|
Մարտի 7Կարեւորը միտքն է
|
|
Մարտի 5Փորձությունները միշտ չէ, որ տրվում են մեղքերի համար
|
|
Մարտի 3Աստված պատգամում է լինել հնարամիտ |
|
Փետրվարի 29Աստված մեկն է «Մեկ տեր կա, մեկ Աստված՝ հայր բոլորի»։ Պողոս Առաքյալն ասում է, որ պետք է ընդունել Աստծո եզակիությունը, բացառիկությունը։ Միեւնույն ժամանակ, ինչպես Աստվածն է եզակի, այնպես էլ մարդը պետք է բացառիկ լինի։
|
|
Փետրվարի 27Հավատա և կմտնես երկնքի արքայություն Կա մեկը, որ ժամանակից դուրս է։ Նա ստեղծել է ժամանակը և այն ամենն, ինչ ժամանակի մեջ է։ Կա մեկը, որ քեզ դարձրել է հավիտենական։ Հավատքն է, որ մեզ ստիպում է գործել և գործերն են, որ մեզ բերում են Աստծո կողմից տրվող արդյունքին։ Հավատա, գործիր և հույսերդ կարդարանան։ Մեկնում է Մովսես քահանա Սահակյանը (26 Բշ. ԴՁ. ԺԵ օր Մեծի Պահոց: Կող. 2.8-3.4: ) |
|
Փետրվարի 25Ո՞րն է ամենամեծ մեղքը Մենք դադարել ենք վշտակից լինել և ուրախանալ միմյանցով։ Մեղքերի մեջ ամենամեծը անտարբերությունն է։ Քրիստոնեության ուժը միմյանցով ապրելու, միմյանց նվիրվելու մեջ է։ Աստված մեզ համար մարդացավ, ապրեց, մահացավ, բայց նաև մեզ համար հարություն առավ։ Մեկնում է Մովսես քահանա Սահակյանը (25 † Կիր. ԳԿ. Գ կիր. Քառասնորդական Պահոց (Անառակին): Ես. 54.11-55.13: Բ Կորնթ. 6.1-7.1: Ղուկ. 15.1-32: ) |
|
Փետրվարի 22Աստված ձեռքերը բաց սպասում է Անարդարության մեջ Աստված երբեք չի կարող մարդուն լսել։ Եթե չես ապաշխարում, ապա մերժում ես Աստծու բերած փրկությունը։ Տերն ասում է՝ ինձ մոտ դարձիր, ես հավիտյան ոխ չեմ պահի, չեմ բարկանա։ Պարզապես պետք է գիտակցել անօրինությունն ու գործած մեղքերը։ Մեկնում է Մովսես քահանա Սահակյանը (22 Եշ. ԲՁ. ԺԱ օր Մեծի Պահոց: Ա Թագ. 3.21- 4.18: Առ. 3.11-4.14: Երեմ. 2.31-3.16: ) |
|
Փետրվարի 20Աստված հարգում է քո ազատությունը Աստված արդուն պահակի պես հսկում է և ասում՝ արի՛ իմ հետևից ու ես քեզ հանգստություն կշնորհեմ, խոստովանի՛ր ինձ և ես քեզ կխոստովանեմ, բայց ուրացիր ինձ և կուրանամ քեզ։ Աստված ի տարբերություն մեզ երբեք չի ստում ու իր խոսքը պահում է։ Մեկնում է Մովսես քահանա Սահակյանը (20 Գշ. ԱՁ. Թ օր Մեծի Պահոց: Ա Թագ. 1.23- 2.26: Առ. 2.1-3.10: Երեմ. 1.11-2.3: ) |
|
Փետրվարի 18Եղի՛ր կատարյալ, ինչպես Աստված է Սիրել նշանակում է սրբացնել։ Սիրել որեւէ մեկին նշանակում է վերացնել նրա միջից չարը, իսկ դա անելու համար նախ քո միջից պետք է վերացնես։ Սիրիր քեզ և դիմացինիդ։ Եթե քո սերը պետք է լինի փարիսեցիների և օրենսգետների պես, որոնք սիրում են միայն իրենց սիրողներին, ինչո՞վ դու պետք է տարբերվես։ Մեկնում է Մովսես քահանա Սահակյանը (18 † Կիր. ԴՁ. Բ կիր. Քառասնորդական Պահոց (Արտաքսման): Ղուկ. 4.43-5.11: Ես. 33.2-22: Հռոմ. 12.1-13.10: Մատթ. 5.17-48: ) |
|
Փետրվարի 15Մահացեք մեղքի համար, բայց կենդանի մնացեք Աստծո համար Պողոս Առաքյալն ասում է՝ ձեր մահը վերափոխեք, մահացեք ոչ թե մեղքի պատճառով, այլ մեղքի համար մահացած եղեք։ Մի թողեք, որպեսզի մեղքը գտնի ձեզ, մտնի ձեր մեջ։ Փոխարենը կենդանի մնացեք Աստծո համար։ Ծառայեք Աստծուն, ուղղակի պահեք նրա խոսքը։ Մեկնում է Մովսես քահանա Սահակյանը (15 Եշ. ԲԿ. Դ օր Մեծի Պահոց: Հռոմ. 6.3-14: ) |
|
Փետրվարի 13Մարդիկ մերժեցին Աստծուն, որպեսզի շարունակեն մեղք գործել Նա, ով մերժում է Հիսուսին, մերժում է իր փրկությունը։ Հիսուսը շատերի փրկությունն է ու շատերի անկումը։ Հիսուսին ճանաչել չցանկացողը, չի ճանաչվի Աստծո որդու կողմից։ Նրա հետեւից չգնացողը հավիտենական կյանքի չի հասնի։ Հենց այդ պատճառով Հիսուսին չճանաչելը շատերի կործանման պատճառ է դառնում։ Մեկնում է Մովսես քահանա Սահակյանը (13 Գշ. ԱԿ. Բ օր Մեծի Պահոց: Եզեկ. 18.20-23: ) |
|
Փետրվարի 11Պահքը ուրախությա՞ն, թե՞ սգի խորհուրդ ունի Հիսուսն ասում է, երբ ծոմ պահես օծիր գլուխդ և լվա դեմքդ։ Պահքը Աստծո համար է, ոչ թե մարդկանց։ Պահքը սգի խորհուրդ ունի, որովհետև ծոմ ես պահում մեղքերիդ համար, բայց նաև ուրախության առիթ է, որովհետեւ դու գիտակցում ես, որ գնում ես Աստծուց ներողություն խնդրելու։ Մեկնում է Մովսես քահանա Սահակյանը (11 † Կիր. ԴԿ. ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ: Ես. 58.1- 14: Հռոմ. 13.11-14.25: Մատթ. 6.1-21: |
