Վիրահայոց թեմը մեծ շուքով նշել է Քրիստոսի Հարության տոնըԹբիլիսիի, Բաթումի, Սամցխե-Ջավախքի, Մառնեուլի, Ծալկայի և Թեթրիծղարոյի շրջաններում ու գյուղերում գործող հայկական եկեղեցիներում մեծ բազմությամբ և սրբազան արարողություններով նշվել է Հիսուսի հրաշափառ Հարության տոնը։ Սուրբ Հարության տոնի կապակցությամբ վիրահայերին շնորհավորել են պետական և հասարակական գործիչները։ |
|
Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տեղի է ունեցել ԽոկումԱվագ շաբաթվա առաջին օրը, Վիրահայոց թեմի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, թեմակալ առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ, տեղի է ունեցավ Խոկում: Առաջնորդանիստ եկեղեցում եկեղեցականներին համատեղ աղոթքին միացել են Թբիլիսիի հայ հավատացյալները: |
|
Վիրահայոց թեմի եկեղեցիներում մեծ շուքով նշվել է ԾաղկազարդըԹբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիների բակերում հավատացյալները կանաչ ոստերի փնջերով մասնակցել են ժամերգության, ապա տոնական Պատարագի: Ծաղկազարդը նշվել են նաև Ախալքալաքի Սուրբ Խաչ, Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցիներում: Թեմի հոգևոր հովիվները այցելել են հայաբնակ գյուղեր և տեղերում կատարել անդաստանի արարողություն, օրհնել երեխաներին: Վիրահայոց թեմի եկեղեցիներում երեկոյան ժամերգությունից հետո կատարվել է Դռնբացեքի կարգ։ |
|
Թբիլիսիում ոգեկոչել են Սումգայիթի ջարդերի անմեղ զոհերի հիշատակըՀավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքից վիրահայ համայնքի երիտասարդները Վրաստանի, Հայաստանի և Արցախի դրոշներով հիշատակի քայլերթով գնացել են դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի և միացել կիրակնօրյա Պատարագին: Ավելի ուշ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ 36 տարի առաջ 1988 թվականի փետրվարի 27-29-ին Սումգայիթում հայ բնակչության դեմ կազմակերպված, զանգվածային ջարդերի անմեղ զոհերի հոգիների խաղաղության համար: |
|
Թբիլիսիի հայ համայնքը նշել է Հովհաննես Թումանյանի 155-րդ տարեդարձըՀովհաննես Թումանյանի ծննդյան օրը Թբիլիսիի հայերը, համայնքի հոգևոր առաջնորդների հետ այցելել են Խոջիվանքի պանթեոն՝ գրողի գերեզման, որտեղ կատարվել է հոգեհանգստյան կարգ։ Վիրահայերն այցելել են նաեւ մեծ լոռեցու տուն ու մասնակցել բանաստեղծի 155-րդ տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառմանը։ |
|
Բացվել է Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոցի 200-ամյակին նվիրված ցուցահանդեսՎիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում բացվել է Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոցի 200-ամյակին նվիրված ցուցահանդես: Հեղինակը թբիլիսահայ հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանն է: Ներսիսյան դպրոցի և Թբիլիսիում հայկական հետքն ուսումնասիրող Լևոն Չիդիլյանը բազմաթիվ արխիվային նյութեր և ցուցանմուշներ հավաքագրել է Վրաստանի և Հայաստանի արխիվներից, թանգարաններից և գրադարաններից: |
|
Թբիլիսիում հայ համայնքը նշել է Սուրբ Սարգսի տոնըԹբիլիսիում Սուրբ Սարգսի տոնը նշել են դեպի Սրբի անունը կրող 1883 թվականին կառուցված մատուռ քայլերթով: Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակից Սուրբ Սարգսի սրբապատկերով և խաչվառներով հավատացյալները գնացել են Խարփուխ թաղամասում գտնվող Սուրբ Սարգիս մատուռ: |
|
Ղափամայի ավանդական տոնը Վիրահայոց թեմումՂափամայի ավանդական տոնը Թբիլիսիում հայոց թեմի և համայնքի ամենաժողովրդական միջոցառումներից է, որին մասնակցում են թեմական բազմաթիվ կառույցներ: |
|
Հանդուրժողականության միջազգային օրը նշվել է նաև Վիրահայոց թեմումԹբիլիսիի Հավլաբարի Ս. Էջմիածին եկեղեցում շրջայց կատարելուց հետո «Հայարտուն» կենտրոնում կայացած միջոցառմանը մասնակցեցին Վրաստանում գործող կրոնական փոքրամասնությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները: Միջոցառմանը մասնակցեցին Վրաստանում գործող 14 կրոնական կազմակերպություններ: |
|
Վերափոխման տոնը Վիրահայոց թեմումՀայոց եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդը՝ Տիրամորը նվիրված ամենահին տոնը, նշվեց նաև Վիրահայոց թեմի եկեղեցիներում: Երկուշաբթի օրը՝ օգոստոսի 14-ին, կատարվեց հոգեհանգստյան կարգ ննջեցյալների հոգու խաղաղության համար: |
|
Պայծառակերպության տոնը աշխարհասփյուռ թեմերումԱյս տարի Հայ եկեղեցին հինգերորդ տաղավար տնը նշեց հունիս 16-ին: Քրիստոսի Պայծառակերպությունը տոնախմբվեց աշխարհասփյուռ բոլոր թեմերում: Բոլոր եկեղեցիներում պատարագ մատուցվեց, Վարդավառի ժողովրդական տոնախմբություններ կազմակերպվեցին: |
|
Կաթողիկե Ս․ Էջմիածնի տոնը Հավլաբարի Ս․ Էջմիածին եկեղեցումՀայ եկեղեցու աշխարհասփյուռ եկեղեցիներից Վիրահայոց թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցին այն եզակիներից մեկն է, որը պատիվ ունի կոչվելու հայոց հոգևոր կենտրոնի անունով: Եկեղեցին գտնվում է Թբիլիսիի կենտրոնական, հայաշատ Հավլաբար թաղամասում: Այստեղ ևս հունիսի 11-ին նշվեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը: |