Օգոստոսի առաջին կեսին «Սանկտ-Պետերբուրգի բալետ» թատրոնը կներկայացնի բալետային արվեստի հանրաճանաչ ստեղծագործությունները։ Օգոստոսի 6-ին Հայաստանի պետական ջազ նվագախումբը կատարելու է բրազիլացի ու հայ կոմպոզիտորների նշանավոր ստեղծագործությունները։ Օգոստոսի 27-ին Խաչատրյանի «Դիմակահանդես» ստեղծագործությամբ կմեկնարկվի Օպերային թատրոնի նոր թատերաշրջանը։ Ի՞նչ մշակութային իրադարձություններ տեղի ունեցան այս շաբաթ Հուլիսի 31-ին «Արցախ» ջազ նվագախումբը կատարել է դասական, հայկական ու համաշխարհային ջազային հիթեր։ Հուլիսի 27-ին Ախալցխայի Ռաբաթի բերդի տարածքում առաջին անգամ իրականացվել է «Վարդավառ» պարային փառատոնը։ Օգոստոսի 2-ին Գյումրիում Գինոսյանական օրեր էին, որի շնորհիվ քաղաքում թնդում էր մշակութային կոլորիտային ոգին։

 
2025-08-03T20:00:00+04:00
Telecast type: Հաղորդաշար