Բարության ուժըՄտերիմ ընկերներ Հայկն ու Միքայելը համաձայն են, որ բակի մի խումբ տղաների անկարգությունները վնասակար են և պետք է անպայման կանխվեն: Միքայելը գտնում է, որ տղաներին պետք է խստորեն պատժել, իսկ Հայկը համոզված է, որ պատժելն ու օտարելը նրանց ավելի կչարացնեն:
|
|
ԲումերանգՀայկը ծանոթանում է նոր հարևանի՝ Արտակի հետ, որը հրաշալի կիթառ է նվագում և Բիթլզ» խմբի մոլի երկրպագու է: Տղաներն ընկերանում են, բայց այդ բարեկամությունը ամենևին չի ուրախացնում Հայկի ավագ եղբորը՝ Սամվելին: Նա արգելում է եղբորը շփվել երկարամազ ու կլոր ակնոցով» պատանու հետ:
|
|
Ճանապարհ բացե'ք, Սարգիսն է գալիսԴերասան Մեսրոպ Աբտոյանը 2006 թվականից խաղում է Ս.Սարգսի դերը: Տարիների ընթացքում դերը դարձել է ճակատագիր: Շատերը նրան հենց այդպես էլ դիմում են` Սարգիս: Այս տարի էլ Մեսրոպն իր սպիտակ ձիով կանցնի փողոցներով: Ս.Սարգսի դերի միջոցով դերասանն իր համար բացել է հոգևոր կյանքի դարպասները: |
|
ՉեմպիոնըԴպրոցում շախմատի մրցույթ է: Հաղթող թիմը մեկնելու է Օդեսա: Արմենը դպրոցի լավագույն շախմատիստն է, իսկ Սամվելը, որ նրա մրցակիցն է և մտերիմ ընկերը, ավելի թույլ է խաղում: Օդեսայում է ապրում Սամվելի ընկերուհին՝ Անին, որին նա շատ է ուզում հանդիպել: Սամվելը խնդրում է Արմենին հանուն ընկերության պարտվել: Արմենը շփոթության մեջ է ... |
|
ԽաբեությունԵրկու ընկեր դրոշմանիշեր են փոխանակում: Արամը իր մեկ դրոշմանիշի փոխարեն Էդգարից վերցնում է տասներկուսը և գոհ է: Շատ գոհ է նաև Էդգարը, որովհետև համոզված է, որ իրենց գործարքն իր օգտին է: Երեխաների այս անհավասար փոխանակության մասին իմանում է Տեր հայրը… |
|
ԳայթակղությունԴասամատյանում կեղծ գնահատականներ են հայտնվել: Ո՞վ է դրանք ավելացրել, ի՞նչն է դրդել խախտելու կարգը, իսկ գուցե՝ ո՞վ: |
|
Լավ է կույր աչոք, քան կույր՝ մտոքԲարձր դասարաններից մեկում նոր աշակերտ է հայտնվում: Նորեկը հաշմանդամ է և նրա մուտքը իրարանցում է առաջացնում: Երեխաների մի մասը չափից ավելի հոգատարություն է ցույց տալիս, մի մասը՝ ավելորդ հետաքրքրասիրություն ... կան նաև ծաղրողներ: Մեր պատումի հերոսը՝ Դավիթը, դիմում է Տեր հոր օգնությանը... |
|
ԺլատությունՀայկն ու Արեգը դասընկերներ ու հարևաններ են: Հայկն իր ծննդյան օրը մի մեծ ու հրաշալի ակվարիում է նվեր ստանում, որը նրան ամենևին չի հետաքրքրում: Իսկ Արեգը ամեն ինչ գիտի ձկների մասին և ակվարիում ունենալը նրա երազանքն է: Հայկը ծուլանում է խնամել ձկներին, բայց կտրականապես մերժում է Արեգի՝ իրեն օգնելու բոլոր առաջարկները: Տեր հայրը պատահաբար ականատես է լինում ընկերների վիճաբանությանը... |
|
Հայերը Բուլղարիայում, մաս 2-րդՖիլմի 1-ին եւ 2-րդ մասերը պատմում են Բուլղարիայի հայ համայնքի, հայոց թեմի ու եկեղեցիների մասին: Պատմական վկայությունների համաձայն, հայերը Բուլղարիայում հաստատվել են սկսած 5-րդ դարից, սակայն մեր հայրենակիցների ավելի մեծ հոսք դեպի Բուլղարիա տեղի է ունեցել 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարի սկզբին` Օսմանյան Թուրքիայում զանգվածային կոտորածներից հետո: Այսօր Բուլղարիայում 12 գործող հայկական եկեղեցի կա, կառուցվում են նորերը: Ֆիլմն անդրադառնում է գրեթե բոլոր եկեղեցիներին ու քաղաքային համայնքներին` Սոֆիա, Պլովդիվ, Վարնա, Բուրգաս, Ռուսսե, Շումեն, Դոբրիչ: |
|
Հայերը Բուլղարիայում, մաս 1-ինՖիլմի 1-ին եւ 2-րդ մասերը պատմում են Բուլղարիայի հայ համայնքի, հայոց թեմի ու եկեղեցիների մասին: Պատմական վկայությունների համաձայն, հայերը Բուլղարիայում հաստատվել են սկսած 5-րդ դարից, սակայն մեր հայրենակիցների ավելի մեծ հոսք դեպի Բուլղարիա տեղի է ունեցել 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարի սկզբին` Օսմանյան Թուրքիայում զանգվածային կոտորածներից հետո: Այսօր Բուլղարիայում 12 գործող հայկական եկեղեցի կա, կառուցվում են նորերը: Ֆիլմն անդրադառնում է գրեթե բոլոր եկեղեցիներին ու քաղաքային համայնքներին` Սոֆիա, Պլովդիվ, Վարնա, Բուրգաս, Ռուսսե, Շումեն, Դոբրիչ: |
|
ԶոհաբերությունՈ՞րն է զոհաբերության քրիստոնեական իմաստը: Ի՞նչ կարելի է զոհաբերել և հանուն ինչի՞: Զոհաբերության ի՞նչ ընկալումներ կան մեզանում: Մեկնաբանում է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության միաբան Տեր Զակքեոս ծայրագույն վարդապետ Օհանյանը: |
|
Կեղծ ընկերասիրությունԱրշակը դասից անհարգելի բացակայել է և իր կաշին փրկելու համար խնդրում է Հովիկին ու Մհերին կեղծ վկայություն տալ: Ընկերները հրաժարվում են: Արշակի կարծիքով իսկական ընկերները չեն կարող այդպես վարվել, դա պարզապես դավաճանություն է: Նրանց ընկերությունը հայտնվում է փորձության մեջ.... |