Աշտարակի հայորդյաց տան պարող մանուկներըԱյս պարի դասարանում հիմնականում մանկահասակ երեխաներ են, պարուսույցը բեմադրում է երեխաներին հարազատ անվանումներով պարեր ու վարաժնքներ՝ Պինգվինների պար, Նապաստակների պար, Ծաղիկների պար: Դրանք օգնում են հեշտ յուրացնել ոչ այդքան հեշտ պարային վարժությունները: |
|
Աշտարակի հայորդյաց տան մաքրամեի դասարանԻնչո՞վ է հետաքրքիր մաքրամեն: Աշտարակի հայորդյաց տան մաքրամեի դասարանի սաներն, օրինակ, մաքրամեի արվեստին տիապետելու շնորհիվ գործում են իրենց սրտի ուզածը՝ կախազարդեր, թևնոցներ, մազակալներ: Գործում են նաև պատի զարդեր և զարդարում հենց հայորդյաց տան պատերը: Կիրառական արվեստ սովորելուց բացի, սաները հայորդյաց տանը ձեռք են բերում նոր ընկերներ: Նրանք հետագայում ամեն կերպ կուզենային օգնել հարազատ կրթօջախին, որ է՛լ ավելի շատ երեխաներ կրթվեն հայորդյաց տանը: |
|
Աշտարակի հայորդյաց տան անգլերենի դասարանԱշտարակի հայորդյաց տան անգլերենի դասարանի սաները և մանկավարժները համոզված են, որ լեզուն ազգեր, մշակույթներ միավորող ու խաղաղարար նշանակություն ունի: Իսկ գործնականում անգլերենի իմացության կարևորության մասին երեխաների կարծիքները տարբեր են: Ուսուցիչներն օգտագործում են ժամանակակից տարբեր մեթոդներ, բայց ամենաարդյունավետը խրախուսման մեթոդն է, որը ամենածույլ աշակերտին անգամ ամենակարող է դարձնում: |
|
Աշտարակի հայորդյաց տան դհոլի դասարանԴհոլի դասարան հաճախող սաները պատմում են, թե ինչու և ինչպես ընտրեցին հենց դհոլը, գործիքին տիրապետելու տեխնիկան, բարդությունները, նախընտրած ռիթմեր, համերգներ, ապագա ծրագրեր և այլն: |
|
Նորքի հայորդյաց տան նկարչության դասարանՆորքի հայորդյաց տան նկարչության դասարանի սաները պատմում են իրենց նկարչական աշխարհի, թեմաների, գույների ու հմտությունների մասին: Իսկ թե նկարչական ձիրքը բնատուր է, թե ձեռքբերովի՝ հետաքրքրվել ենք դասավանդող մանկավարժներից… |
|
Նորքի հայորդյաց տան կրկեսի դասարանՆորքի հայորդյաց տան կրկեսի դասարանի սաները ունեցել են բազմաթիվ հաջողություններ ու դժվարություններ, հիասթափություններ և ուրախություններ: Ճամփորդել են, ծանոթացել տարբեր մարդկանց ու մշակույթների հետ: Այդ ամենի մասին նրանք պատմել են մեր նկարահանող խմբին: |
|
Մալաթիայի հայորդյաց տան ժողովրդական պարի դասարան
«Իմ ընտրած մասնագիտությունը տնտեսագիտությունն է, առաջին հայացքից պարի հետ կապ չունի, հակառակ բևեռներում են: Բայց ինձ համար դրանք իրար լրացնում են»:
Մեր նկարահանող խումբն այցելել է Մալաթիայի հայորդյաց տան ժողովրդական պարի դասարան:
|
|
Էջմիածնի հայորդյաց տան գոբելենի դասարանԻ՞նչն է փոխվում երեխաների մեջ, երբ հաղորդակից են արվեստին, երբ լիահավատ են իրենց ուժերին: Մեր նկարահանող խումբը Էջմիածնի հայորդյաց տան գոբելենի դասարանում է: |
|
Ամանորը Նորքի հայորդյաց տանըՆորքի հայորդյաց տան սաները պատրաստվում են Ամանորին: Ո՞րն է Ամանորի ամենասիրելի պահը նրանց համար, ում՝ ի՞նչ կնվիրեին, եթե լինեին Ձմեռ պապ: |
|
Հայ միասնության խաչի «Մաչանենց» թատրոն«Բեմը իմ լավագույն ընկերն է: Երբ սխալվում եմ, կարծես ինքն ինձ ասում է՝ գիտես, այսինչ բանը դու սխալ արեցիր, հետո ես իմ մեջ քննարկում եմ, փորձում եմ ուղղել, ավելի լավը դառնալ, ավելի ուժեղ դառնալ»,- ասում է «Մաչանենց» թատրոնի սան Մերին: Հաղորդման ընթացքում Մերին ու ընկերները բացահայտում են իրենց սիրելի կերպարներին, խոսում բարի և չար կերպարներ կերտելու առանձնահատկությունների, բեմի հետ ունեցած փոխհարաբերությունների մասին: |
|
Տ. Ներսես քահանա ՌուշանյանՄեր նկարահանող խումբը Արտիմետ գյուղի հոգևոր հովիվ Տ. Ներսես քահանա Ռուշանյանի ընտանիքում է: Չորս որդիները տեր հոր լավագույն ընկերներն են, որոնք առաջին հերթին նրան համբերատարություն են սովորեցրել: |
|
Աշտարակի հայորդյաց տան քանոնի դասարան«Պպարտադիր չէ բոլորը սաները դառնան պրոֆեսիոնալ քանոնահարներ, բայց լավ մարդիկ հաստատ կդառնան. դա երաժշտության ուժն է»,-ասում է Աշտարակի հայորդյաց տան քանոնի դասարանի ուսուցիչը: |