Հեկտոր ԲեռլիոզԴաշնամուրը գիլյոտին է, որը թռցնում է ազնվազարմ գլուխները և անվնաս է միայն ռամիկ միջակության համար»: Նրա հոգում երաժշտությունը հնչում էր բացառապես նվագախմբային գույներով: Կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտաքննադատ Հեկտոր Բեռլիոզի կյանքն ու ստեղծագործական ուղին` հեռուստահանրագիտարանի ձևաչափով: |
|
Լեոնարդ ԲերնսթայնՄիակ ուժը, որ ստիպում է ինձ երաժշտությամբ զբաղվել, մարդկանց հետ շփման երջանկությունն է, որովհետև ես սիրում եմ մարդկանց նույնքան, որքան երաժշտությունը, եթե ոչ ավելի շատ»: Դիրիժոր, կոմպոզիտոր, մանկավարժ Լեոնարդ Բերնսթայնի կյանքն ու ստեղծագործական ուղին հեռուստահանրագիտարանի ձևաչափով: |
|
Սերգեյ ՌախմանինովԵրաժշտությունը բավական է ողջ կյանքի համար, սակայն երաժշտության համար ողջ կյանքը բավական չէ»:
|
|
Գուստավ ՄալերՆա գիտակցում և խորապես տառապում էր, որ ինքն է Հայդնով ու Մոցարտով սկսված վիթխարի սիմֆոնիկ կամարի վերջին կետը: Իրեն էր վիճակված ամփոփել ավստրո-գերմանական սիմֆոնիզմի պատմությունը, եզրափակել ու կապել ոչ թե հասարակ հանգույցով, այլ իր նյարդերի ու երակների քարկապով: |