|
Հայերը Բուլղարիայում, մաս 2-րդՖիլմի 1-ին եւ 2-րդ մասերը պատմում են Բուլղարիայի հայ համայնքի, հայոց թեմի ու եկեղեցիների մասին: Պատմական վկայությունների համաձայն, հայերը Բուլղարիայում հաստատվել են սկսած 5-րդ դարից, սակայն մեր հայրենակիցների ավելի մեծ հոսք դեպի Բուլղարիա տեղի է ունեցել 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարի սկզբին` Օսմանյան Թուրքիայում զանգվածային կոտորածներից հետո: Այսօր Բուլղարիայում 12 գործող հայկական եկեղեցի կա, կառուցվում են նորերը: Ֆիլմն անդրադառնում է գրեթե բոլոր եկեղեցիներին ու քաղաքային համայնքներին` Սոֆիա, Պլովդիվ, Վարնա, Բուրգաս, Ռուսսե, Շումեն, Դոբրիչ: |
|
Հայերը Բուլղարիայում, մաս 1-ինՖիլմի 1-ին եւ 2-րդ մասերը պատմում են Բուլղարիայի հայ համայնքի, հայոց թեմի ու եկեղեցիների մասին: Պատմական վկայությունների համաձայն, հայերը Բուլղարիայում հաստատվել են սկսած 5-րդ դարից, սակայն մեր հայրենակիցների ավելի մեծ հոսք դեպի Բուլղարիա տեղի է ունեցել 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարի սկզբին` Օսմանյան Թուրքիայում զանգվածային կոտորածներից հետո: Այսօր Բուլղարիայում 12 գործող հայկական եկեղեցի կա, կառուցվում են նորերը: Ֆիլմն անդրադառնում է գրեթե բոլոր եկեղեցիներին ու քաղաքային համայնքներին` Սոֆիա, Պլովդիվ, Վարնա, Բուրգաս, Ռուսսե, Շումեն, Դոբրիչ: |
|
ԳավազանակիրԱմենայն հայոց կաթողիկոսի կողքին գրեթե ամենուր մենք տեսնում ենք սպասավոր հոգևորականի, որ պահում է հայրապետական գավազանը: Ո՞վ է գավազանակիրը, ինչպե՞ս է ընտրվում, ինչ իրավունքներ ու պարտավորություններ ունի: Պատմում են Մայր Աթոռում գավազանակրի ծառայություն իրականացրած հոգևորականները: |
|
Պատուհան դեպի երկինքՀաղորդումը Հայ եկեղեցու միանձնուհիներից մեկի դիմանկարն է: Նելլի Հարությունյանն ապրում է Հառիճավանքում: Իր ապրումների ու կենսակերպի մասին Նելլին մեզ պատմում է՝ շարունակելով իր սիրելի զբաղմունքը՝ սրբանկարչությունը: |
|
ԶոհաբերությունՈ՞րն է զոհաբերության քրիստոնեական իմաստը: Ի՞նչ կարելի է զոհաբերել և հանուն ինչի՞: Զոհաբերության ի՞նչ ընկալումներ կան մեզանում: Մեկնաբանում է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության միաբան Տեր Զակքեոս ծայրագույն վարդապետ Օհանյանը: |
|
Երկու ճանապարհԵրկու ճանապարհը» ֆիլմը պատմություն է երկու խուլ երիտասարդի մասին, ովքեր շարունակ պայքարում են ու ստեղծագործում: Հերոսներից մեկը 27-ամյա Հայկն է, ով չի պատկերացնում իր կյանքն առանց պարելու, իսկ 17-ամյա Գոհարիկը երազում է ճամփորդել, նկարել, վաճառել նկարներն ու օգնել ընտանիքին: Երկու ճանապարհը» բարձրաձայնում է Հայաստանում ապրող խուլերի դժվարությունների մասին, բացահայտում հասարակության և պետության վերաբերմունքը նման խնդիր ունեցող մադկանց նկատմամբ: Ֆիլմը պատրաստվել է Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի» պատվերով: |
|
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովՀուլիսի 30-31-ին Մայր Աթոռում Ամենայն Հայոց Հայրապետի նախագահությամբ գումարվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննարկվեցին Եղեռնի 100-ամյա տարելիցի միջոցառումներին Մայր Աթոռի մասնակցությանը, Թեմական կանոնադրության ուղենիշային փաստաթղթի ընդունման արդյունքներին, Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդի հրաժարական գրությանը, առաջիկա սեպտեմբերին կայանալիք Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր: |
|
Grabar.am կայքի շնորհանդեսը Ալեքսանդր Թամանյանի թանգարանումԱյսուհետ գրաբարը մատչելի է դառնում բոլորին: Հուլիսի 24-ին բացվեց Grabar.am էլեկտրոնային կայքէջը: Գրաբար. լեզու նախնյաց» նախագիծը Հայաստանի մշակութային ոլորտում անցած 6 տարիներին 100-ից ավելի ծրագրեր իրականացրած Ծիրանի» հասարակական կազմակերպության հերթական ձեռնարկն է: Ծիրանիին այս հարցում աջակցել են բոլոր ընկերներն ու բարեկամները, հիմնական աշխատանքը կատարել են Մայր Աթոռի միաբան Տեր Գարեգին աբեղա Համբարձումյանն ու Թոմ Սամուելյանը: |
|
Վազգենյան դպրանոցին մարզական գույք են նվիրելԱյսօր Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց այցելեցին Օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանն ու Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը: Հյուրերը դպրանոցի մարզասրահին գույք եւ սպորտային պարագաներ` մարզագորգեր ու ձեռնոցներ նվիրեցին` հույս հայտնելով, որ դպրանոցն ու օլիմպիական հերթափոխի քոլեջը բարեկամներ կդառնան: |
|
Բաց դռների օր Իջեւանում` «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բժիշկների մասնակցությամբԻջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ու տնօրինությամբ հիվանդանոցի ղեկավարությունն ու Տավուշի թեմի առաջնորդարանը կազմակերպել էին բաց դռների օր: Նախապես հերթագրված հիվանդներին ընդունում էին Իզմիրլյան» բժշկական կենտրոնի 12 մասնագետներ:
|
|
Կոնֆերանս «Իզմիրլյան» բժշկական կենտրոնումԻզմիրլյան» բժշկական կենտրոնում, որը հայտնի էր որպես Պրոկտոլոգիայի ինստիտուտ, ապա` Սուրբ Ներսես Մեծ բժշկական կենտրոն, տեղի ունեցավ ժամանակակաից ուրոլոգիայի և մաշկաբանության խնդիրներին նվիրված կոնֆերանս: Զեկույցներով հանդես եկան հանրապետության առաջատար մասնագետները: Կոնֆերանսին հրավիրված էին մայրաքաղաքի պոլիկլինիկաների բժիշկները: |
|
Ապրել լսելովԵրեխայի մոտ վաղ տարիքում խոր ծանրալսություն հայտնաբերելու դեպքում ընտանիքը երկընտրանքի առջև է կանգնում` հաղորդակցության ո՞ր ձևն ընտրել՝ ժեստերի, թե բանավոր խոսքի: Բանավոր խոսքի ընտրության դեպքում, մասնագետների հավաստմամաբ, առաջնային կարևորություն ունեն լսապրոթեզավորումն ու սուրդոմանկավարժական պարապմունքները: |