Ամփոփվեց «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական 17-րդ փառատոնը


Մայիսի 4-ին ամփոփվեց «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական 17-րդ փառատոնը: Այս տարի հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու 22 մոնոներկայացում: Հովհաննես Թումանյանի «Անուշ»-ի մոնոօպերային տարբերակը գրողի թանգարանում ներկայացրեց օպերային մեներգչուհի Հասմիկ Հարությունյանը՝ Արսեն Ղազարյանի բեմադրությամբ: 
 

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Ռուբեն Սևակին


Արևմտահայ նշանավոր բանաստեղծ Ռուբեն Սևակի հիշատակին նվիրված մշակութային հայտագիր էր պատրաստվել նրա անունը կրող Մայր Աթոռի թանգարանում: Ցերեկույթին ներկա էր նաև գրողի տոհմակիցը՝ գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը: 
 

«Բարեկամություն» անսամբլի համերգը՝ նվիրված պարի միջազգային օրվան


Պարի միջազգային օրվան նվիրված ելույթ ունեցավ «Բարեկամություն» անսամբլը:
 

Ասպիրանտական կրթություն` Գևորգյան հոգևոր ճեմարանում


2018թ.-ին Գևորգյան ճեմարանի պատմության մեջ առաջին անգամ բացվեց ասպիրանտական լսարան: Ճեմարանի տեսչությունն ու դասախոսական կազմը վստահ են, որ Գևորգյան ճեմարանին ասպիրանտական կրթության իրավունքի շնորհումը կխրախուսի եկեղեցականներին և աշխարահականներին, ճեմարանի հարկից ներս կձևավորվի գիտական սերունդ`զարգացնելով հայ հոգևոր միտքը:
 

«1900+ նոր երաժշտության տասնամյակ» նախագծի 15-րդ հոբելյանական համերգը


«Արամ Խաչատրյան» համերգասրահում «1900+ նոր երաժշտության տասնամյակ» նախագծի հոբելյանական՝ 15-րդ համերգն էր:
 

Շվեդիայի Սոդերթելիեի քաղաքապետ Բուել Գոդներին ընդունեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը


Ապրիլի 24-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Սոդերթելիեի քաղաքապետ Բուել Գոդներին: Քաղաքապետը երկօրյա այցով Հայաստանում էր՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման արարողություններին: 
 

Բրիտանական հրատարակչատունը լույս է ընծայել Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» պոեմի անգլերեն գիրքը


Ապրիլի 17-ին Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» պոեմի անգլերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել բրիտանական Arc Publications հրատարակչությունը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով: Շնորհանդեսին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել նաև հրատարակչության տնօրեն Թոնի Ուորդն ու խմբագիր Անջելա Ջերմենը։
 

Ցեղասպանության նահատակների հիշատակության պատարագ և բարեխոսական կարգ Մայր Աթոռում


Ապրիլի 24-ին Սուրբ Գայանե վանքում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության պատարագ մատուցվեց: Ի նշան խոնարհումի՝ դուրս բերվեց Դեր Զորից Սբ. Էջմիածին բերված նահատակների մասունքարանը: Մայր Տաճարի հարևանությամբ գտնվող խաչքարի մոտ Հայոց հայրապետի նախագահությամբ կատարվեց բարեխոսական կարգ:
 

Ավագ շաբաթը՝ մեր եկեղեցու կյանքում


Ավագ շաբաթվա իրադարձությունները հայոց եկեղեցիներում՝ համառոտ:
 

Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի Դպրոցասեր վարժարանի աշակերտների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին


Ապրիլի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի Դպրոցասեր վարժարանի աշակերտներին ընդունեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Կրթօջախների 45 աշակերտներին ուղեկցում էր ֆրանսիաբնակ ազգային բարերար Սարգիս Պետոյանը:  Նա տարիներ շարունակ Հայոց ցեղասպանության հիշատակի օրերին Ֆրանսիայի մեջ գործող այս երկու հայկական վարժարանների սաներին հնարավորություն է ընձեռում այցելել հայրենիք: 
 

Սուրբ Հարության տոնը «Օրրան» բարեգործական կազմակերպությունում


Սուրբ Զատկի տոնը «Օրրան» բարեգործական կազմակերպության երեխաները տոնախմբեցին Նորքի տուն-ինտերնատի 25 տարեցների հետ:
 

Սուրբ Հարության ճրագալույցի պատարագը Արաբկիրի եկեղեցում


Երևանի Արաբկիր համայնքի եկեղեցում Սուրբ Հարության նախատոնակին մասնակցում էր եկեղեցու բազմամարդ համայնքը: Ճրագալույցի տոնական պատարագը մատուցեց Պարթև քահանա Մուրադյանը: