Alt

Կրթության մոդելներ


Կրթության փորձագետ Ռուբեն Տերտերյանը և ԵՊՀ դասախոս Արա Աթայանը վերլուծում են կրթության հաջողված մոդելների և դրանց տեղայնացման թեման: Ինչու՞ է ֆիննական կրթական մոդելը համարվում ամենահաջողվածն աշխարհում, ի՞նչ ճգնաժամ է ապրում ամերիկյան մոդելը, ի՞նչ մոդել կարող ենք ստեղծել մենք:
Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Կրթության և կյանքի կապը


Ինչպե՞ս է իրականությունն իր լավ և վատ կողմերով ազդում կրթության նպատակների և որակի վրա: Ինչպե՞ս կարող է կրթությու'նն ազդել կյանքի որակի վրա, ձևավորել իրականություն: Թեման քննարկում են մեծահասակների կրթության և վերապատրաստման մասնագետ Լուսինե Խառատյանը և բարձրագույն կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Մշակութային ժառանգությունը կրթական համակարգում


Անկախության ձեռքբերումը և ազգային պետության ստեղծումը լավագույն հնարավորություններից էր վերաիմաստավորելու և ճանաչելու մեր մշակութային ժառանգությունը, հայեցիին» ու հայկականին» տալու արդիական իմաստ, որ հասկանալի է 21-րդ դարում ապրող յուրաքանչյուր հայի: Գաղնիք չէ, որ այս գործընթացը կրթական է: Ինչպե՞ս է մշակութային ժառանգությունն արտացոլվում ու մեկնաբանվում կրթական համակարգում: Կրթություն և իրականություն» թեմայի շրջանակում այս խնդիրն են պարզաբանում հնագետ, ԵՊՀ դասախոս Արտակ Գնունին և լեզվաբան, Վ. Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանի դասախոս Դավիթ Գյուրջինյանը:
Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Կրթություն և իրականություն


Արդի աշխարհում պետական, տնտեսական ու սոցիալական բարեփոխումների հիմքում կրթությունն է դրվում որպես երկարաժամկետ փոփոխությունների գործոն: Կրթության գործոնո՞վ են արդյոք պայմանավորված մե՛ր բարեփոխումները: Ավելին, բարեփոխումներո՞վ են արդյոք պայմանավորված մեր իրողությունները: Երրոդ հազարամյակի» տաղավարում Կրթություն և իրականություն» թեման են քննարկում փիլ. գիտ. թեկնածու, պրոֆեսոր Հենրիկ Գրիգորյանը և ազգագրագետ, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի դոցենտ Նիկոլ Մարգարյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

17-18րդ դդ. հայ առևտրական կապիտալը


17-18-րդ դդ. Նոր Ջուղայի հայ վաճառականների առևտրային ցանցը ձգվում էր Լոնդոնից մինչև Միջերկրական ծով ու Հնդկական օվկիանոսի ափերը: Ինչպե՞ս էր հայ առևտրականներին հաջողվել հսկայական կապիտալ կուտակել, ի՞նչ մեխանիզմով էր աշխատում նրանց ստեղծած համաշխարհային ցանցը: Եվ որ ամենակարևորն է՝ որո՞նք էին այդ կապիտալի կործանման պատճառները: Թեման քննարկում են պատմաբան, Կալիֆորնիայի համալսարանի հայոց արդի պատմության ամբիոնի վարիչ Սեպուհ Դավիթ Ասլանյանը և Երևանի պետ. համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի դասախոս, պատմ. գիտ. թեկնածու Սմբատ Հովհաննիսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Արդի գիտական մտքի ճգնաժամ. հյուրը՝ Կարեն Սվասյան


Փիլիսոփա, մշակութաբան Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի անվան մրցանակակիր Կարեն Սվասյանի հետ երկրորդ հաղորդումը նվիրված է արդի գիտական մտքի ճգնաժամին: Ո՞րն է արևմտյան արդի գիտության առարկան, ի՞նչ հարցեր է իր առջև դնում գիտությունը, ինչպե՞ս է քայլում ժամանակակից մարդը նույնականացումների լաբիրինթոսում»: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Եվրոպական մտքի ճգնաժամ. հյուրը՝ Կարեն Սվասյան


Երրորդ հազարամյակի» բացառիկ թողարկման հյուրը փիլիսոփա, մշակութաբան, Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի անվան մրցանակակիր Կարեն Սվասյանն է: Կարեն Սվասյանն ապրում է Շվեյցարիայում, հրապարակային դասախոսություններ է կարդում Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում: 2009թ. նրա՝ Մարդը նույնականացումների լաբիրինթոսում» գիրքն արժանացել է ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության ինստիտուտի հատուկ մրցանակին: Մեր տաղավարում Կարեն Սվասյանը զրուցում է ժամանակակից Եվրոպայի արժեքային ճգնաժամի մասին՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ու ազատության անվան տակ ընթացող մարդու ճգնաժամի մասին:

Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Քաղաքաշինական մտքի ճգնաժամ


Հռոմեացի հանրագիտակ ճարտարապետ Մարկոս Վիտրուվիուսի հայտնի տրիադան՝ երեք հատկանիշ, որ պարտադիր է ճարտարապետության համար՝ կառուցի ամրություն, օգտակարություն, գեղեցկություն, հաստատվել է դեռևս Ք. Ա. 1-ին դարում: Ավելի, քան երկու հազարամյակ անց մենք քաղաքներ ենք կառուցում, որոնց շինությունների ամրությունը կասկածելի է, օգտակարությունը գործակիցը՝ անհայտ, իսկ գեղեցկությունը՝ քաղաքական անեկդոտի նյութ: Ի՞նչ հիմնական խնդիրների առջև ենք կանգնում, երբ կարիք է լինում ոչ միայն պարզապես լավ ստեղծագործել, այլև պլանավորել: Քաղաքաշինական մտքի ճգնաժամի մասին են զրուցում քաղաքաշինարար Գուրգեն Մուշեղյանը և ճարտարապետ Բորիս Քոչարյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Ճարտարապետական մտքի ճգնաժամ


Երևանի ճարտարապետական պատկերի թեման շարունակում է մնալ հուզիչ ու խնդրահարույց: Ճարտարապետությունն ուղղակի կապ ունի առօրյա ու պետական կյանքի բարդ հարաբերությունների, մյուս կողմից էլ` մշակութային ժառանգության` առավել բարդ թեմայի հետ: Ի՞նչ փիլիսոփայություն ունի անկախ Հայաստանի ճարտարապետությունը, ու՞մ առջև է պատասխանատու այսօր ճարտարապետը: Ինչպե՞ս է զարգանում ճարտպաետական միտքը և ի՞նչ կորուստներ է արձանագրում չդադարող անցումային, ճգնաժամային հասարակությունում: Զրուցում են ճարտարապետներ Միքայել Մկրտչյանն ու Արտակ Ղուլյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Սփյուռքահայ մամուլն այսօր


Վերջին շրջանում Սիրիայում, ապա՝ Ստամբուլում կատարվող իրադարձություններն ուղղակի ազդեցություն են ունենում այս երկրների հայ համայքների վրա: Այդ իրադարձությունների անմիջական մասնակիցն ու լուսաբանողը պետք է լինի նաև մամուլը՝ թե հայաստանյան, թե սփյուռքյան: Ինչ խնդիրների առջև է սփյուռքի հայկական մամուլն այսօր, ինչպես է սփյուռքյան իրադարձություններին անդրադառնում տեղական մամուլը՝ վերլուծում են Ստամբուլի Ժամանակ» օրաթերթի գլխ. խմբագիր Արա Գոչունյանն ու լրագրող, Սիվիլնեթ» ինտերնետային հեռուստատեսության աշխատակից Թաթուլ Հակոբյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Ժամանակակից արվեստի ճգնաժամ


Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել ժամանակակից արվեստն աշխարհում, մենք հասու՞ ենք այդ խնդիրներին: Կա՞ ճգնաժամ ժամանակակից արվեստում: Ինչպե՞ս է քաղաքական մտքի ճգնաժամն ազդում արվեստի վրա: Արվեստաբան Սեդա Շեկոյանն ու արվեստագետ Արման Գրիգորյանը թեման քննարկում են Երրորդ հազարամյկաի» տաղավարում: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Թատրոնի ճգնաժամ


Արվեստի որոշ տեսակների վերակերպավորման խնդիրը ակտուալ է ողջ աշխարհում: Դա օրինաչափ ու բնական է, եթե տվյալ դարաշրջանի հումանիտար միտքը հաղթահարում է հնի ու նորի կոնֆլիկտը: Իսկ երբ դա չի լինում, տեղային խնդիրը կարող է վերածվել մշակութային ու հանրային ճգնաժամի: Թատերական մտածողության ճգնաժամի մասին զրուցում են ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանը և արվեստագիտության թեկնածու Արա Խզմալյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: