![]() |
Հուլիսի 28Աստծու որդու խոսքը պահողը կփրկվի Մարդը կարող է փրկվել, եթե տեսնի իր մեղքերը։ Մարդիկ նայելով իրենց մեղքերին, ոչ թե մաքրվում, այլ ավելի էին խորանում մեղքերի մեջ։ Մեկնում է Մովսես քահանա Սահակյանը։ (28 † Կիր. ԴԿ. Դ կիր. զկնի Վարդավառի: Ես. 58.13-59.7: Ա Տիմ. 4.12-5.10: Յովհ. 3.13-21: ): |
![]() |
Հուլիսի 21Ամուսնալուծությունը Աստծու աչքերում ընդունելի չէ Այն, ինչ Աստված ստեղծեց, մարդը թող չբաժանի։ Այնպես պետք է ամուսնանաս, որ ընտանիքդ ամուր լինի, սուրբ լինի, որ երբեք միտք չունենաս ամուսնալուծության։ Ամուսնությունը հետապնդում է մի միտք՝ մարդկանց երջանկացնել։ Մեկնում է Մովսես քահանա Սահակյանը։ (20 Շբ. ԴԿ. Սրբոց որդւոց եւ թոռանց Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ՝ Արիստակիսի, Վրթանիսի, Յուսկանն, Գրիգորիսի եւ Դանիէլի: Երեմ. 17.7-8: Ես. 61.3-7: Բ Տիմ. 1.6-14: Ղուկ. 11.29-32:): |
![]() |
Հուլիսի 14Եղեք մանուկների նման Աստված ասում է զգույշ եղեք եւ անուշադրության չմատնեք մանուկներին։ Խոսքը ոչ միայն իրական, այլեւ հոգեւոր մանուկների մասին է։ Մեկնում է Մովսես քահանա Սահակյանը։ 14 † Կիր. ԱԿ. Բ կիր. զկնի Վարդավառի: Ես. 3.16-4.1: Ա Կորնթ. 1.25-30: Մատթ. 18.10-14: ): |
![]() |
Հուլիսի 7Վեր կացեք և մի վախեցեք Հիսուս Քրիստոսը մարդացավ, որպեսզի մեզ Աստվածացնի։ Նա մարդ դարձավ, որպեսզի մեզ իր հետ միավորելով դեպի Աստված տանի։ Նա եկավ մեղքից տապալված մարդուն կանգնեցնելու համար։ Մեկնում է Մովսես քահանա Սահակյանը։ († Կիր. ԲՁ. ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (Վարդավառ): Իմս. 7.25-8.4: Զաք. 14.16- 21: Ա Յովհ. 1.1-7: Մատթ. 16.13-17.13: ): |
![]() |
Հունիսի 30Եթե Տերն է ասողը, ես ոչ մի բանից չեմ վախենում Հիսուս Քրիստոսը մեզ պատգամներ է տալիս՝ 10 պատվիրանները, Աստծուն պաշտելը, մարդկանց սիրելը, չվախենալը, Աստծո հետեւից գնալը։ Ի՞նչ պատասխան մենք պետք է տանք Հիսուսին, որ թույլ ենք ու անկարո՞ղ։ Մեկնում է Մովսես քահանա Սահակյանը։ (30 † Կիր. ԲԿ. Զ կիր. զկնի Հոգեգալստեան: Ես. 3.1-11: Հռոմ. 11.13-24: Մատթ. 14.13- 21: ): |
![]() |
Հունիսի 23Վերջում պարզ կլինի ով է բարին եւ ով է չարը Թույլ մի տվեք, որ ձեր մեջ չարը սերմանվի։ Միայն թույլ տվեք, որ ձեր մեջ բարի սերմեր ցանվի։ Հավատացեք միայն Աստծո խոսքին։ Մեկնում է Մովսես քահանա Սահակյանը: (23 † Կիր. ԳՁ. Ե կիր. զկնի Հոգեգալստեան Տօն գիւտի տփոյ Սրբուհւոյ Աստուածածնի: Ես. 2.5-11: Հռոմ. 9.30-10.4: Մատթ. 13.24-30: ) |
![]() |
Հունիսի 20Աստված գիտի ձեզ ինչ է պետք Աստված մեզ կտա այն ամենը, ինչի կարիքը մենք ունենք և ավելին, հետևաբար գումար վաստակելու հարցով չպետք է մտահոգվենք, այլ պետք է մտահոգվենք, ինչպես արդարություն գործենք։ Մեկնում է Մովսես քահանա Սահակյանը |
![]() |
Հունիսի 18Չթողնեք, որ անօրինությունը ձեր սերը ցամաքեցնի Հիսուս Քրիստոսը 2000 տարի առաջ պատգամում է համբերել, չդադարել սիրել։ Չպետք է թողնել, որ չարը սերը ցամաքեցնի, այլ պետք է սերն ավելի առատացնել։ Մեկնում է Մովսես քահանա Սահակյանը։ (18 Գշ. ԴԿ. Սրբոցն Դանիէլի մարգարէին եւ երից մանկանցն՝ Սեդրակայ, Միսաքայ եւ Աբեդնագովի: Դան. 2.1-49: Եբր. 11.32-40: Մատթ. 24.9-15: ) |
![]() |
Հունիսի 16Մենք բոլորս հանգիստ ենք փնտրում Հանգիստը մենք կարողանում ենք գտնել տանը, որտեղից դուրս ենք եկել։ Մենք դուրս ենք եկել Աստծո ներկայությունից և հանգիստ գնելու համար պիտի վերադառնանք դեպի Աստված։ Մեկնում է Մովսես քահանա Սահակյանը։ (16 † Կիր. ԳԿ. Դ կիր. զկնի Հոգեգալստեան: Ես. 1.21-31: Հռոմ. 7.25-8.11: Մատթ. 12.38- 45: ) |
![]() |
Հունիսի 13Մարդկանց սիրիր հանուն Աստծու Աստծո խոսքը ամբողջությամբ ամփոփվում է երկու պատվիրանների մեջ՝ սիրիր քո Աստծուն ամբողջ հոգով եւ սրտով, սիրիր մարդկանց ինչպես ինքդ քեզ։ Այս երկուսի մեջ են ամփոփվում 10 պատվիրանները։ Մեկնում է Մովսես քահանա Սահակյանը։(13 Եշ. ԲՁ. Պահք: Սրբոցն Թէոդիտոնի Գաղատացւոյն, Թալիլեայ բժշկին եւ եօթն կուսանացն, որք յԱնկիւրիա կատարեցան: Իմս. 6.11-21: Բ Կորնթ. 6.1-10: Յովհ. 16.1-4: ) |
![]() |
Հունիսի 11Աստված ողորմած է Մենք կարող ենք մեր աղոթքներով խնդրել Աստծուն միջամտել ոչ միայն մեր կյանքին, այլեւ նրանց, ովքեր Աստծո կարիքն ունեն։ Աստված ողորմությամբ կարող է այդ միջամտությունը գործել։ Մեկնում է Մովսես քահանա Սահակյանը։ (11 Գշ. ԱՁ. Պահք: Սրբոցն Կոստանդիանոսի թագաւորին եւ մօրն նորա Հեղինեայ: Առ. 16.9-17: Բրք. 3.31-4.4: Ա Տիմ. 2.1-7: Ղուկ. 7.1-10: ) |
![]() |
Հունիսի 9Գործիր հանուն Աստծու Աստծո խոսքի միակ ելակետը կարող է լինել պատվիրանների պահեցողությունը, որը միտված է մարդուն դեպի Աստված տանելուն։ Շաբաթ օրը սուրբ պահել նշանակում է Աստծուն քո սրտում բնակեցնել։ Մեկնում է Մովսես քահանա Սահակյանը: († Կիր. ԴՁ. Գ կիր. զկնի Հոգեգալստեան: Ես. 1.2-15: Հռոմ. 6.12-23: Մատթ. 12.1-8: ) |