Alt

Ծաղկազարդի կիրակի. մեկնում է Վարդան աբղ. Նավասարդյանը


Հիսուս Ղազարոսի հարության հրաշքը գործելուց հետո մտնում է Երուսաղեմ՝ ավանակի վրա, խոնարհ, բայց ժողովրդի կողմից փառաբանվելով: Ժողովուրդը նույնիսկ իր զգեստներն էր հանում և փռում Տիրոջ առջև: Ծաղկազարդի երեկոյան եկեղեցում մի հետաքրքիր արարողություն է կատարվում՝ Դռնբացեքը, որ երկխոսություն է վարագույրի երկու կողմերում գտնվող հոգևորականների միջև: Մենք հավատքի խոստովանության կարիք ունենք այս օրը՝ մեկնում է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը:

Alt

Գալստյան կիրակի. մեկնում է Տ.Վարդան աբղ. Նավասարդյանը


Գալստյան կիրակին Մեծ պահքի վերջին՝ վեցերորդ կիրակին է: Աստծո հայտնության, աշխարհ գալու, մարդկությանը գաղտնիքներ հայտնելու, ապա՝ Երկինք վերանալու և երկրորդ անգամ գալու խոստումը տալու խորհուրդն ունի: Ինչպե՞ս տարբերակել Տիրոջը սուտ մարգարեներից, ովքեր կարող են ներկայանալ Քրիստոսի անունով: Պե՞տք է արդյոք ահի մեջ սպասել Քրիստոսի գալստյանը: Հնարավո՞ր է գուշակել այդ օրը: Ինչ խրատ է տալիս Գալստյան կիրակիի խորհուրդը՝ մեկնում է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը:

Alt

Դատավորի կիրակի. մեկնում է Վարդան աբեղա Նավասարդյանը


Հայ եկեղեցու տոնացույցում Մեծ պահքի հինգերորդ կիրակին անվանվում է Դատավորի: Ղուկասի Ավետարանում պատմվող առակներից մեկը դատավորի մասին է, ով ոչ Աստծուց էր վախենում, ոչ էլ մարդկանցից էր ամաչում: Նույն քաղաքում մի այրի կին կար, ով անընդհատ այս դատավորին էր այցելում և խնդրում իր դատը տեսնել: Դատավորը կնոջ համառությունից հոգնում է...
Երբեմն մեր միտքն էլ Աստծուց չի վախենում և մարդկանցից չի ամաչում: Ի՞նչն է, որ մեզ կարող է օգնել այս պարագային: Մեկնում է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը:

Alt

Տնտեսի կիրակի. մեկնում է Վարդան աբեղա Նավասարդյանը


Ղուկասի Ավետարանում պատմվող առակում մի մեծահարուստ դժգոհ լինելով իր տնտեսության կառավարչից` կանչում է նրան, հաշվետվություն պահանջում` ասելով, որ դրանից հետո նա պիտի թողնի իր պաշտոնը: Տնտեսը դառնում և իր պարտապաններին զիջում է պատամուրհակները: Սակայն տերը նրան դատապարտելու փոխարեն, գովում է...
Ինչու տնտեսը համարվում է անիրավ, բայց արդարացվում է` մեկնում է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը:

Alt

Արտաքսման կիրակի. մեկնում է Վարդան աբեղա Նավասարդյանը


Մեծ Պահքը հոգևոր ճամփորդություն է: Պահքի երկրորդ՝ Արտաքսման կիրակին, խորհրդաբանորեն ներկայացնում է Դրախտի եդեմական պարտեզի պատմությունը, թե ինչպես Աստված աշխարհն արարեց և մարդու համար սահմանեց առաջին պահեցողությունը: Մենք արտաքսված ենք, բայց հրավեր ունենք վերադառնալու՝ Պահքի և Արտաքսման կիրակիի խորհուրդն է մեկնում Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը: