Կոնրադ Լորենց


Հայաստանի մասին նրա հիշողությունները հակասական էին: Մեր երկրում նա ապրել էր ռազմագերու դառը կյանքով: Բայց միշտ հիշում էր, որ իր լավագույն ստեղծագործություններից երկուսը սկսել է գրել Սևանի ափին: Ռազմագերուն ոչ թուղթ էր տրվում, ոչ թանաք`գրել էր կալիումի պերմանգանատով՝ շինարարության համար մատակարարվող ցեմենտի դատարկ պարկերի վրա: «Հայելու հակառակ կողմը» գրքի հանրահայտությունն ի վերջո՝ 1972թ.-ին, հեղինակին արժանացրեց Նոբելյան մրցանակի՝ ֆիզիոլոգիայի և բժշկության գծով: Ավստրիացի կենսաբան Կոնրադ Լորենցի կյանք ու գործունեությունը:

Նիկոլա Տեսլա


Գործակալությունները հազիվ էին հասցնում արտոնագրել նրա նախագծած սարքերը: Իսկ ինքը սիրում էր կրկնել. «Ես այսօրվա համար չեմ աշխատում, այլ` վաղվա»: Մահվանից 75 տարի անց էլ ինժեներական նորարությունների մեծ մասը փորձարկվում է սերբ ինժեների անունը կրող ամերիկյան ընկերությունում: Նիկոլա Տեսլա, մարդ որ հորինել է 20-րդ դարը:

Ծիսական գնդակահարություն


Ռուս ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին իր միջանկյալ հաշվետվությունն է ներկայացրել Ռուսաստանի վերջին ցար Նիկոլայ Երկրորդի և նրա ընտանիքի գնդակահարության գործը քննող Պատրիարքական հանձնաժողովը: 

Ալֆրեդ Նոբել


Այն, որ մաթեմատիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ չի շնորհվում, որովհետև Ալֆրեդ Նոբելի կնոջ սիրեկանը մաթմատիկոս էր, գյուտարարի մասին ամենատարածված լեգենդն է: Մինչդեռ Նոբելը երբեք ամուսնացած չի եղել: Կենսագիրների կարծիքով, Նոբելը որպես խիստ պրակտիկ գիտնական, մաթեմատիկան համարում էր իմացության շատ վերացական ոլորտ, որում զուտ արդյունքի տեսանկյունից հնարավոր չէ որոշել, թե որ հայտնագործությունը կարելի է մյուսից ավելի բարձր դասել:

Սպասված և մերժված


Ըստ վիճակագրության, յուրաքանչյուր 100 աղջկա դիմաց 104-106 տղայի ծնունդ պիտի արձանագրվի: 2011-ին 100 աղջկա հաշվարկով ծնվել է 114 տղա: Այս ցուցանիշով Հայաստանը հայտնվել է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման վատագույն ցուցանիշներ ունեցող երկրների շարքում՝ Չինաստան, Հարավային Կորեա, Ադրբեջան: Սեռով պայմանավորված հղիության ընդհատումների թիվը բարձր է հատկապես մարզերում:

Ռուդոլֆ Դիզել


1913թ սեպտեմբերի 29-ին Անդվերպենից Լոնդոն ուղևորվող նավի վրա, ընթրիքից հետո գերմանացի երեք տղամարդկանցից մեկը հրաժեշտ տվեց ընկերներին` ուղեկցորդին խնդրելով իրեն արթնացնել ժամը 6-ն անց 15-ին և գնաց նավախուց: Առավոտյան նրա նավախուցը կոկիկ հարդարված էր, սեղանին դրված էր հենց նոր լարված ժամացույցը, բայց ուղևորը չկար: Անհետացածը համաշխարհային հռչակ վայելող ինժեներ Ռուդոլֆ Դիզելն էր:

Աստվածամուխ Գեղարդ


Ի՞նչ ճանապարհ են անցել Աստվածամուխ սուրբ Գեղարդի մասունքները, որտե՞ղ են հայտնվել: Աշխարհում քանի՞ Գեղարդ կա: Դրանցից ո՞րն է իրականը, ի՞նչ է այդ մասին վկայում պատմությունը:
Լրագրող Արա Գալոյանը «Աստվածամուխ Գեղարդը» թեմայով դասախոսություն է կարդում Գևորգյան հոգևոր ճեմարանի սաների համար: 
 

Լև Տոլստոյ


Լև Տոլստոյի բուռն ու հակասական կյանքը, նրա բարդ հարաբերությունները ռուսական արքունիքի և Ռուս ուղղափառ եկեղեցու հետ: Գրողի մահից հետո Ռուս ուղղափառ եկեղեցին իր անդամներին, անգամ Տոլստոյի մտերիմ հարազատներին, արգելել էր վերջին հրաժեշտ տալ: Քչերին է հայտնի, որ Տոլստոյի հոգեհանգստյան կարգը կատարվել է Սանկտ Պետորբուրգի Ս. Կատարինե հայկական եկեղեցում: Պահպանվել է թաղման լուսանկարը՝ ռուս մեծ գրողի դագաղը հայ ուսանողների ուսերին:

Մովսես Խորենացի


5-րդ դարի 60-ականներ. Վաղարշապատի հարակից գյուղում հյուր է Ամենայն հայոց Գյուտ կաթողիկոսը: Սեղանակիցները գյուղում որպես օտարական ապրող ծերունուն խնդրում են կաթողիկոսի պատվին բաժակաճառ ասել: Ծերունին շարականի ոճով ճառ է ասում: Բոլորը ցնցվում են: Գյուտ կաթողիկոսը մոտենում ու խոնարհվելով համբուրում է իր ուսուցչին, որին երկար տարիներ փնտրում էր: Այդ ծերունին Մովսես Խորենացին էր, հայ գրավոր մշակույթի Ոսկեդարի մեծագույն գործիչը:  
Պատմահոր կյանքի ու գործունեության մասին մանրամասներ է ներկայացնում պատմաբան Պետրոս Հովհաննիսյանը:

 

Գուրգեն Մահարի


Գուրգեն Մահարու կյանքն ու գործունեությունը` հեռուստահանրագիտարանի ձևաչափով: 

Ներսես Շնորհալի


Աստվածաբաններն ու փիլիսոփաները հազարավոր կիլոմետրեր էին անցնում նախ նրա հետ բանավիճելու, ապա՝ աշակերտելու համար: Ժամանակակիցները նրան Կլայեցի էին անվանում, որովհետև ապրում էր Հռոմկլա քաղաքում, բայց սերունդների համար նա մնաց այլ անունով՝ Ներսես Շնորհալի:

Մովսես Խորենացի


5-րդ դարի 60-ականներ. Վաղարշապատի հարակից գյուղում հյուր է Ամենայն հայոց Գյուտ կաթողիկոսը: Սեղանակիցները գյուղում որպես օտարական ապրող ծերունուն խնդրում են կաթողիկոսի պատվին բաժակաճառ ասել: Ծերունին շարականի ոճով ճառ է ասում: Բոլորը ցնցվում են: Գյուտ կաթողիկոսը մոտենում ու խոնարհվելով համբուրում է իր ուսուցչին, որին երկար տարիներ փնտրում էր: Այդ ծերունին Մովսես Խորենացին էր, հայ գրավոր մշակույթի Ոսկեդարի մեծագույն գործիչը: