|
Ավետիս ԱհարոնյանԳևորգյան հոգևոր ճեմարանի սան Ավետիս Ահարոնյանը, ամբողջ կյանքի ընթացքում փորձել է համատեղել գրական, ստեղծագործական աշխատանքը քաղաքական գործունեության հետ: Նա Հայաստանի Առաջին հանարապետության խորհրդարանի նախագահն էր ու հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ստացած միջազգային բանակցություններում Հայստանի պատվիրակության ղեկավարը։ Հայաստանի խորհրդայնացումից հետո ստիպված էր հեռանալ հայրենիքից: Ահարոնյանը մինչև մահ հասարակական գործունեությունը համատեղեց գրական աշխատանքի հետ: |
|
Նիկողայոս ԱդոնցՆիկողայոս Ադոնցը՝ մի քանի տարի դասավանդելով Գևորգյան հոգևոր ճեմարանում, անջնջելի հետք է թողել պատմության դասավանդման մեթոդների և բովանդակության վրա: Մեծանուն պատմաբանը՝ ստիպված լինելով կյանքի մեծ մասն ապրել հայրենիքից հեռու, երբեք չի դադարել գործել հանուն Հայաստանի և հայ ժողովրդի: Ադոնցի աշխատությունների մեջ մեծ տեղ են զբաղեցնում Հայ եկեղեցուն ու հայոց դավանանքին վերաբերող նշանակալի ուսումնասիրությունները: |
|
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 162-րդՀայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է թանգարանում բացված «Բագրատունյաց տիեզերահռչակ մայրաքաղաքը. Անին 13-14 դարերում» ցուցահանդեսի և դրան հաջորդած միջազգային գիտաժողովի նշանակությունը: |
|
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 161-րդԳիտությանը ֆինանսավորելիս գործադիրը չի կարեւորում Հայաստանի խնդիրները Այս տարվա բյուջեով կիրառական հետազոտություններին և փորձարարական մշակումներին հատկացված գումարները 9 անգամ քիչ են ֆուդամենտալ հետազոտություններին հատկացվող գումարներից։ «Գիտուժ» նախաձեռնության անդամ, «Ռոբոմարտ» ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանի պնդմամբ սա աշխարհում չտեսնված երեւույթ է։ Նա համարում է, որ առաջնահերթ պետք է լինեն մեր խնդիրների լուծումը։ Հովհաննես Երանյանը «Տաղավարում» Տիգրան Շահվերդյանի հետ քննարկել է գիտության ֆինանսավորման ոչ բարվոք վիճակը, բյուջեով նախատեսված ծախսերի թերակատարումը և գիտության զարգացման ընդհանուր հայեցակարգի բացակայությունը։ |
|
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 160-րդԿառավարությունը դադարեցրել է ազգային երգ ու պարի ծրագրի ֆինանսավորումը Կան լուրեր, որ ազգային երգի ու պարի ծրագիրը 2026 թվականից դուրս կգա դպրոցներից։ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող, ԱԵՊԱ-ի վերապատրատող մասնագետ Անի Հակոբյանը պնդում է, որ այս տարվանից արդեն նոր դպրոցներ ներառելու գործընթացը կասեցվել է։ Նա հույս ունի, որ այս որոշումը կվերանայի կառավարությունը եւ արդեն փորձված ծրագիրը կրկին կֆինանսավորվի։ Հովհաննես Երանյանը Անի Հակոբյանի հետ քննարկել է հանրակրթական դպրոցներում ազագային երգի և պարի ուսուցման մակարդակը և խնդիրները։։ |
|
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 159-րդԿառավարության հետ գործակցության «Մունք» տեխնոդպրոցի փորձերը շարունակ ձախողվում են 44-օրյա պատերազմից հետո Արցախում հիմնադրված «Մունք» տեխնոդպրոցը բռնի տեղահանումից հետո տեղափոխվել է Հայաստանի մարզեր։ Տեխնոդպրոցն ի տարբերություն Արցախի, որտեղ կառավարությունից գումար էր ստանում և կարողանում էր պահպանել ստաբիլությունը, Հայաստանում կառավարությունը որեւէ կերպ չի գործակցում ծրագրի ղեկավարի հետ։ Չնայած դրան ծրագիրը հաջողությամբ տեղափոխվել է Հայաստան եւ աստեղ շարունակում է իր գործունեությունը։ Հովհաննես Երանյանը «Տաղավարում» «Ես» կրթական հիմնադրամի և «Մունք» տեխնոդպրոցի հիմնադիր Աշոտ Ավանեսյանի հետ քննարկել է «Մունք»-ի գործունեությունը։ |
|
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 158-րդՀայորդաց տների սաների հաղթանակները սովորական են դարձել Հանրապետական եւ միջազգային մրցույթներում Հայորդաց տների սաները հաճախ են մրցանակ տանում։ Հատկապես Նորքի հայորդաց տունը առանձնանում է իր բարձր որակներով։ Բոլոր հայորդաց տներն ունեն սպորտային դասարաններ։ Գյումրու և Էջմիածնի կառույցներն ունեն միջազգային չեմպիոն սաներ։ Հովհաննես Երանյանը ՀԱԵ Հայորդյաց տների կենտրոնական գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Լիանա Առաքելյանի հետ քննարկել է հայորդյաց տներում գեղագիտական կրթության, քրիստոնեական և ազգային դաստիարակության հարցերը։ |
|
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 157-րդՊատերազմից հետո ինչպես է կյանքը փոխվել սահմանամերձ համայնքներում ԵՊՀ-ում տեղի ունեցած գիտաժողովին քննարկվել է սահմանամերձ և պատերազմից հետո սահմանամերձ դարձած համայնքներում ինչպես է փոխվել բնակիչների կյանքը՝ հատկապես մշակութային առումով։ Մեկ այլ հետազոտություն վերաբերել է պատերազմից հետո սահմանային բնակավայրերում հուշարձանային՝ մշակութային լանդշաֆտի փոփոխությանը։ Հովհաննես Երանյանը ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի դասախոս Հայկուհի Մուրադյանի հետ քննարկել է սահմանամերձ բնակավայրերի պատմական հուշարձանների, մշակութային կոթողների պահպանության հարցերը։ |
|
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 155-րդՈրոշ պաշտոնյաներ չեն հասկանում ինչ է ցեղասպանությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյան համարում է, որ չնայած վերջին տասնամյակներին կատարված կրթական գործընթացին, հայ պաշտոնյաները չգիտեն ինչ է ցեղասպանությունը։ Ցեղասպանությունը շատ մարդկանց սպանությունը չի, զանգվածային սպանությունը չի, դա խմբին ոչնչացնելու ուղղված գործողություն է։ Ըստ նրա՝ Ցեղասպանության մասին հայտարարություն անելուց առաջ ճիշտ կլինի, որ պաշտոնյաները խորհրդակցեն թանգարանի հետ։ Հովհաննես Երանյանը «Տաղավարում» Սուրեն Մանուկյանի հետ քննարկել է Հայոց ցեղասպանության զոհերի թվի անհարկի շահարկումները, «Ցեղասպանություն» և «Մեծ եղեռն» եզրերի տարբերությունը: |
|
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 154-րդՊատերազմում պարտության պատճառներից մեկը կրթության բացերն են Պատերազմից հետո կամավորության սկզբունքով ձեւավորված «Բարձունք» կրթական շարժումը Հայաստանում գործում է ոչ որպես ֆորմալ կրթության այլընտրանք, այլ որպես փոխլրացնող կառույց։ Հովհաննես Երանյանը «Բարձունք» կրթական կամավորական շարժման առաջնորդող խորհրդի անդամ, ծրագրավորող Տիգրան Արեգունու հետ քննարկել է արժեքահեն կրթության, քաղաքացիական ու ազգային գիտակցությամբ օժտված նոր սերնդի ձևավորման կարևորությունը Հայաստանում։ |
|
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 153-րդԿրթությանը պետք է վերաբերվել շինարարի տրամաբանությամբ Մենք կրթությանը պետք է վերաբերվենք ոչ թե զինվորի տրամաբանությամբ, այլ շինարարի, որ ամեն մեկիս ձեռքում մի քար կա և այդ քարը պետք է դնենք մեր պետության կառուցման գործում։ Ամեն ինչ պետք է սկսել առաջին դասարանից և երբ երեխան ավարտի ու մասնագիտություն ձեռք բերի, իր գիտելիքները պետք է նպաստեն երկրի զարգացմանը։ «Տաղավարում» Հովհաննես Երանյանը Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի հետ քննարկել է կրթության խնդիրները։ |
|
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 152-րդԳԱԱ ոչ մի առաջարկ կառավորությունը չի ընդունել Գիտնականների ատեստավորման նոր կարգի վերաբերյալ ԳԱԱ գիտական ինստիտուտների, բաժանմունքների և նախագահության տասնյակ առաջարկներից ոչ մեկը կառավարությունը հաշվի չի առնում: Քննարկումներն ունեն իմիտացիոն բնույթ։ Դրանք պարզապես նրա համար են, որ հայտարարեն, թե քննարկումներ են եղել։ Ուղարկվում է նախագիծ, լայնածավալ քննարկում է իրակյանացվում և կառավարությունը ոչինչ հաշվի չի առնում։ |











