Արաբկիրի հայորդյաց տան Մարիամը


Տասնմեկամյա Մարիամը յոթ տարեկանից գալիս է Արաբկիրի հայորդյաց տուն: «Այստեղ իմ հոգին ուժեղանում է»,- ասում է նա: Ամեն օր Մարիամը ինչ-որ մի նոր բան է սովորում. գորգ է գործում, քանոն կամ դաշնամուր է նվագում, երգում է: Բայց ամենակարևոր բանը, որ սովորել է հայորդյաց տանը, բարությունը ճանաչելն ու գնահատելն է:

Նոր Նորքի հայորդյաց տան մաքրամեի դասարան


Նոր Նորքի հայորդյաց տան մաքրամեի դասարանի սաները առաջնորդվում են «Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի» ասույթով և իրար օգնելով` ավարտին են հասցնում ամենաբարդ գործերը: Վերջին աշխատանքը՝ «Խաղողի որթատունկը», հինգ  ամիսում են գործել: Միասին քանդում են կծիկները, միասին գործում, միասին հիանում և ուրախանում: Հիմա նրանք պատրաստվում են նոր ցուցահանդեսի:

Նոր Նորքի հայորդյաց տան շախմատի դասարան


Շախմատի օրենքները սովորեցնում են ճիշտ քայլեր կատարել նաև կյանքում: Համոզված են հայորդյաց տան շախմատի դասարանի երեխաները: Բացի այդ, շախմատի ֆիգուրները շատ հետարքրքիր են, կարելի է լարել երևակայությունը և հանդիպել դրանց իրականության մեջ...  

Նոր Նորքի հայորդյաց տան «Նարեկ» պարային համույթի ռեզերվային դասարան


«Երբ ձեռքս կոտրեցի ու մի քանի ամիս տանը նստեցի, հասկացա, որ կյանքս առանց պարի ձանձրալի է ու միատոն»,-ասում է 15-ամյա Անահիտը: Նրա նման այս դասարանում շուրջ 40 երեխա կա, բոլորն էլ երազում են մի օր պարել Նոր Նորքի հայորդյաց տան «Նարեկ» պարային համույթում, ելույթ ունենալ աշխարհի բեմերում և հանրահայտ պարողներ դառնալ:

Արաբկիրի հայորդյաց տան քանդակի դասարան


Արաբկիրի հայորդյաց տան սաները տարիների ընթացքում տասնյակ քանդակներ են ստեղծել: Ասում են` քանդակի մեջ պետք է շունչ դնել, արձանը պետք է ճիշտ շարժում ցույց տա, ասես` ֆիլմից հատված է…

Նոր Նորքի հայորդյաց տան Ամանորը


Նոր Նորքի հայորդյաց տան սաների Ամանորն սկսվում է նվերների փաթեթավորումից: Ապա՝ նրանք այցելում են վերականգնողական կենտրոններ, հիվանդանոցներ և մանուկների համար փոքրիկ միջոցառումներ կազմակերպում: Ամենավերջում բոլորը մասնակցում են ավանդական դիմակահանդեսին ու տարին եզրափակում լուսավոր տրամադրությամբ ու նոր ակնկալիքներով:

Alt

Նոր Նորքի հայորդյաց տան սաները Eternels` Հավերժություն կոչվող ներկայացումը ցուցադրել են Ֆրանսիայում


Ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր և սցենարիստ Անրի Վեռնոյի որդու՝ Պատրիկ Մալաքյանի նախաձեռնությամբ, Նոր Նորքի հայորդյաց տան սաները շուրջ մեկ տարի աշխատել են Eternels»` Հավերժություն կոչվող ներկայացման վրա: Պրեմիերան տեղի է ունեցել Ֆրանսիայի Մարսել և Կասիս քաղաքներ:

Էջմիածնի հայորդյաց տան անգլերենի դասարան 2015


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տարածքում հաճախ կարելի է հանդիպել պատանիների, որոնք մոտենում են զբոսաշրջիկների, ծանոթանում և ընկերանում: Էջմիածնի հայորդյաց տան անգլերենի դասարանի սաներն են: Անգլերենի իմացությունը նրանց հնարավորություն է տալիս լինել ազատ, անկաշկանդանդ, ձեռք բերել բազմաթիվ ընկերներ նաև արտերկրից:

Քանաքեռի մանրանկարչության արվեստի դպրոց


Ի՞նչ է մանրանկարչությունը, ինչպե՞ս տարբերել մանրանկարն ու սրբանկարը, ի՞նչ խորհրդանշաններ են առկա մանրանկարներում: Պատմում են Քանաքեռի մանրանկարչության արվեստի դպրոցի սաները:

Alt

«Յուրաքանչյուր զինվորին՝ մեկ Սուրբ Գիրք» ծրագիրը Գուգարաց թեմում


Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը Յուրաքանչյուր զինվորին` մեկ Սուրբ Գիրք» ծրագրի շրջանակում հոգևոր գրականություն բաժանեց Գուգարաց թեմում:

Alt

Նոր Նորքի հայորդյաց տան խեցեգործության դասարան


Տասներկուամյա Մակեդոնին մենք հանդիպեցինք Նոր Նորքի հայորդյաց տան խեցեգործության դասարանում: Հետո պարզվեց, որ նա նաև ձյուդոյի վարպետ է: Մինչ կկողմնորոշվի, թե որ մասնագիտություն է ընտրելու հետագայում, Մակենդոնը փորձում է ընդհանրություններ գտնել խեցեգործության և... ձյուդոյի միջև:

Alt

Նոր Նորքի հայորդյաց տան ազգագրական երգ ու պարի դասարան


Երբ սկսվում է երգը, մենք ամբողջությամբ մտնում ենք երգի մեջ ու մոռանում ենք՝ ով ենք եղել մինչ այդ»: Մեր տեսախցիկի առջև անկեղծանում են Նոր Նորքի հայորդյաց տան ազգագրական երգ ու պարի դասարանի սաները: