![]() |
Վարդան Աճեմյան1915թվականին Վանում Վարդան Աճեմյանի` թատրոնով ու նկարչությամբ լցված մանկությունն ընդհատվում է: Ապա շարունակվում է Ալեքսանդրապոլի որբանոցում, որտեղ գաղթական որբերի թատերական խմբակում Վարդանը սկզբում հուշարար էր: Հետո պիտի դառնար ժամանակի լավագույն նկարիչների և ռեժիսորների աշակերտը և հետևորդը: Նրան վիճակված էր ստեղծել Ազգային նոր թատրոնը: |
|
Լեոնարդ ԲերնսթայնՄիակ ուժը, որ ստիպում է ինձ երաժշտությամբ զբաղվել, մարդկանց հետ շփման երջանկությունն է, որովհետև ես սիրում եմ մարդկանց նույնքան, որքան երաժշտությունը, եթե ոչ ավելի շատ»: Դիրիժոր, կոմպոզիտոր, մանկավարժ Լեոնարդ Բերնսթայնի կյանքն ու ստեղծագործական ուղին հեռուստահանրագիտարանի ձևաչափով: |
![]() |
Մարտիրոս ՍարյանՅոթանասուն տարվա ստեղծագործական իր կյանքի մասին Մարտիրոս Սարյանը գրել է. Ինձ չի բավարարում այն, ինչ ես անում եմ, ձգտում եմ ստեղծագործական առավել պարզության, որպեսզի մարդիկ նայելով իմ նկարին՝ իրենց զգան այնպես, ասես դուրս են եկել մաքուր օդի և ուրախություն են շնչում: Եթե նկարը չի հուզում և բարի մղումներ չի հարուցում մարդու մեջ, ուրեմն չունի գլխավորը` կյանքի հավերժական շունչը: Ես ձգտում եմ հաղորդել ապրելու երջանկության զգացումը»: |
|
Հանդարտ եմ գալիս...Գնացքում միայնակ նստած հերոսը քաղաքի աղմուկից երևակայական թռիչք է կատարում դեպի այլ ժամանակ ու տարածություն, բնության ու սեփական խոհերի միջով վերադանում նույն բետոնե իրականություն՝ ինչ-որ բան գտած... Մաքո՜ւր, մաքուր իմ Տեր, |
|
Դերենիկ ԴեմիրճյանԳրողը փորձում է գտնել հայ ինքնությունը, ցեղի պատկերը, որ թվով ամենափոքրն է, տառապանքով` ամենամեծը, ժամանակով` ամենահինը, վիճակով` ամենից անփոփոխը, անփոփոխը, անփոփոխը…» |