Մալաթիայի հայորդյաց տան գեղանկարչության դասարան


Ինչպե՞ս ընտրել գույնը, ինչպե՞ս ճանաչել աշխարհը... Մալաթիայի հայորդյաց տան սաները սովորում են գեղանկարչություն: 

Մալաթիայի հայորդյաց տան քանոնի դասարան


Ինչպե՞ս լավ նվագել քանոն: Ի՞նչ նրբերանգներ ու հատկութոուններ ունի ազգային նվագարանը: Մալաթիայի հայորդյաց տան սաները սովորում են քանոն նվագել: 

Մալաթիայի հայորդյաց տան փայտի դասարան


Ի՞նչ բնավորություն ունի փայտը: Ինչպես՞ աշխատել փայտի հետ: Ինչպե՞ս խնամել աշխատանքային գործիքը: Մալաթիայի հայորդյաց տան սաները սովորում են փայտամշակում: 

Էջմիածնի հայորդյաց տան մանրանկարչության դասարան


Մեր հերոսը Սարգիսն է` Էջմիածնի հայորդյաց տան մանրանկարչության դասարանի սանը: 

Էջմիածնի հայորդյաց տանը` Ամանորի հրաշքին սպասելիս


Էջմիածնի հայորդյաց տան տարբեր դասարանների սաներ մեզ պատմում են, թե ինչ է Ամանորի հրաշքը և ով ի՞նչ նվեր է խնդրել Ձմեռ պապիկից: 

Էջմիածնի հայորդյաց տան կարպետի դասարան


Հետաքրքի՞ր է իմանալ կարպետագործության գաղտնիքների մասին: Կամ՝ ի՞նչ դժվարություններ ունի թելերի ու դազգահների հետ աշխատանքը: Կամ էլ՝ ինչու՞ են մարդիկ սիրում կրել կարպետագործ իրեր: Մենք դա հարցրել ենք Էջմիածնի հայորդյաց տան կարպետի դասարանի սաներին:

Էջմիածնի հայորդյաց տան մաքրամեի դասարան


Ինչու՞ հենց մաքրամե, ի՞նչ է տալիս այս զբաղմունքը երեխաներին, ի՞նչ մասնագիտություն են նրանք ընտրելու ապագայում: Պատմում են Էջմիածնի հայորդյաց տան մաքրամեի դասարանի սաները: 

Էջմիածնի հայորդյաց տան կարուձևի դասարան


Էջմիածնի հայորդյաց տան կարուձևի դասարանի աշակերտները պատմում են, թե ինչու ընտրեցին հենց այս մասնագիտությունը: Նրանցից ոմանք ուզում են հագուստի մոդելավորողներ դառնալ, ոմանք էլ կարուձևն ընտրել են զուտ իրենց համար յուրահատուկ հագուստներ կարելու նպատակով:

Էջմիածնի հայորդյաց տան ուլունքագործության դասարան


Ուլունքի հետ աշխատելը Էջմիածնի հայորդյաց տան ուլունքագործության դասարանի սաներին սովորեցրել է կյանքում ուշադրություն դարձնել մանրուքներին: Բացի այդ, նրանք ցանկացած անպետք առարկայի՝ քար, չոր ճյուղեր և այլն, կարող են ուլունքով նոր տեսք ու նոր շունչ հաղորդել: 

Աշտարակի հայորդյաց տան երգչախմբի դասարան


Աշտարակի հայորդյաց տան երգչախմբի դասարանի սաները գիտեն թե՛ օտար լեզվով երգեր, թե՛ հայկական շարականներ: Ուսուցչուհին համոզված է, որ երաժշտությունը կարող է յուրօրինակ դեղամիջոց լինել շատերի համար:

Աշտարակի հայորդյաց տան նկարչության դասարան


Աշտարակի հայորդյաց տան նկարչության դասարանի սաները նորարար են, ուզում են ավելի գեղեցիկ դարձնել իրենց քաղաքը: 

Ջազ՝ քանոնով. Էջմիածնի հայորդյաց տան քանոնի դասարան


Ջազ, ռոքընռոլ, հոգևոր երաժշտություն՝ քանոնով: Էջմիածնի հայորդյաց տան սաները հին նվագարանին փորձում են մոտենալ նաև նորարարական հայացքներով: 
Սաներից շատերը մասնակցել են տարբեր փառատոնների, պատրաստվում են նոր շրջագայությունների՝ եվրոպական քաղաքներում ներկայացնելու հայկական քանոնը: