Վարդգես Սուրենյանց


Ութնամյա տղան իր առաջին գծանկարը ցույց է տալիս Հովհաննես Այվազովսկուն: Պատկերված էր Բախչիսարայի լքված պալատի Արցունքի շատրվանը: «Սա տղան ազգիս պարծանքը դառնալու է»: Այսպես մեծն Այվազովսկին օրհնում է ապագա նկարչին:

Ռումինիայի հայոց թեմ. հայկական հետք


Հաղորդումը պատմում է Բոտոշանի, Յաշի, Ռոմանի, Թրգ Օքնայի, Գալացի, Բրեյլայի, Ֆոքշանի, Պիտեշտի և Կոնստանցիայի հայ համայնքների ու եկեղեցիների մասին, ներկայացնում ծխական կյանքը: Այս քաղաքները ռումինական Մոլդովա և Վալախիա մարզերում են: Հիշատակվում են նաև Տրանսիլվանիայի կաթոլիկ հայերն ու եկեղեցիները:

Ռումինիայի հայոց թեմ. Բուխարեստ


Մայրաքաղաք Բուխարեստը Ռումինահայոց թեմի հոգևոր-մշակութային կենտրոնն է: Այստեղ է գտնվում Ս. Հրեշտակապետաց առաջնորդանիստ եկեղեցին, Դուդյան մշակույթի տունը, թեմի և համայնքի արխիվը, Ռումինահայերի միությունը: Հաղորդումը ներկայացնում է Բուխարեստում գործող հայակական բոլոր կառույցները:

 

Alt

Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների մանկավարժական կիսամյակային ժողովը


Գևորգյան հոգևոր ճեմարանի, Վազգենյան դպրանոցի և Հառիճավանքի ընծայարանի տեսուչները Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների մանկավարժական կիսամյակային ժողովին ներկայացրին հաշվետվություններ `հոգևոր հաստատությունների ուսումնական գործընթացի մանրամասներով:

Alt

Սրբադասման հանձնաժողովի վերջին որոշումները


Օրերս Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսության Մայրավանքում տեղի է ունեցել Հայոց եկեղեցու Սրբադասման հանձնախմբի հերթական ժողովը:Մասնավորապես քննարկվել են սրբադասման պայմանները և 1915թ. ցեղասպանության նահատակների սրբադասման հարցը:

Alt

Ռումինիայի Թրգ Օկնա քաղաքի հայկական եկեղեցին հիմնանորոգման կարիք ունի


Ռումինիայի Թրգ Օկնա քաղաքի` 1825թ.-ին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու վիճակը մասնագետները գնահատել են խիստ վթարային: Թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը եկեղեցու ուխտի օրը մատուցված պատարագից հետո հայտարարել է Օգնենք Թրգ Օկնայի հայոց եկեղեցուն» բարեգործական ծրագիրի մեկնարկը:

Alt

Սուրբ Սարգսի տոնը Արգավանդի եկեղեցում


Սուրբ Սարգսի տոնն Արգավանդի համայնքում առանձնահատուկ ուրախություն է, քանի որ եկեղեցին հենց սրբի անունն է կրում: Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը օրհնության կարգ է կատարում, ամփովում են համայնքում նախապես հայտարարված` նկարչական ու տորթերի մրցույթների արդյունքները:

Alt

Sarkavagagirq.net կայքը հայտարարել է մրցույթ` «Նա քահանա է» թեմայով


Ստեղծագործական աշխատանքների մրցույթն անց է կացվում Ղևոնդյանց քահանաների տոնին ընդառաջ: Կազմակերպիչների խոսքով` մասնակիցների աշխատանքերը քահանայի տոնին յուրօրինակ նվեր կլինեն, ինչպես նաև հոգևոր սպասավորին ճանաչելու առիթ: Ստեղծագործությունների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է:

Alt

Լույս է տեսել Զաքարիա վարդապետ Բաղումյանի՝ «Անապակ բաժակի խնդիրը Հայոց եկեղեցում» գիրքը


Մայր Աթոռի հրատարակչատանը լույս տեսած ուսումնասիրությունն առաջին անգամ համակողմանիորեն անդրադառնում է ծիսաաստվածաբանական մեկ խնդրի, թե ինչու Հայ եկեղեցին, ի տարբերություն քրիստոնեական մյուս եկեղեցիների, Ս. Պատարագի ժամանակ ջուր չի խառնում Հաղորդության բաժակի մեջ:

Alt

Ռումինիայի հայոց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ուխտի օրը


Օրերս Ռումինիայի Պիտեշտ քաղաքում նշվել է հայոց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ուխտի օրը: Տոնական պատարագը մատուցել է Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթև եպիոկոպոս Հակոբյանը:

Ռումինիայի հայոց թեմը. անցյալը և ներկան


Հայերը Ռումինիայում հաստատվել են 10-րդ դարից: Առաջին մեծ շարժը դեպի այս երկիր տեղի է ունեցել հայոց Բագրատունյաց թագավորության անկումից հետո: Բազմաթիվ հայեր Ռումինիա են եկել Ցեղասպանությունից հետո: Ռումինահայերի մի մասը 17-րդ դարում ընդունել է կաթոլիկություն: Նրանք հաստատվել են երկրի արևմտյան շրջանում` Տրասիլվանիայում: Առաքելական հայերն ապրում են Ռումինական Մոլդովայի և Վալախիայի մարզերում: Այսօր Ռումինիայում գրեթե 5000 հայ է բնակվում: 16 հայկական եկեղեցի կա, երկու վանք, 8 մատուռ, գերեզմանատներ և հայկական բազմաթիվ այլ կառույցներ: Թեմում սպասավորում է 6 քահանա: Առաջնորդը Տաթև եպիսկոպոս Հակոբյանն է: Հաղորդումը պատմում է թեմի անցյալի և ներկայի մասին, անդրադառնում առաջնորդարանի ծրագրերին, ռումինահայերի խնդիրներին ու ձեռքբերումներին:

Alt

Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Հունվարի 13-ը եկեղեցական օրացույցում Հիսուս Քրիստոսի անվանակոչության օրն է: Մայր Տաճարում պատարագիչը լուսարարապետ Հովնան եպիսկոպոս Հակոբյանն էր: