![]() |
Գրիգոր ՂափանցյանԳևորգյան ճեմարանի փակվելուց ընդամենը երեք տարի հետո բացվեց Հայաստանի առաջին պետական համալսարանը։ Դասախոսական կազմի գերակշիռ մեծամասնությունը հենց ճեմարանի նախկին ուսուցիչներ էին, և նրանցից մեկը լեզվաբան, հայագետ Գրիգոր Ղափանցյանն էր։ Նա 1913 թվականին մերժելով Նիկողայոս Մառի առաջարկը՝ մնալ Սանտ Պետերբուրգի համալսարանում և աշխատել միասին, վերադառնում է հայրենիք և ուսուցչության մտնում Գևորգյան հոգևոր ճեմարան։ Անմիջապես միանում է ճեմարանի տեսուչ նշանակված Ստեփանոս Մալխասյանցի խմբին, որը կոչված էր բարեփոխել ճեմարանի կրթական ծրագրերը, գրել նոր կանոնադրությունը։ Առաջին լուրջ ուսումնասիրությունները կատարում է ճեմարանում և հրատարակում Մայր Աթոռի «Արարատե հանդեսում»։ 1918 թվականին զենքը ձեռքին հայ հեգևորականների ու գիտնականների հետ մարտնչում է Սարդարապատի ճակատամարտում։ Նորաբաց պետական համալսարանի լեզվաբանության ամբիոնի վարիչն էր, նորաստեղծ ԳԱԱ–ի Լեզվի ինստիտուտի տնօրենը։ Մեծ գիտական ժառանգություն թողած լեզվաբանի ռուսերեն գրված որոշ աշխատություններ մինչև օրս հայերեն թարգմանված չեն։ |
![]() |
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 214-րդԿրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ Հովհաննես Երանյանը ամփոփել է անցած ուսումնական տարին, քննարկել հանրակրթության հին ու նոր խնդիրները, նախանշել նոր ոսումնական տարվա անելիքները։ |
![]() |
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 213-րդԿոմիտասի անվան կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար, ժողովրդական արտիստ, հռչակավոր սոպրանո Հասմիկ Պապյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է Հայաստանում երաժտական կրթության անցայլը, ներկան և ապագան։ Նրանք խոսել են նաև օպերային ստուդիայում երգչուհու իրականացրած և իրականցնելիք ծրագրերի մասին։ |
![]() |
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 212-րդՄատենադարանի փոխտնօրեն Վահե Թորոսյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է հուլիսի 9–12–ը Երևանում տեղի ունեցած Հայագիտական միջազգային երկրորդ կոնգրեսում բարձրացված խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները։ |
![]() |
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 211-րդՀյուսթոնի «Ռայս» համալսարանի պրոֆեսոր Միշել Քյուլհանդջյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է ASOF-ի՝ հայ գիտնականների միավորման գործունեությունը, Հայաստանի գիտությանը և կրթությանը օժանդակելու ծրագրերը, հունիսի 25-28-ը Դիլիջանում անցկացված գիտական կոնֆերանսի արդյունքները: |
![]() |
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 210-րդ«Բվիկ» հիմնադրամի համահիմնադիրներ Անահիտ Յուզբաշյանի և Ջուլիա Վարդանյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է տարիքային խմբերի համար անցկացված ընթերցանության մրցույթների արդյունքները:
|
![]() |
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 209-րդ«ԿԱԶԱ» հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Զարուհի Լավչյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է Հայաստանում հիմնադրամի գործունեության, տարբեր տարիքային խմբի շահառուների համար իրենց իրականացծրած ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասին։ |
![]() |
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 208-րդԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանի և դեկանի տեղակալ Հայկ Մխոյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է հանրակրթական դպրոցում և բարձրագույն կրթության մեջ պատմություն առարկայի դասավանդման մարտահրավերները։ |
![]() |
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 207-րդ«Արի» արշավական ակումբի հիմնադիր Աստղիկ Հարությունյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է դեպի լեռներ, ձորեր ու դաշտեր արշավների ընթացքում երեխաներին մատուցվող գիտելիքները, հայրենի բնությանյան ճանաչողության և ինքնաճանաչումի կարևորությունը։ |
![]() |
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 206-րդԳիտության նորարարության և կրթության կենտրոնի ուսնակ հետազոտող Նանե Հախվերդյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է հայ ուսանողների թիմի հաղթանակը Միացյալ Նահանգներում տեղի ունեցած ԱԹՍ-ներին նվիրված կոնֆերանս մրցույթում, խոսել Հայաստանում գիտական միջավայրի բարելավման անհրաժեշտության մասին։ |
![]() |
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 205-րդՈւսուցիչ, դասախոս Արսեն Վարդանյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է ուսուցչի մասնագիտության նկատմամբ հանրության վերաբերմունքի փոփոխման խնդիրներն ու ուսուցչի հեղինակությունը բարձրացնելու առաջնահերթ քայլերը: |
![]() |
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 204-րդՍոցիոլոգ, հետազոտող Մարինա Գալստյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է քաղաքացիական կրթության առանձնահատկությունները, քաղաքացիական ու քաղաքական որոշումների կայացման գործում երիտասարդության ներգրավվածության կարևորությունը։ |