Մայր Աթոռի մատենադարանը ճանաչվեց լավագույն մասնագիտական գրադարանըԳրադարանավարի օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «Հայկական գրադարանային ասոցիացիան» ամփոփեցին «Լավագույն գրադարան» մրցույթը: Մայր Աթոռի մատենադարանը ճանաչվեց լավագույն մասնագիտական գրադարանը: |
|
Ուսուցչի տոնը «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցումԱվելի քան 100 երկիր հոկտեմբերի 5-ին նշում է «Ուսուցչի տոնը». Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի հովանու ներքո գործող «Էօրնեկեան» հանրակթական դպրոցի աշակերտները շնորհավորեցին ուսուցիչներին մասնագիտական տոնի առիթով: |
|
Տարեցների միջազգային օրը «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցումՀոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան» կրթահամալիրը հյուրընկալել էր Էջմիածնի պատվավոր քաղաքացիներ՝ քանդակագործ Ռուբեն Նալբանդյանին և նկարիչ Ներսես Մելիքյանին: Արվեստի լեզուն պարզ ու անխառն է՝ ասում են պատվավոր հյուրերը: Երեխաներին պետք է հնարավորություն տալ սովորել այդ կախարդական լեզուն: |
|
Դավիթ Դվնեցու հիշատակության օրը Գետազատ գյուղումԱրարատի մարզի Գետազատ գյուղի 3 եկեղեցիներից մեկը Դավիթ Դվնեցու անունով է: Տարվա ընթացքում սուրբը հիշատակվում է Կանաչ կիրակիին և Վարգա Սուրբ Խաչի տոնին հաջորդող երկուշաբթի օրը: Դվնեցու հիշատակության օրը եկեղեցում ուխտի պատարագ մատուցվեց: |
|
Սուրբ Գևորգ զորավարի տոնը ՄուղնիումՍեպտեմբերի 24-ին, Սուրբ Գևորգի տոնի օրը, Մուղնիի եկեղեցի բերվեց սրբի մասունքը: Հոգևորականների թափորը եկեղեցի մտավ նորակոչիկների ուղեկցությամբ: |
|
Ս. Էջմիածնի մայր տաճարի շրջափակը բացվել էՍ. Էջմիածնի մայր տաճարի նորոգման աշխատանքները մոտենում են ավարտական փուլի: Տաճարը դեռևս փակ է ներքին աշխատանքների պատճառով, մասամբ բացվել է տաճարի շրջափակը: Երեկոյան և հանգստյան օրերին, հատկապես, այստեղ մարդաշատ է: |
|
Ամեն օր կմատուցվի մասնավոր աղոթք՝ խաղաղության և հայրենյաց պաշտպանների զորակցության համարԳարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայ եկեղեցու՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի թեմերում ամեն օր կմատուցվի մասնավոր աղոթք՝ խաղաղության և հայրենյաց պաշտպանների զորակցության համար: Սեպտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում Հայոց հայրապետը ծնկաչոք աղոթեց՝ խնդրելով Տիրոջ պահպանությունը Հայաստան աշխարհի, ժողովրդի և հայոց բանակի համար: |
|
Խաչվերացի հաջորդ օրը ննջեցյալների հիշատակության օր է«Եռաբլուր» հուշահամալիր-պանթեոնում ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանը գնդերեցների հետ աղոթեց հայրենիքի համար ընկած տղաների հոգու խաղաղության համար: Հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվեց պատարագ, կատարվեց հոգեհանգստյան կարգ։ |
|
Հայոց հոգևոր առաջնորդն օրհնեց երկրի սահմանները, խաղաղություն խնդրեց բովանդակ աշխարհի համարԽաչվերացի տոնական իրադարձությունները երեկոյան ժամերգությունից հետո շարունակվում են: Ժամերգության ընթացքում Սուրբ Տրդատ բաց խորանում դրվեց Մայր Աթոռում պահվող Տիրոջ խաչափայտի մասունքը։ Կատարվեց Անդաստանի կարգ ։ |
|
Օծվեց Ափնա գյուղի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցինՍուրբ Խաչի տոնի օրը Արագածոտնի մարզի Ափնա գյուղում հեռու, մոտիկ բնակավայրերից մարդիկ հավաքվել էին՝ մասնակցելու Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման արարողությանը: Եկեղեցին օծեց Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: |
|
Գեղարդավանքի խաչը վերաօծվեց Ամենայն հայոց հայրապետի նախագահությամբԳեղարդավանքի կաթողիկե եկեղեցու գմբեթի խաչը հանվել է եկեղեցու և գմբեթի ամրացման աշխատանքների ընթացքում: Վերատեղադրումից առաջ, Հայ եկեղեցու կանոնի համաձայն, խաչը կրկին օծվեց: Արարողությունը նախագահում էր Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: |
|
Սեպտեմբերից կվերաբացվեն Մայր Աթոռի բարեգործական ճաշարաններըԵրկու տասնամյակից ավելի Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը, ՀԲԸՄ-ի հետ համատեղ, 900-ից ավելի կարիքավորների ամենօրյա տաք սնունդ է տրամադրում Վաղարշապատում, Երևանում, Վանաձորում։ Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ ճաշարանների գործունեությունը դադարեցվել էր, այս սեպտեմբերից դրանք կվերագործարկվեն: |