Alt

«Պահպանենք մեր մոլորակը». հաշմանդամություն ունեցող երեխաների ցուցահանդեսը


Հայաստանի բնության պետական թանգարանում բացվել է Ջերմիկ անկյուն» խմբային տան բնակիչների՝ Պահպանենք մեր մոլորակը» խորագրով ցուցահանդեսը: Մասնակիցները մտավոր և ֆիզիկական սահմանափակումներ ունեցող երեխաներ են:

Alt

«Ստվերների թատրոն»` Տիգրան Համասյանի նոր ձայնասկավառակը


Երկու տարեկանում նրան արդեն հրաշամանուկ էին անվանում: 10 տարեկանից ոսկե անձրևի» պես նրա վրա տեղացին միջազգային խոշորագույն փառատոների մրցանակները: Դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը տարվա մեջ մի քանի անգամ է հայրենիքում լինում. վարպետության դասեր է անցկացնում, բարեգործական համերգներ ունենում: Այս անգամ Արամ Խաչատրյան» համերգասրահում երաժիշտը ներկայացնում էր իր նոր ձայնասկավառակը:

Alt

Հայր Զաքարիայի հանդիպումը երիտասարդների հետ


ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետում Մայր Աթոռի միաբան Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը ուսանողների հետ զրուցել է Եկեղեցի, երիտասարդություն և մարտահրավերներ թեմայով: Ուսանողները հետաքրքրված էին մասնավորապես ամուսանալուծություների թվի աճի, գենդերային խնդիրների, եկեղեցի-բանակ համագործակցության հարցերով:

Alt

Մեդեա Աբրահամյանի մեծարման երեկոն


Նարեկացի» կենտրոնում նոյեմբերի 27-ին Թավջութակի թագուհի» Մեդեա Աբրահամյանի մեծարման երեկոն էր: Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև Մեդեա Աբրահամյանի սկավառակի շնորհանդեսը:

Alt

Ապարանի Սրբոց Հրեշտակաց եկեղեցու հիմնարկեքը


Ապարանում կառուցվում է նոր եկեղեցի: Արագածոտնի թեմակալ առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կատարեց հիմնարկեքի արարողությունը:
Սրբոց Հրեշտակաց եկեղեցին կառուցվում է Նիգ Ապարան» հայրենակցական միության նախագահի մեկենասությամբ: Եկեղեցին իր տեսակի մեջ եզակի է. կառուցվում է ժայռի վրա, ամբողջությամբ ապակուց:

Alt

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակը


Հոկտեմբերի 15-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նշվեց ՀՀ ԳԱԱ 70-ամյակը: Հոբելյանի առիթով նախագահ Սերժ Սարգսյանը Անանիա Շիրակացու և Մովսես Խորենացու շքանշաններով պարգևատրեց ԳԱԱ-ի աշխատակիցներին: Հանդիսությանը ներկա էր նաև Վեհափառ հայրապետը:

Alt

Սրբոց Թարգմանաչաց եկեղեցու հիմնարկեքը


Թարգմանաչաց տոնին` հոկտեմբերի 12-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը կատարեց ԱՅԲ ավանում կառուցվող Սրբոց Թարգմանչաց եկեղեցու հիմնարկեքը: Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Եկեղեցու ճարտարապետը Էրի Օհանյանն է, իսկ բարերաները՝ 100-ից ավելի մարդիկ, որոնք ներգրավված են ԱՅԲ շարժման մեջ:

Alt

Արտյոմ Դերվոյեդն ու Միրզոյանի անվան լարային քառյակը Կամերային երաժշտության տանը


Հոկտեմբերի 8-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Միրզոյանի անվան լարային նորաստեղծ քառյակի և ռուս կիթառահար Արտյոմ Դերվոյեդի համատեղ համերգն էր: Առաջին բաժնում Արտյոմը հանդես եկավ մենանվագներով, իսկ երկրորդ բաժնում կվարտետի երաժիշտների հետ ներկայացվեցին կվինտետային գործեր:

Alt

Վանաձորի թատրոնի հյուրախաղերը Երևանում


Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի ներկայացումները մայրաքաղաքում՝ Շիրվանզադեի Չար ոգին», Շեքսպիրի Լիր Արքան», Աննա Պետրոսյանի Աբգար Դպիրը», Ցագարելի Խանումի արարքները»:
Վանաձորի Թատրոնը ղեկավարում է Վահե Շահվերդյանը: Հյուրընկալը Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնն էր:

Alt

Վարագա Ս. Խաչի տոնը Նոր Վարագավանքում


Տավուշի մարզի Վարագավան գյուղից մոտ 3 կմ հեռավորության վրա է Նոր Վարագավանքը:
2004 թ.-ից Վարագա Ս. Խաչի տոնը հռչակվել է Նոր Վարագավանքի ուխտի օր: Արդեն 10-րդ տարին է՝ Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի տնօրինությամբ և օրհնությամբ Մայր Աթոռից Վարագավանք է բերվում Փրկչի խաչափայտի մասունքը:
Այս տարի ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը Նոր Վարագավանքին ի պահ տվեց Արևմտյան Հայաստանի Վարագավանքից բերված երկու խաչքար-մասունք, որոնք գնվել են տեղի քրդերից:

Alt

Ֆլամենկոյի երեկո Ուլիխանյան ակումբում


Ուլիխանյան ակումբում Լոս Լոկոս խմբի կատարմամբ Ֆլամենկոյի երեկո էր: Խմբի անդամներ Աշոտ Ոսկանյանին և Տիգրան Այվազյանին միացել են Տորոնտոյից և Մարսելից եկած հյուրերը` պարուհի Քրիստին Արզումանյանը և բասկիթառահար Ալեն Ժանը:

Alt

Լեհաստանի մշակույթի նախարարի այցը Հայաստան


ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարար Բոգդան Զդոևսկին պայմանավորվածություններ են ձեռք բերել 2014-16 թթ. հայ-լեհական մշակութային համագործակցության վերաբերյալ: