Սահմանին․ Ներքին Հանդ


Թշնամու վերահսկողության տակ են գտնվում Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի եկեղեցին, գերեզմանատունը, խմելու ջրի ակունքները, արոտավայրերը և ռազմավարական նշանակություն ունեցող բոլոր բարձունքները։ Մեր նկարահանող խումբը մեկ օր անց է կացրել շրջափակման մեջ ապրող սահմանապահ հանդեցիների հետ։

Սահմանին․ Դավիթ Բեկ


Այս գյուղում ծնվել է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանը։ Դավիթ Բեկը Կապան համայնքի ամենամեծ գյուղն է, որը սահմանակից է Արցախի Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաքին։ Ֆիլմը պատմական Դավիթ Բեկ գյուղի և դավիթբեկցիների այսօրվա կյանքի ու մտահոգությունների մասին է։

Սահմանին. Այրք


Այրքը Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերից է, Սոթքի հարևանությամբ: Գյուղը երկու եկեղեցի ունի, բազմաթիվ խաչքարեր: Մեր տեսապատումը Այրք գյուղի առանձնահատկությունների, գյուղացիների խնդիրների, ապրելակերպի և ապագայի ծրագրերի մասին է։

Սահմանին. Սոթք


Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում ենք. մեր տեսախցիկն արձանագրել է սոթքեցիների ապրելակերպը, գյուղի պատմական կոթողները, երեխաների դպրոցական առօրյան, մտահոգություններն ու երազանքները: Իսկ վերջում կարող եք գտնել տեղեկություններ՝ Սոթքում հաճախ պատրաստվող ուտեստներից և խոհանոցային գաղտնիքներից մի քանիսի մասին։