյունի վանքը դարձել է Սյունիների իշխանական տոհմի գլխավոր սրբավայրը և մինչև 9-րդ դարը եղել է Սյունիքի եպիսկոպոսական աթոռանիստը և նախարարական տոհմի գահանիստ կենտրոնը: Սյունյաց իշխանուհի Վարազդուխտը 6-րդ դարի 80-ական թվականներին վանքի հնագույն տաճարի տեղում կառուցել է Ս. Գրիգոր Լուսավորիչ տաճարը, որն այժմ էլ Սիսիանի այցեքարտն է: |
|
ՈրոտնավանքՈրոտնավանքը միջնադարյան գիտակրթական հզոր կենտրոններից է եղել, այստեղ գործել են Հովհան Որոտնեցին, նրա աշակերտ Գրիգոր Տաթևացին, Առաքել Ծաղկողը: Գրվել են գիտական աշխատություններ, ընդօրինակվել ու ծաղկվել ձեռագրեր: Ժամանակին Որոտնավանքում ճգնող հայ վարդապետների համբավը հասել է մինչև Եվրոպա: Մոտ մեկ դար վանքը չի գործել, վերջին տարիներին Սյունիքի թեմի առաջնորդի նախաձեռնությամբ վերականգնվել է վանքը, մշտական հոգևորական է նշանակվել, աստիճանաբար հոգևոր կյանքը վերազարթոնք է ապրում: |
|
ՕղբինՎայոց Ձորի լքված 60 գուղերից մեկը Օղբինն է։ Հայտնի չէ, թե ինչ է նշանակում կամ ինչպես է բացատրվում բնակավայրի անունը։ Գյուղը սահմանակից է Ադրբեջանին, Խնձորուտ գյուղից մոտ 8 կմ հյուսիս-արևելք է գտնվում։ Լքված գյուղի կանգուն վկան 1666 թ-ին կառուցված ժայռերին ձուլված Օղբինի եկեղեցին է։
|
|
Մարտիրոսաց վանքՎայոց ձորի Մարտիրոս գյուղի 13-րդ դարի վիմափոր Սուրբ Աստվածածին եկեղեցին Գեղարդից հետո ամենախոշոր ժայռափոր ճարտարապետական համալիրն է Հայաստանում։ Այն ամբողջությամբ կերտված է Նզար սարի ներսում։ Քառակուսի հատակագծով համալիրը բաղկացած է նախագավիթից, ժամատնից և եկեղեցուց։ Այն ամբողջությամբ ժայռի մեջ է, դրսից միայն մի փոքր մուտք ունի, որը ժամանակին շատ ավելի աննկատ է եղել։ |
|
Բովուրխանի վանքն ԱրցախումԲովուրխանի վանքը Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում է: Կառուցվել է 17-րդ դարում, պատմական Արցախի Վարանդա գավառում: Վանական համալիրը Վարանդայի մելիքների ամառային նստավայրն էր: 2023թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից: Բովուրխանի վանական համալիրը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է: |
|
Բերձորի Սբ. Համբարձման եկեղեցին ԱրցախումԲերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին 20-րդ դարում անկախություն հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին եկեղեցին է: Օծվել է 1998 թվականի մայիսի 31-ին։ Բերձոր քաղաքի հետ եկեղեցին 2022թ.-ին անցել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ: 2024 թվականի մայիսի արբանյակային լուսանկարները փաստում են, որ այն հիմնահատակ ոչնչացվել է Ադրբեջանի կողմից: Եկեղեցու կանխամտածված ոչնչացումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է և համարվում է մարդկության դեմ ծանր հանցագործություն։ |
|
Գանձասարն ԱրցախումԳանձասարի վանքը Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում է, Վանք գյուղի մոտ: Արցախի Խաչեն գավառի իշխան Հասան Ջալալ Դոլան Ս. Հովհաննես եկեղեցու կառուցումն սկսում է 1216 թվականին: Շինարարությունը տևում է 22 տարի: 2023թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից: Գանձասարի վանքը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է: |
|
Շոշկավանքն ԱրցախումՇոշկավանքը Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում է, Մսմնա և Խաչմաչ գյուղերի միջև՝ լեռնային բարձունքի վրա: 2023թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից: Շոշկավանքը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է: |
|
Ուլուբաբի վանքն ԱրցախումՈւլուբաբ գյուղը Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում է: Հարուստ պատմություն ունեցող գյուղը Արցախի հայտնի իշխանական տան Հասան Ջալալյանների տոհմից սերված Ուլի պապի մելիքական նստավայրն է եղել, նրա անունով էլ կոչվել է Ուլուպապ կամ Ուլուբաբ: Այստեղ է Պտկեսբերքի Ս. Գևորգը: 2023թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից: Սուրբ Երից մանկանց վանքը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է: |











