Ավագ երկուշաբթիԱվագ երկուշաբթի |
|
Հայրական տունՄայր Աթոռ Ս․ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը Հայաստանում գործող միակ Աստվածաբանական համալսարանն է։ 2002թ. Հայաստանի կառավարության որոշմամբ Գևորգյան հոգևոր ճեմարանը ճանաչվել է բարձրագույն ուսումնական հաստատություն, իսկ 2005 թվականից, նկատի առնելով ուսումնական ծրագրերի որակը, ճեմարանին տրվել է բարձրագույն ուսումնական հաստատության արտոնագիր: 2016-ին Ճեմարանի պատմության մեջ առաջին անգամ բացվել է ասպիրանտական լսարան, որտեղ կարող են ընդունվել ինչպես հոգևոր աստիճան ունեցող, այնպես էլ աշխարհիկ մարդիկ: Իր գոյության ողջ ընթացքում Գևորգյան հոգևոր ճեմարանն ու նրա սաները մշտապես վայելել են Ամենայն հայոց հայրապետների խնամքը և հոգատարությունը: |
|
Արեւագալի ժամերգությունՄայր Աթոռ Ս. Էջմիածին, 02.03.2022 |
|
Սուրբ Ծննդյան ավետիսներԿատարում է «Վարք հայոց» ավանդական երգի-պարի խումբը։ |
|
Արևների Սբ. ԾնունդըԵրևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակը Սուրբ Ծննդյան տոնին զարդարում են արև-երեխաները: Նրանցից Նարեկը, որ դաունի համախտանիշ ունեցող միակ երիտասարդն է, որ կարողանում է դպրական ծառայություն մատուցել պատարագների ժամանակ, մեր նկարահանող խմբին հրավիրել է իր տուն-արվեստանոց: |
|
Ս․ Էջմիածնի Մայր Տաճարի նորոգումը2013թ․-ին Մայր Տաճարի նորոգման և ամրակայման նախագիծը համաձայնեցվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ։ Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնը սկսում է Տաճարի որմնանկարների ուսումնասիրությունը։ 2017թ․ ամռանը սկսվում է նորոգության շինարարական աշխատանքը։ 2021-ի ավարտին նկարահանված ֆիլմում Մայր Տաճարի լուսարարապետը, Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետը, որմնանկարների վերականգնման նախագծի հեղինակը ներկայացնում են Ս․ Էջմիածնի նորոգման ընթացքի, անակնկալների, ավարտված ու սպասվող աշխատանքների մասին։ |
|
Ղազարավանի մենաստանըՂազարավանի կանանց մենաստանը դեռևս միակն է Հայաստանում: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի և Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի օրհնությամբ մի քանի տարի առաջ է հիմնվել: Միանձնուհիներից ոմանք 2000-ականների սկզբից են ապրում վանական կյանքով: Ղազարավանում քույրերն արդեն տնտեսություն ունեն և իրենց ապրուստի մի մասը կարողանում են սեփական աշխատանքով հոգալ: |
|
ԱղոթքովԲուրաստան տատի տունն Ափնա գյուղում է: Ութ տասնյակից ավելի ապրած կյանքում չի հիշում մի օր, որ եկեղեցու ճամփան անցած չլինի: Հիշում է մորից լսած աղոթքը: Ասում է՝ օրը պետք է աղաթքով սկսել: |
|
Հովվական տասնամյա ճանապարհՖիլմը նվիրվում է Մայր Աթոռի միաբան Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանի քահանայական ձեռնադրության տասնամյակին։ |
|
Ամարաս․ սահմանի վանքը2021թ.-ի գարունն է, Արցախում ենք: 2020-ի պատերազմն ավարտվել է, բայց կյանքն այլևս առաջվանը չէ: Պատերազմը փոխել է դիրքերը: Մարտունու շրջանում հայ-ադրբեջանական սահմանին կանգնած են ռուս խաղաղապահները, հայկական բանակային դիրքերը և Ամարասի պարիսպները: Մեզ դիմավորում է օրվա վանահայրը։ |
|
Սուրբ Խաչի երևման տոն, խաչի խորհուրդՏ. Առնակ քահանա Հարությունյանը, պատմաբան Ռուբեն Վարդանյանն ու հնագետ, պատմաբան Համլետ Պետրոսյանը ներկայացնում են Սուրբ Խաչի երևման տոնի խորհուրդը, քննարկում խաչի մշակութաբանական ընկալումները: |
|
ԱվետումՏ. Առնակ քահանա Հարությունյանը, երգչուհի Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը, մշակութաբան Կարեն Հովհաննիսյանը ներկայացնում են Ավետման տոնի խորհուրդը, վերլուծում տոնի հետ կապված ավետարանական դրվագներն ու Աստվածամոր կերպարը: |