Հայ ժամանակակից կոմպոզիտորական արվեստ. խնդիրներ ու լուծումներԻնչպե՞ս է հնարավոր հանրայնացնել հայ ժամանակակից երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները, ո՞վ պետք է զբաղվի այդ գործով՝ ստեղծագործո՞ղը, Միությո՞ւնը, Մշակույթի նախարարությո՞ւնը: Ի՞նչը կարելի է համարել ժամանակակից կամ արդիական երաժշտություն և ի՞նչ վերաբերմունք ունեն նվագախմբերը այդ երաժշտության նկատմամբ: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է կոմպոզիտոր, դաշնակահար Դավիթ Բալասանյանի հետ: |
|
Ամառային ընթերցանությունԻ՞նչ և ինչպե՞ս կարդան երեխաները ամռանը: Ի՞նչ ծրագրերով է հնարավոր խթանել մանկապատանեական ընթերցանությունը, ինչպե՞ս ապահովել ընթերցասերների միջավայր, որտեղ երեխաներն ու պատանիները կկարողանան դրսևորվել, քննակումներ անցկացնել, ներակայացնել իրենց տպավորություններն ու գիտելիքները: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է «Ամառային ընթերցանություն» ծրագրի համակարգող Մարիաննա Աճեմյանի հետ: |
|
«Խակ պտուղ». պատերազմն ու նկարչի ճակատագիրը պատկերապատումի լեզվովԻնչպե՞ս է հնարավոր պատկերապատումի լեզվով և գրաֆիկական նովելի ձևով ներկայացնել ողբերգական պատմություններ, որտե՞ղ է ավարտվում վավերագրությունն ու սկսվում գեղարվեստական հորինվածքը: Ինչպիսի՞ն էր ստեղծագործող անհատի ճակատագիրը ստալինյան բռնապետության մամլիչի տակ և ի՞նչ կորցրեցին նկարիչները սովետական երկրում ապրելով: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է նկարիչ Տիգրան Մանգասարյանի հետ: |
|
Հրանտի դասերը. գիրը որպես պետությունԻնչո՞ւ Հրանտ Մաթևոսյանը գեղարվեստական նոր գործեր չէր հրատարակում անկախությունից հետո, ինչպե՞ս անդրադարձավ նրա ստեղծագործության վրա Խորհրդային Միության փլուզումն ու իր հասարակական-քաղաքական գործունեությունը: Ի՞նչ հարաբերություն ունի վեպը պետականաշինության հետ: Հայկ Համբարձումյանը զրուցել է գրող, հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանի հետ: |
|
Հրանտ. գրողն ու ժամանակըԼույս է տեսել Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Հրանտ» հուշագրությունը-վիպակը, որտեղ Հրանտ Մանթևոսյան մարդն ու գրողը ներկայացվում է իր ժամանակի հասարակական-մշակութային հարաբերությունների լայն համապատկերում: Ի՞նչ ակունքներ ուներ Հր. Մաթևոսյանի ստեղծագործությունը, ի՞նչ հարաբերություններ՝ ժամանակի ու կինոյի հետ, ինչո՞ւ էր գրում Հրանտը և գնահատվա՞ծ էր արդյոք: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրող, հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանի հետ: |
|
Փրկված ձեռագործ գանձերՓրկված, ցեղասպանությունը վերապրած մշակութային արժեքների մասին խոսելիս սովորաբար նկատի ենք ունենում ձեռագիր մատյանները, սակայն հայ ժողովուրդը ստեղծել, փրկել և պահպանել է նաև կիրառական արվեստի նմուշներ՝ ասեղնագործ տարբեր իրեր: Ինչպե՞ս են պահպանվել ու մեզ հասել ձեռագործ իրերը, ի՞նչ արժեք ունեն, որքանո՞վ են հայ ասեղնագործության ինքնատիպ այդ նմուշներն այսօր հայտնի աշխարհին: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է իրավաբան, հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյան հետ: |
|
Մատենդարանը որպես գիտական կենտրոն ու թանգարանԳիտահետազոտական ու թանգարանային գործունեության ի՞նչ առաջնահերթություններ և խնդիրներ կան Երևանի մատենդարանում: Ինչպե՞ս է հնարավոր առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքները, ի՞նչ նոր ծրագրեր են իրականացվում մեր ձեռագրական հարուստ ժառանգության ուսումնասիրության և հանրահռչակման ուղղությամբ: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Մեսրոպ Մաշտոցի անվ. մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ: |
|
Խորհրդային Հայաստանի երգիծական մամուլը. քարոզչություն և քննադատություն
1920-ականթվականներին հրատարակվում, սակայն կարճատև կյանք են ունենում «Շեշտ», «Զուռնա» և «Կարմիր մոծակ» երգիծական պարբերականները: Ովքե՞ր և ինչո՞ւ հիմնադրեցին երգիծաթերթեր, դրանց ստեղծումը պատվե՞ր էր, թե՞ անհատական նախաձեռնություն, որքանո՞վ էին երգիծական նյութերը համապատասխանում և ծառայում քաղաքական-կուսակցական գաղափարախոսության քարոզչությանը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմաբան Համո Սուքիասյանի հետ:
|
|
Համշենն ու համշենահայերի ինքնությունը
Վերջին տարիներին մեծ հետաքրքրություն է նկատվում պատմական Հայաստանի Տայք նահանգի Համշեն գավառի, համշենահայության ինքնության, լեզվի ու մշակույթի նկատմամբ: Ինչպե՞ս է պահպանվել համշենահայերի բարբառը, ի՞նչ առանձնահտկություններ ունի բանահյուսությունը, իրենց հայեր համարո՞ւմ են համշենահայերը և հնարավո՞ր է արդյոք վերադարձ հայկական ինքնությանը: Այս հարցերի
մասին Հայկ Համբարձումյանը զրուցել ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանական առնչություների բաժնի վարիչ Լուսինե Սահակյանի հետ:
|
|
«Նարեկը»` բժշկարանՍուրբ Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունը և հատկապես «Մատեան Ողբերգութեան» գիրքը եղել ու մնում է պաշտամունքի առարկա: Այն ուսումնասիրվել է որպես աստվածաբանական-փիլիսոփայական երկ, գրական-գեղարվեստական գործ, օգտագործվել բուժական նպատակներով: Ինչպե՞ս են մեկ երկի մեջ համատեղվում այս հատկանիշներն ու գործառույթները, ինչպե՞ս է ժամանակի ընթացքում փոխվել «Նարեկի» ընկալումն ու մեկնաբանությունը, ի՞նչ խորհուրդներ ունի «Նարեկը»: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է իմաստասեր Աշոտ Պետրոսյանի հետ: |
|
Գիրքը, գրողը, գրահրատարակչությունն ու պետությունըԻնչպե՞ս և ինչո՞ւ փոխվեց Մշակույթի նախարարության քաղաքականությունը գրահրատարակչական ոլորտում, ի՞նչ ծրագրեր են իրականացվում ժամանակակից հայ գրականության զարգացման ու հանրահռչակման ուղղությամբ, ինչպե՞ս են համալրվում գրադարանները և ի՞նչ է արվում ընթերցանության խթանման համար: Այս հարցեր մասին Հայկ Համբարձումյանը զրուցել ՀՀ մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանի հետ: |
|
Նոր երաժշտություն, նոր ունկնդիր ու միջավայրՀեղինակային երգերով ու ժողովրդական երգերի մշակումներով հայտնի ու սիրված «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդը ստեղծագործում է արդեն 8 տարի: Կատարումներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում: Ի՞նչ զարգացում է ապրել խմբի երաժշտությունը, որքանո՞վ է հայկական միջավայրը նպաստում նոր ու կոնցեպտուալ երաժշտության ստեղծմանը, ինչպե՞ս է փոխվում ունկնդիրը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանի հետ: |