Արաբկիրի հայորդյաց տան լրագրության դասարանԱյստեղ սովորում են գրել, ստեղծագործել, լսել և լսելի դառնալ: Արաբկիրի հայորդյաց տան լրագրության դասարանի սաները լրագրությունն ուսումնասիրում են ոչ միայն լսարանում. հարցազրույցներ են անում, կազմակերպում թոք-շոուներ, անցկացնում հետազոտություններ: |
|
Էջմիածնի հայորդյաց տան մանրանկարչության դասարանԷջմիածնի հայորդյաց տան մանրանկարչության դասարանի սաները փորձում են նորովի ներկայացնել միջնադարյան մանրանկարները: Նրանք չեն արտատպում, սովորում են միջնադարյան հայ մանրանկարչության հարուստ ժառանգությունն ու յուրովի նկարում: |
|
«Շողակաթ» երգչախմբի համերգը Կոմիտասի թանգարան-ինստիտուտումՆոր Նորքի հայորդյաց տան «Շողակաթ» երգչախումբը համերգ է ունեցել Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: |
|
Վարդանանց հետքերով. ուխտագնացություն Վայոց Ձորի թեմումՎայոց Ձորի թեմում Ավարայրի հերոսամարտի հիշատակի տոնին ուխտավորները շրջում են Վարդանանց պատերազմի հետ կապված ուխտավայրերով: |
|
Շախմատի մրցաշար Արաբկիրի հայորդյաց տանըՀայորդյաց տների կենտրոնական գրասենյակի միաժամանակյա խաղ-մրացաշարին մասնակցում էին շախմատի միջազգային վարպետներ` Վահե Բաղդասարյանը, Տիգրան Պետրոսյանը, Մարիա Գևորգյանը, Նոր Նորքի, Արաբկիրի ու Մալաթիայի հայորդյաց տների շախմատի դասարանների սաները: Մրցաշարի կազմակերպիչը հայորդյաց տների փոխտեսուչ Տ. Արսեն քահանա Սարոյանն է: |
|
Կարատեի մրցաշար՝ հայորդյաց տանըՄալաթիայի հայորդյաց տանն անց է կացվել «կոսիկի» կարատեի հայաստանյան մրցաշար: |
|
Մայիսի 9-ի տոնին Նոր Նորքի հայորդյաց տուն էին այցելել սպաներ և կուրսանտներՄայիսի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտներն ու սպաները այցելել էին Նոր Նորքի հայորդյաց տուն: |
|
Սուրբ Գայանե վանքի գլխավոր մուտքի դռան փորագրությունները ավարտին են մոտենումՄելքոն Ավետիսյանի ղեկավարությամբ Մանկավարժական համալսարանի ուսանողները փորագրում են Սուրբ Գայանե վանքի գլխավոր մուտքի դուռը: |
|
Նոր Նորքի հայորդյաց տան հաշվետու համերգը սկսվեց լռության րոպեովԱյս տարի «Նարեկ» պարային դպրոցի հաշվետու համերգն սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ հանուն հայրենիքի զոհված զինվորների հիշատակի: Նոր Նորքի հայորդյաց տան տնօրեն Աիդա Անդրեասյանի խոսքով, համերգը չի հետաձգվել, որ այսկերպ հայորդիները փորձեն գոտեպնդել սահմանագծում կանգնած զինվորներին և նրանց հարազատներին: |
|
Էջմիածնի հայորդյաց տան ասեղնագործության դասարանԷջմիածնի հայորդյաց տան ասեղնագործության դասարանի աշխատանքները հաճախ շփոթում են գեղանկարչական կտավների հետ: Այստեղ սովորում են փոքր ասեղով մեծ հրաշքներ ասեղնագործել: Եվ շատ ուրախանում են, որ իրենց գործերը զարդարում ու գունավորում են հայորդյաց տան պատերը: |
|
Նոր Նորքի հայորդյաց տան փայտի փորագրության դասարանՆոր Նորքի փայտի փորագրության դասարանի սաները հրաշալի տարբերակում են փայտի փափուկ և կոշտ տեսակները: Նրանք գիտեն նաև, որ լավ մասնագետ դառնալու համար պետք է անպայման անատոմիա, պատմություն, երկրաչափություն և նկարչություն ուսումնասիրեն: Հիմա նրանք սովորում են ամենակարևորը՝ փայտը զգալն ու սիրելը: |
|
Արաբկիրի հայորդյաց տան «Կանթեղ» երգչախումբըԱրաբկիրի հայորդյաց տան «Կանթեղ» երգչախումբը 20 տարվա պատմություն ունի: Ընկեր Մամիկոնը նրանց խմբավարն է և ավագ ընկերը: Միասին երգելուց բացի նրանք սիրում են միասին այցելել տարբեր թանգարաններ, համերգներ, իսկ հետո պատմել իրենց արկածների մասին: |