Կավի փոքրիկ գաղտնիքըՆոր Նորքի Հայորդյաց տան խեցեգործության խմբակ են հաճախում տարբեր տարիքի երեխաներ: Նրանք մեզ պատմում են, թե ինչպես են սովորում կավով աշխատել, ինչու են սիրում կավը և բացում են մի քանի փոքրիկ գաղտնիք... |
|
Հենրիկը ՄուղնիիցՀենրիկն ապրում է Մուղնիում: Ութ տարեկան էր, երբ հորեղբորորդու ուղեկցությամբ մասնակցեց Պատարագին ու առաջին անգամ Խորան բարձրացավ: Հենրիկը բազմաթիվ նախասիրություններ ունի` շախմատ, ֆուտբոլ, օտար լեզուներ, սակայն ամեն կիրակի պարտաճանաչ գնում է եկեղեցի, որովհետև այնտեղ որոշակի գործեր ունի... |
|
Մշակների առակըԱրան, Մանվելը և Նարեկը համադասարանցիներ են: Մանվելը և Նարեկը համակրում են նույն աղջկան և նրանց միջև լուռ մրցակցություն կա: Չորսն էլ, որպես կամավոր, մասնակցում են եկեղեցու օժանդակությամբ կարիքավոր ընտանիքների համար կառուցվող տան շինարարությանը: Տեր հայրը նկատում է Մանվելի բացակայությունը և ընկերներից իմանում, որ նա դպրոցում ցածր գնահատականի պատճառով նեղսրտել է իրենցից: Քահանան այցելում է տղային և պատմում մշակների առակը ... |
|
Բարի գործըՄի խումբ բարձր դասարանցիներ միջազգային մրցույթին մասնակցելու համար ամիսներ շարունակ ֆիլմ են նկարել իրենց եկեղեցու մասին: Նրանք արդեն հաղթել են ընտրական փուլում և ուրախ տրամադրությամբ գնում են հարցազրույցի: |
|
Մի բամբասիրՀայկը, Արսենն ու Նարեկը համադասարանցիներ են ու լավ ընկերներ: Նարեկը թյուրիմացաբար վերցնում է Հայկի բջջային հեռախոսն ու պարզելուն պես վերադարձնում այն ընկերոջը: Արսենի անզգույշ մի նախադասություն խեղաթյուրվում, բամբասանքի է վերածվում ու գժտություն մտցնում ընկերների մեջ: Միջադեպի մասին տեղեկանում է Տեր Հայրը...
|
|
Սուրբ ԾնունդՍ. Ծննդյան տոնի նախօրեին Անին իր ընկերներին և Տեր հորը պատմում է, թե երազում Հիսուս խոստացել է իրեն հյուր գալ: Նրան չեն հավատում: Տոնական օրն Անին անհամբեր հյուրին է սպասում, բայց ստիպված է լինում երեք անգամ տնից դուրս գալ` օգնելու մի փոքրիկ տղայի, տուն հասցնելու մոլորված մի տատիկի և բժիշկ կանչելու ոտքը վնասած մի ծերունու համար: Հաջորդ օրը նա մեղավորության զգացումով քահանային պատմում է, որ չի կարողացել անընդհատ տանը լինել ու, հավանաբար այդ պատճառով, երազը չի իրականացել: Իսկ Տեր հայրն այն կարծիքին է, որ Հիսուս այդ օրը երեք անգամ այցելել է աղջկան... |
|
Սուտ վկայությունՎահեն իր կրտսեր եղբոր՝ Հայկի ծննդյան օրվա առիթով պետարդներ է նվիրում, բայց քանի որ հիվանդ է, հենց նրան էլ խնդրում է նվերը խանութից տուն բերել: Հայկն ու նրա դասընկերը խանութից վերցնում են նվերը, բայց պետարդը վառում են դպրոցի քիմիայի լաբորատորիայում: Լաբորատորիան հրդեհվում է: Վահեն եղբորը փրկելու համար սուտ վկայություն է տալիս ու մեղադրում ուրիշին: Բայց նրա խիղճը տանջում է... |
|
Ձու, ձու, փայտե ձուՅակով Զարգարյանը դաշնակահար է և արվեստի մեծ սիրահար: Նրա ամենամեծ հպարտությունը փայտից, կավից, ապակուց եւ մետաղից նկարազարդ ձվերի հավաքածուն է՝ 650 օրինակից: Հավաքածուի առաջին ձուն նկարազարդել է Մարտիրոս Սարյանը, հետո Մինաս Ավետիսյանը, Բաժբեուկ Մելիքյանը, Ռուդոլֆ Խաչատրյանը և այլ արվեստագետներ: |
|
Հեռու և մոտ վտանգըՀայաստանի անկախացումից ի վեր աշխատանքային միգրացիան շարունակում է մնալ բազաթիվ հայ ընտանիքիների կենսապահովման հիմնական միջոցը: Արտագնա աշխատանքի մեկնում են հիմնականում 22-55 տարեկան տղամարդիկ: Նրանք և նրանց ընտանիքները դառնում են խոցելի ՄԻԱՎ վարակի նկատմամբ... |
|
ՄուշեղըԵրիտասարդությունն ինքը պետք է հարթի իր ճանապարհը». վստահ է մեր հաղորդման հերոսը՝ Մուշեղ Հովսեփյանը:
|
|
Գնահատիր ընկերոջդՄիջին դպրոցի աշակերտ Խաչատուրին լավ սովորելու և շատ կարդալու համար դպրոցում պարբերաբար ծաղրում են: Տեր Հայրն այս մասին իմանալով` դիմում է բարձր դասարանում սովորող տղաներից մեկին՝ Հայկին: Հայկը Տեր հոր օգնությամբ դպրոցում Գիտակների խաղ-մրցույթ է կազմակերպում, որի ժամանակ Խաչատուրը փայլում է իր գիտելիքներով և դասարանցիների համար շահում ֆուտբոլի տոմսեր: Դասընկներների վերաբերմունքն սկսում է փոխվել: |