Հինգ բադիկներ


Րաֆֆի Կավուկիան «Հինգ բադիկներ», նվագակցում է դաշնակահար Լիանա Թորոսյանը:
Երեխաները  երգչուհի, երգուսույց Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ կատարում են հայ ժամանակակից կոմպոզիտորների, ժողովրդական և Կոմիտասի հեղինակած երգերը: Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը նպատակ ունի երեխաների կատարումներով հանրահռչակել ժամանակակից կոմպոզիտորների մանկական երգերը։

Զմփիկ զմփիկ


Ժողովրդական երգ «Զմփիկ զմփիկ», նվագակցում է դաշնակահար Լիանա Թորոսյանը:

Երեխաները երգչուհի, երգուսույց Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ կատարում են հայ ժամանակակից կոմպոզիտորների, ժողովրդական և Կոմիտասի հեղինակած երգերը: Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը նպատակ ունի երեխաների կատարումներով հանրահռչակել ժամանակակից կոմպոզիտորների մանկական երգերը։
 

Արթուրն ու Հայկը


Արթուրն ու Հայկը ընկերներ են, ամեն կիրակի միասին հաճախում են Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցի, որտեղ շապիկ են հագնում և խորան բարձրանում: Ուրախանում են, երբ նոր ընկերներ են միանում Պատարագին: Ավելի ուշ հեծանիվով անցնում են քաղաքի իրենց սիրած վայրերով:

Արտյոմ Հայրապետյան


44-օրյա պատերազմին Արտյոմ Հայրապետյանը որպես ռազմական բուժակ կամավոր է մեկնել: Պատերազմի օրերին մի բռունց դարձած, բժիշկները անքուն գիշերներ անցկացնելով, փրկում էին կյանքեր։ Արտյոմի հիշողությունից չեն ջնջվում պատերազմի օրերը։ Այսօր Արտյոմը չի զբաղվում պրակտիկ բժշկությամբ, նախընտրել է բժշկական ինժեներիան:

Տիգրան Քամալյան


Անոթային վիրաբույժ Տիգրան Քամալյանը 44-օրյա պատերազմի մասնակից է: Փորձություններով, անքուն գիշերներ էին անցկացնում բժիշկները, ու կարծես հոգնություն չէին զգում, նպատակը մեկն էր՝ փրկել ինչքան հնարավոր է շատ կյանքեր: Զինվորի կողքին լինելու ցանկությունը համախմբել էր բոլորին:

Ազատանի դպիրները


Ռոբերտն ու Ռաֆայելը եղբայրներ են, միասին ամեն կիրակի այցելում են Սուրբ Ստեփանոս եկեղեցի, շապիկ հագնում և մասնակցում Պատարագին: Իրենց հետաքրքրությունների, գյուղի առօրյայի, ուխտագնացությունների մասին եղբայրները սիրով են պատմում:

Յոթ Վերք եկեղեցու Նարեկը


Նարեկը դեռ փոքր հասակից տատիկի հետ հաճախել է Յոթ Վերք եկեղեցում մատուցվող Պատարագներին: Այսօր արդեն շապիկ է հագնում և խորան բարձրանում: Նարեկի օրը հագեցած ու հետաքրքիր է անցնում: Նա սիրում է երգել, սպորտով զբաղվել ու զբոսնել իր սիրելի քաղաքում:

Սուրբ Հրեշտապետաց եկեղեցու երգչախումբը


Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում ամեն կիրակի պատարագին երգում է մանկական երգչախումբը: Հոգեւորականի հետ միասին ճամփորդում են, սար բարձրանում, դասական երաժշտության համերգների մասնակցում: Երեխաները մեծ սիրով համախմբվել են ու ամբողջ օրը անցկացնում են միասին:

Հարությունն ու Վահեն (Ապարան)


Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու խորանը մանկաշատ է: Հարությունն ու Վահեն մտերիմ ընկերներ են դարձել, երբ սկսել են հաճախել են պատարագների։ Արձակուրդներին սիրով մասնակցում են նաև ժամերգություններին: Նրանք համարում են, որ դեռ շատ բան ունեն սովորելու, դժվարություններն էլ հաղթահարում են ավագ ընկերների օգնությամբ:

Արթուր Ավետիսյան


44-օրյա պատերազմի ժամանակ անոթային վիրոբույժ Արթուր Ավետիսյանը մեկնեց արդեն ռմբակոծված Մարտունի: Այդ օրերի հիշողությունները ծանր են ու հուզիչ: Ամեն օգնող ձեռք, շատ կարևոր էր: Ամեն փրկված զինվորի կյանքր՝ բժիշկները պարգև են համարում:

Սրտաբան Վարդգես Մովսեսյան


44-օրյա պատերազմի մասնակից, սրտաբան Վարդգես Մովսեսյանի համար դժվար է վերապրել այդ օրերի հիշողությունները: Յուրաքանչյուր բժշկի համար ամեն զինվորի փրկված կյանք մեծ պարգև է: Պատերազմում զոհվել է նրա հարազատ եղբայրը, սրտաբանի համար հայրենիքը սկսվում է Արցախց, որտեղից նա սերում է, ու չի ավարտվում։

Մհերն ու Անդրանիկը


Անդրանիկն ու Մհերը եղբայրներ են, միասին ամեն կիրակի այցելում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի, շապիկ հագնում և մասնակցում պատարագին: Նրանք եկեղեցում ընկերներ են ձեռք բերել, սիրում են օրն անցկացնել միասին: