Բատիկա, թաղիք, դեղորայք ու օրգանական կոսմետիկա, խոհանոց, տիկնիկ. հայ վարպետների ձեռքի աշխատանքը հայկական մտքի ու մշակույթի մասն է: Ինչ էլ պատրաստեն նրանք, ազգային ձեռագիր, համ ու հոտ ունի: Որքան էլ տարբեր լինի աշխատանքն ու արտադրանքը, մեկ հայացքն էլ բավական է հասկանալու, որ այն պատրաստված է Հայաստանում:

Պարբերականությունը՝ յուրաքանչյուր ուրբաթ, ժամը՝ 10:40-ին

2023-ի Ամանորը արցախահայերի նոր հարկի տակ


Մեր նախատոնական տեսախցիկը հյուրընկալվել է արցախցի ընտանիքներում։

Իսկուհի Սարգսյանի ասեղնագործ աշխարհը


«Ես կյանքին իմ գործած ժանյակների միջով եմ նայում. դրանք վարդագույն ակնոցներ չեն, դրանք իմ մատներով ստեղծած աշխատանքներն են»: Բացահայտում ենք Իսկուհի Սարգսյանի ասեղնագործ աշխարհը:

Տիկնիկագործ Ալլա Սարգսյանը


Ալլա Սարգսյանի տիկնիկները հայկական են՝ դեմքով ու բնավորությամբ: «Երբ ավարտում եմ տիկնիկը, մի հայացք եմ գցում նրա վրա և, եթե ժպտում եմ, ուրեմն ստացվել է,-ասում է տիկնիկագործը,- դա էլ իմ երջանկությունն է՝ ուրախություն պարգևել թեկուզ մեկ մարդու»:

Փայտագործ Կարեն Խաչատուրյանը


Կարենը փայտագործությամբ զբաղվում է 35 տարի, գիտի բոլոր փայտատեսակների գաղտնիքներն ու բնավորությունը:

Անահիտ Գրիգորյան


Գույնը՝ գույնին, կտորը՝ կտորին մի պատմություն են ամբողջացնում ու հավաքում ներդաշնակություն։ «Արկանելի» -ի սկզբունքներից մեկն էլ այդ ներդաշնակը գտնելն է` դեկորատիվ տեքստիլ իրերի, արև-բարձերի, բվիկների ու ծածկոցների միջոցով:

ՄԻՍՄԱ ասեղնագործության անկյուն


«Ամենահայկականը» անվանումով նախագիծը ՄԻՍՄԱ ընկերությունը նախաձեռնել է՝ նպաստելու համար հին հայկական գորգանախշերի և զարդանախշերի բացառիկ նմուշների ճանաչմանն ու տարածմանը: ՄԻՍՄԱ-ի ստեղծած «Miskaryan heritage» բրենդը մատուցում է գեղեցիկ, հայկական արտադրանք՝ ասեղնագործ բարձեր, սեղանի ուղեգորգ-ձգոցներ, անձեռոցիկներ, պայուսակներ, հուշանվերներ, գոտիներ, խաղալիքներ և այլն:

Վիգվամ տնակներ


Նրանք իրենց երեխաների համար պատրաստեցին այնքա ՜ն երազած տնակն ու ցանկացան, որ այդ հրաշքն ուրախ տրամադրություն ստեղծի բոլոր ընտանիքներոււմ: «Թի-փի» Հայաստանում վիգվամ-տնակներ արտադրող առաջին մասնագիտացված ընկերությունն է։

Սոլարա


«Սոլարա» ընկերության գլխավոր ուղղությունն է արևային կայանների նախագծումը, տեղադրումն ու սպասարկումը։ Արևային էներգետիկայի ոլորտում գործող՝ հայաստանյան փորձառու ընկերություններից է:

«Մրգից Բարիք»


Չարենցավանի ազնվամորին Հովհաննիսյան եղբայրների սարքավորումների արտադրամասում դառնում է հումք, «Ի Բարի» մրգերի և մուրաբաների ընկերությունում դառնում է պատրաստի արտադրանք: Արտահանվում են ոչ միայն ջեմն ու մուրաբան, այլև սարքավորումները: Հայաստանում հնարավո՛ր է մրգից բարիքը:

Սուսաննա Աբովյանի ձեռագործ աշխարհը. բատիկա, լաթակար, տարազ


«Իմ աշխատանքն ինձ համար պատուհան է: Բացելուց հետո հայտնվում եմ մի վայրում, ուր անում եմ այն, ինչն ինձ հոգեհարազատ է»: Անահիտ Աբովյանը մասնագիտությամբ նկարչուհի է, բայց տարիների ընթացքում մասնագիտացել է բատիկայի, լաթակարի, գաֆիկայի ու տարազի պատրաստման մեջ:

Ադելի «Արվեստի տիկնիկները»


Ադել Երեմյանը մասնագիտությամբ տնտեսագետ էր, մի օր ցանկացավ ավելին անել, քան հաշվելը։ Ամուսինը գնեց իր հավանած տիկնիկը ու սկսվեց «Ադելի տիկնիկների պատմությունը»։

Խեցեգործ Շահե Հարությունյան


Խեցեգործ Շահե Հարությունյանի արհեստանոցը շնչում է հայկականությամբ. մանրանկարչություն, ճարտարապետություն, մանրաքանդակ, զարդանախշ: Հայկական արվեստի սիմվոլիկ դետալներին Շահեն միախառնում է իր մտքերն ու ստանում իր ձեռագիրը: