Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»: Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է։ Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ։
«Օր 6-րդ» հաղորդաշարի հեղինակը և վարողը հոգևորական է: Նրան հետաքրքիր է ժամանակակից հայ մարդու վերաբերմունքը կյանքի, քրիստոնեական բարոյականության, համամարդկային արժեքների նկատմամբ: Տաղավարի հյուրերը արվեստի, գիտության, քաղաքականության, տնտեսության, կրթության ու մեդիայի ոլորտի մարդիկ են, ովքեր նախանձախնդիր են Հայ եկեղեցու, քրիստոնեական հավատքի նկատմամբ և հասարակական կյանքի կազմակերպման բարդ ու խնդրահարույց հարցերի մասին իրենց մտահոգությունները կիսում են հյուրընկալ հոգևորականի հետ:
Պարբերականությունը՝ ամեն շաբաթ օր, ժամը 22:00-ին
Կրկնությունը` երկուշաբթի օրը, ժամը 13:30-ին
|
Ժամանակակից երաժշտություն. Վաչե ՇարաֆյանԵրաժշտությունն, անշուշտ, պահում է կապն իր ժամանակի հետ։ Բայց ժամանակակից երաժշտությունը չի սահմանափակվում իր ստեղծման ժամանակով։ Այն ձևավորում է նոր լեզու, նոր ձև, նոր մտածողություն։ Նաև՝ հիշողության և գաղափարի միասնություն։ |
|
Տոնի մշակույթ. Ռուզաննա ԾատուրյանԱմանոր՝ նոր օր Ամանորի մշակութային խորհուրդը հայ իրականության մեջ նախ և առաջ հնի ավարտն է և նորի ընդունումը։ Եվ հատկապես Ամանորին հայի սեղանը եղել է առատ ու համեղ։ Իսկ երբ ընտանիքը բոլորվում է սեղանի շուրջ՝ հիշելով, կիսելով, շնորհակալ լինելով, ամանորը դուրս է գալիս շքեղության մրցույթից, որկրամոլության վտանգից, և հացը ստանում է կյանքի շարունակության, ցորենն ու փլավը՝ բերրիության, մեղրն ու չիրը՝ քաղցր կյանքի խորհուրդ։ |
|
Պարսկական սուֆիական պոեզիաՊարսկական սուֆիական պոեզիայի երկու մեծագույն դեմքեր՝ Ռումին և Հաֆեզը, ապրել և ստեղծագործել են 1 դար տարբերությամբ։ Բայց երկուսն էլ Աստծուն փնտրել են սիրո և ազատության մեջ։ Ռումին մարդուն տանում է հոգևոր մի ճանապարհով, որտեղ ես-ն այրվում է, որ բացահայտվի ճշմարտությունը։ Իսկ Հաֆեզը նույն ճանապարհն անցնում է ժպիտով, հեգնանքով, մի գավաթ գինով։ |
|
Կասկադի անավարտ վերջաբանըՔաղաքապետարանը հայտարարել է, որ Կասկադի վերին հատվածի շինարարությունն սկսվում է՝ ըստ իրենց առաջադրած նախագծի։ Մինչդեռ գոյություն ունի հեղինակային, հիմնադիր, հաստատված, ցավոք, ոչ լրիվ իրականացված նախագիծ՝ Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի, Ասլան Մխիթարյանի համահեղինակությամբ։ Փաստորեն, խզվելու է մայրաքաղաքի հատակագծի հյուսիս-հարավ առանցքը։ Քաղաքապետարանի խոսույթը Կասկադի մասին համեմված է ճարտարապետների մտահոգ մեջբերումներով, սակայն ներկայացված նախագիծն այլ բան է վկայում։ |
|
ժամանակակից արվեստԺամանակակից արվեստը՝ որպես ժամանակի անհանգիստ միտք, աշխարհի հարցադրում և միջամտում, կենսակերպ ձևակերպելու փորձ, ու՞մ է ուղղված և արդյո՞ք կարիք ունի գտնելու հանդիսատեսի։ Ջոն Քեյջի «4․33»-ը, Բոյսի, Մարինա Աբրամովիչի, Կատալանի փերֆորմանսները՝ որպես ժամանակակից արվեստի ամենավառ դրսևորումներ և նոր իմաստներ, առաջարկում են այս հարափոփոխ աշխարհում տեսնել նոր հնարավորություններ։ |
|
Ազգային պարԱզգային պարն այն կենդանի միջավայրն է, որտեղ պահպանվել է մեր ժողովրդի բնավորությունը, արժեհամակարգը, պատմական փորձը։ Ազգային պարում երևում է մեր ոգին, մեր հավաքական ուժն ու ներքին կարգապահությունը։ Ազգային պարի մասին գիտելիքը տեխնիկական հմտություն չէ, այլ ազգային ինքնության խորքային ճանաչում և գիտակցում։ Հայ ժողովրդի դեմ իրականացված Ցեղասպանությունը, տեղահանումները, խորհրդային շրջանի ռեպրեսիաներն ինչպե՞ս են անդրադարձել և ի՞նչ հետևանքներ են թողել ազգային պարի վրա։ |
|
Մեռնող նվագարանների կորսված ձայներըՀայկական ազգային նվագարանները բազմազան են և հազարամյակների պատմություն ունեն։ Սակայն այսօր խիստ հանրահռչակված է միայն դուդուկը՝ ի տարբերություն այլ նվագարանների, որոնց կոչում են նաև «մեռնող նվագարաններ»։ Մեռնող նվագարանների կորսված ձայները վերագտնելով, թերևս, կլինենք ավելի ամբողջական և հավասարակշիռ։ |
|
Մեկ կադրԿադրի և կարճամետրաժ կինոյի մշակույթի և մտածողության փոփոխությունները վերջին տասնամյակում իրենց հերթին հանգեցրել են կարճ ու հակիրճ ասելիք ակնկալող հասարակության։ Սակայն կինոյի կախարդանքը շարունակում է մնալ լույսերը մարած դահլիճում՝ խոր լռության մեջ։ 44-օրյայի մասնակից վավերագրող-ռեժիսոր Գագիկ Ղազարէի «Հևք» վավերագրական ֆիլմի ստեղծման պատմության ամենակարևոր ու իրական զգացումը Հողն է։ Հողից իրական ոչինչ չկա։ |
|
ԳորգագործությունԳորգը ստեղծվեց Ֆուկոյի բնորոշմամբ՝ որպես «հատուկ տեսակի տարածություն՝ հետերոտոպիա» և արևելյան այգու արտացոլում։ Այս յուրօրինակ աշխարհների հեղինակներն ինչո՞ւ են կանայք։ Որո՞նք են հայկական կարմիր գորգերի լեգենդների և իրականության միջև եղած իրական կապերը։ Ինչո՞ւ հայկական գորգագործությունն իր իրական տեղում չէ համաշխարհային մշակույթի քարտեզում։ «Վեցերորդ օր» հաղորդմանը Մարինա Բաղդագյուլյանը թեման քննարկել է արվեստաբան Անուշ Հակոբյանի հետ։ |
|
Ինչի՞ շուրջ է հետպատերազմական հայ վերացական արվեստը20-րդ դարասկզբին՝ երկու համաշխարհային պատերազմների արանքում և դրանից հետո, եկան ցավի, ցնցումների ու ավերների ժամանակների «երեխաները»՝ վերացական արվեստի ներկայացուցիչները։ Նրանք նոր հարաբերություններ ստեղծեցին մարդու և արվեստի միջև՝ հիմքում դնելով ինտելեկտ և կոնցեպցիա։ Իսկ ինչի՞ շուրջ է հայ վերացական արվեստը հետպատերազմական շրջանում։ Եթե եվրոպացի վերացական արվեստի ներկայացուցիչների պատկերներն ուղեկցվում էին Ժակ Պրևերի պոետական խոսքով, ապա Խաչատուր Մարտիրոսյանի արվեստը՝ Գրիգոր Նարեկացու։ |
|
ԿասկադՈ՞րն է Կասկադի նշանակությունը կառույցի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի և մյուս գործընկերների համար։ Կասկադը գեղեցկության, ազգային խորհրդանիշների, հայ մշակութային ինքնության ճարտարապետական մարմնացումն է։ Մարինա Բաղդագուլյանը ճարտարապետ Կարեն Բալյանի հետ զրուցել է Կասկադի հեղինակային իրավունքի ու նոր նախագծերի քաղաքական-տնտեսական ու սպառողական շահերի մասին։ |
|
ՊոեզիաՈ՞րն է պոեզիայի և քաղաքականության հարաբերությունը։ Ձևանալ խելագա՞ր, թե՞ հատուցել կյանքով պոետիկ խոսքի համար։ Մարինա Բաղդագյուլյանը հյուրընկալել է բանաստեղծ Հուսիկ Արային և քննարկել նրա «Apokalypto» բանաստեղծությունը։ |











