Տաթևի հոգևոր զարթոնքը


Տ. Միքայել աբեղա Գևորգյանը ծառայում է Տաթևի վանքում: 1927թ-ից մինչև 2008թ. վանական համալիրը հոգևոր սպասավոր չի ունեցել, կրոնական ծեսերը մոռացվել էին, գյուղ մտնող հոգևորականի նկատմամբ էլ՝ մարդիկ թերահավատ, երբեմն՝ մերժողական վերաբերմունք ունեին: Հայր Միքայելին դժվար փորձություններ էին սպասում, միակ ապավենը հավատարմությունն էր ծառայական ուխտին...

Alt

Սյունյաց դպիրներ


Տաթևի վանքը Սյունյաց թեմի հոգևոր կենտրոնն է: 14-րդ դարում այստեղ հիմնվել է Սյունյաց հայնտի դպրանոցը: Դպրանոցն այսօր ավիրված է, սակայն եկեղեցում ձեռնադրվում ու ծառայում են փոքրիկ դպիրներ: Նրանցից շատերը Սյունյաց երբեմնի դպրատան սաների ժառանգներեն են և պահպանում են պապերի փոխանցած ավանդույթները: Տաթևի վանահայր Տ. Միքայել աբեղա Գևորգյանը պատմում է եկեղեցու փոքրիկ սպասավորների խառնվածքի ու առօրյայի մասին:

Չքնաղի Սուրբ Ծնունդը


Չքնաղ գյուղի մանուկ դպիրների համար Սուրբ Ծննդյան տոնն առանձնահատուկ է անցնում: Դպիրները շրջիկ» են: Ջրօրհնեքի ընթացքում նրանք օրհնված ջուրը հատուկ հանդիսավորությամբ` սայլերով, գյուղից գյուղ են տեղափոխում, մասնակցում Պատարագների: Աստվածահայտնության տոնն ամենասիրելի ու սպասված տոնն է Չքնաղի բոլոր մանուկների համար:

Չորս շապիկ


Հովհաննեսը, Պարգևը, Գոռն ու Արմանը եղբայրներ են: Նույն տարում՝ 2009թ-ին, չորսն էլ ձեռնադրվել են և ստացել դպրության աստիճան: Ընտանիքն ապրում է Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում: Ավագը՝ Հովհաննեսը, լավ է հիշում է եկեղեցին կառուցելու ընթացքը: Հոգևորականների հետ ծանոթությունը սկսվել է հենց եկեղեցու բակում խաղալիս: Այս հանգաման էլ կանխորոշում է Հովհաննեսի, ապա՝ մյուս եղբայրների հետագա ուղին:

Կլինիկական մահ


Հաղորդման համառոտ նկարագիրը ՝ Ընդունված է համարել, որ մահը կենդանի օրգանիզմի կենսագործունեության դադարն է: Կյանքի և մահվան սահմանագծում կա մի վիճակ, որ կոչվում է կլինիկական մահ: Մահվանից հետո կյանք վերադառնալը հազվադեպ է պատահում: Կլինիկական մահ տարած բոլոր մարդկանց նկարագրությունները գրեթե նույնն են՝ մութ թունել, սպիտակ առկայծող լույս, մահացածների հետ հանդիպում...
Կլինիկական մահ տարած բժիշկ Արթուր Հակոբյանը լավ հիշում է մի քանի րոպե տևած ֆանտաստիկ զգացողությունները: Տ. Կյուրեղ քահանա Տալյանն էլ համոզված է, որ մահը սարսափելի կլիներ, եթե հարության հույսը չունենայինք: