Մշակութային ազդագիր 22.07.2019


Ե. Չարենցի տուն-թանգարանում տեղի է ունեցել «Դեպի Արևելք» գրքի շնորհանդեսը և «365 օր անց» խորագրով ամենամյա հաշվետու ցուցահանդեսը:
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում բեմելի է պատրաստվում «Լոռեցի Սաքոն» ներկայացումը: 
Երևանում Ավետ Ավետիսյան 19 հասցեում բացվել է Անդրանիկ Քոչարի անվան լուսանկարչության թանգարանը:
Հայաստանի ազգային գրադարանում հայ անվանի գրող, դրամատուրգ, մանկավարժ, պետական և հասարակական գործիչ Լևոն Շանթի 150-ամյակի առթիվ կազմակերպվել էր ցուցադրություն:
Բեյրութի «Մետրոպոլիս Էմփայեր Սոֆիլ» կինոթատրոնում կայացել է «Կիլիկիա. Առյուծների երկիր» երեք պատմական ֆիլմ-ակնարկների փակ դիտումը:
Լույս է տեսել Ավետիք Իսահակյանի ակադեմիական 14 հատորյակի վեցերորդ հատորը:
 

Մշակութային ազդագիր 08.07.2019


«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում տեղի ունեցավ Կառլոս Ռեյգադասի և մոլդովահայ ռեժիսոր Արթուր Արիստակեսյանի հետ հանդիպումը:
Փառատոնի ավանդական հանդիպումներից է «Պրեսս կոկտեյլը», որի ընթացքում լրագրողները հնարավորություն են ունենում ազատ շփվել փառատոնի հյուրերի հետ, հարցեր ուղղել նրանց: 
Հուլիսի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» 16-րդ կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ հուլիսի 8-ից 12-ը «Այրարատ» կինոթատրոնում անցկացվեց «Կինոյի տաճար» ցուցահանդեսը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյակին:
«Արամե» պատկերասրահում բացվել է Նարեկ Ավետիսյանի «Ջաջուռյան կտավներ» խորագրով ցուցահանդեսը:
Հայաստանի նկարիչների միությունում է բացվել է Ռուբեն Էնֆենջյանի աշխատանքների ցուցահանդեսը՝ «Տեսնել տիեզերքը» խորագրի ներքո:
 

Cultural Poster 08.07.2019


The 16th Golden Apricot Film Festival launched on July 7.
Jubilee exhibition dedicated to prominent Armenian cultural figures Komitas and Hovhannes Tumanyan opened at the Union of Artists
The National Library of Armenia celebrates the 100th anniversary of receiving state status.
Unique samples from the Department of Inviolable Literature were displayed at the National Library as part of the centennial celebrations.
World-famous sculptor Lorenzo Quinn was in Armenia.
An exhibition entitled "Surviving a Forgotten Craft" was opened at the Yerevan History Museum within the framework of Anna Kolozyan's "District Campaign" project.
 
 
 
 

Մշակութային ազդագիր 01.07.2019


ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի ու կինոյի բազմաթիվ սերունդներ կրթած Ռաֆայել Ջրբաշյանի հիշատակին նրա ուսանողները հուշ-երեկո էին կազմակերպել:
Հայաստանի նկարիչների միությունում բացվել է քանդակագործ Կարեն Թերզյանի՝ Թերզոյի անհատական ցուցահանդեսը:
Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է Լաուրա Ավետիսյանի անհատական ցուցահանդեսը:
Ռեժիսոր Սարգիս Արզումանյանը «Գոյ» թատրոնում բեմադրել է Ալբերտ Քամյուի «Օտարը»։ 
«Ամսվա հրատարակչություն» նախաձեռնության շրջանակներում «Զանգակ» գրատանն ընթերցանության երեկո էր։ Գրքասերներին մի հարկի տակ էր համախմբել Ջաքլին Վուդսոնի հանրահայտ «Ամեն բարություն» գիրքը:
Պատանի հանդիսատեսի թատրոնում Պետեր Տուրրինիի «Առնետաորս» համանուն պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման պրեմիերան էր: Այն թատրոնի պատմության մեջ առաջին 18+ գործն է, էքսպերիմենտ է՝ մեկ գործողությամբ:
 

Մշակութային ազդագիր 24.06.2019


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել է Ժանսեմի անվան պատկերասրահ:
Արևելագիտության ինստիտուտը, Երեւանի պետական համալսարանը և Մաշտոցյան մատենադարանը գիտաժողով էին կազմակերպել` նվիրված հայագետ-արևելագետ Արամ Տեր-Ղևոնդյանի հիշատակին:
Հայաստանի նկարիչների միությունում բացվեց ամերիկաբնակ գեղանկարիչ Սամվել Մարությանի անհատական ցուցահանդեսը:
Տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների համատեղ նիստը:
Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է կավագործ Ռիտա Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը:
Հովհաննես Թումանյանի թանգարանում ներկայացված են Արաբկիրի հայորդյաց տան գեղանկարչության դասարանի սաների «Անխելք մարդը» հեքիաթի նկարազարդումները:
 

Մշակութային ազդագիր 17.06.2019


Հուլիսի 7-ից 14-ը Երեւանում կանցկացվի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը:
Ֆրանսիացի պատմաբան պրոֆեսոր Ժան Նոել Գրանդոմն անդրադարձել է 1915-23 թվականներին ֆրանսիական բանակի և նավատորմի օգնությանը հայերին:
Համազգային հայ կրթական և մշակութային միության «Գասպար Իփեկյան» թատերախումբը հյուրախաղերով հանդես եկավ Համազգային պետական թատրոնում:
«Լօֆթ» կենտրոնի երեկոն օրերս բուլգակովյան տրամադրությամբ էր լցված. թեմատիկ դասախոսություն, գրքեր, ցուցահանդես ու թատերական պերֆորմանս: 
Լույս է տեսել «Աննա Ֆրանկի օրագիրը»` նոր բնագրային թարգմանությամբ:
Երևանում անցկացվեց «Ուտեստ ֆեստ» տոնածիսական ուտեստների փառատոնը:
 

Մշակութային ազդագիր 10.06.2019


Ավարտվեց ֆրանսիական լազուրի կինոհմայքը՝ Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնը։
Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում:
Գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանն այս տարի կդառնար 80 տարեկան:
Երևանի նորարար փորձարարական արվեստի կենտրոնում անցկացվեց կարճ ֆիլմերի «Մեկ կադր» միջազգային փառատոնը։ 
Ապարանի երկրորդ միջազգային քանդակի սիմպոզիումի մասնակից  արվեստագետների աշխատանքներն այս օրերին ներկայացված են «Նուռ» ցուցասրահում:
Հովհաննես Թումանյանի երեւանյան թանգարանում ներկայացվել են մեծ գրողի ակադեմիական գիտական հրատարակության երկրորդ ու երրորդ հատորները:
 

Մշակութային ազդագիր 03.06.2019


Խաչատուր Աբովյանի պապական տունը դարձյալ բացել է  իր դռները, տնօրհնեքի արարողությամբ վերագործարկվել է 18-րդ դարի տոհմատան թոնիրը:
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում բացվել է Ֆելիքս Եղիազարյանի չցուցադրված գործերի շարքը։
Հունիսի 1-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի գիտաժողովների նախասրահում բացվել է «Հայոց ցեղասպանության փոքրիկ վերապրողներ. Դրվագներ» խորագրով ցուցադրությունը:
Գրող, բանաստեղծ և դրամատուրգ Լևոն Շանթի 150-ամյակի կապակցությամբ գիտաժողով է անցկացվել, որի ընթացքում քննարկվել են գրողի առանձին ստեղծագործություններ, նաև հասարակական գործունեությունը:
«Թեքեյան» կենտրոնում տեղի է ունեցել արդեն ամենամյա դարձած «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» հանրահայտ ողբերգության հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը համալրել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը:
 

Մշակութային ազդագիր 27.05.2019


Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում տեղի ունեցավ ակադեմիկոս, Մատենադարանի երկարամյա տնօրեն Սեն Արևշատյանի 90-ամյակին նվիրված հայագիտական գիտաժողով:
Մեկնարկել է «Արվեստի շաբաթ» մշակութային ծրագիրը։ Մինչեւ հունիսի երեքը քաղաքի տարբեր վայրերում տեղի կունենան մի շարք արվեստային միջոցառումներ, ցուցադրություններ, սեմինարներ, դասախոսություններ և արվեստի զրույցներ՝ միջազգային արվեստագետների կողմից:
Նիկոլայ Մանուկյանի՝ Նիկոյի հետահայաց ցուցահանդեսն է բացվել Նկարիչների միության ցուցասրահում։
«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվել է Միրան Ավետիսյանի անհատական ցուցահանդեսը՝ առաջինը վերջին տասը տարիների ընթացքում։ 
Առանձին գրքերով վերահրատարակվել են վաղամեռիկ արձակագիր Վարդան Գրիգորյանի «Հավերժական վերադարձ», «Դար կորստյան», «Մանյա այրք» պատմավեպերը:
 

Մշակութային ազդագիր 20.05.2019


Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, հայաստանյան 100-ից ավելի թանգարաններ այցելուներ էին ընդունում մինչեւ կեսգիշեր։ Թանգարանների միջազգային օրն այս տարի անցկացվեց «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան» խորագրի ներքո։
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ  Հովհաննես Շարամբեյանին նվիրված ցուցահանդես է բացվել՝ «Ճանապարհ դեպի տաճար» խորագրով։
Նախորդ շաբաթ հյուրախաղերով Երևանում էր Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը:
Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է գեղանկարիչ Արտեմ Մելիք-Ազարյանցի անհատական ցուցահանդեսը:
Մայիսի 17-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Արամ Շահբազյանի «Մյուռոնի ճամփորդությունը» վավերագրական լիամետրաժ ֆիլմի պերմիերան: 
Մայիսի 18-ից հունիսի 3-ը ՀԲԸՄ-ում կգործի նկարիչ Լեո Լեո Վարդանյանի «Իմ լուսամուտից» խորագրով ֆոտոցուցահանդեսը:
Նախկին ֆուտբոլիստ, սպորտի վարպետ Ռազմիկ Սահակյանը վերջին տասը տարիներին ինքնատիպ ոճով փայտանկարներ է ստեղծում դիլիջանյան առանձնատան իր արվեստանոցում:

Մշակութային ազդագիր 13.05.2019


«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 7-14-ը:
Դեռևս 35 տարի առաջ «Ավտոագրեգատ» գործարանի տարածքում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է ուրարտական ժամանակաշրջանի հնավայր ու   իր տեսակով եզակի մի դամբարան:
Եղիշե Չարենցի անվան «Գրականության և արվեստի թանգարանում» ներկայացված սփյուռքահայ նկարիչ Մարկոս Գրիգորյանի գեղարվեստական ստեղծագործություններն ու անձնական հարուստ հավաքածուն հանրահռչակելու նպատակով թանգարանը կրթական ծրագիր է պատրաստել։
Լույս է տեսել ֆրանսիացի դերասանուհի, վավերագրական ֆիլմերի հեղինակ, հասարակակակն գործիչ Աննի Ռոմանի «Հայաստանցի մեծ մայրիկս» գրքի հայերեն թարգմանությունը:
 

Մշակութային ազդագիր 06.05.2019


ԱՄՆ դեսպանների մշակութային ժառանգության պահպանության հիմադրամը ֆինանսավորել է Դաշտադեմի ամրոցի վերականգնման ծրագիրը:
Հայաստանի նկարիչների միությունում բացվել է քանդակի հանրապետական ցուցահանդես:
Հրատարակվել է «Ջուղա. հարյուրամյա ցեղասպանության վկան» քառալեզու ալբոմը: 
17-րդ «Արմմոնո»-ն անցկացվեց ապրիլի 30-ից մայիսի 4-ը:  
«Համազգային» թատրոնի խաղացանկը համալրվեց ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ Սամուել Բենշեթրիի «Մինուս երկու» պիեսի հիման վրա բեմադրված համանուն ներկայացմամբ:
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում մայրաքաղաքի հանդիսատեսի դատին հանձնվեց Գյումրու թատրոնի բեմում արդեն հաջողությամբ մեկնարկած «Ոչինչ չի մնա» ներկայացումը:
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտին փոփոխության է ենթարկվել 2013 թվականին: Լրագրողներին նոր մանրամասներ հայտնեց Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը: