Դավիթ Հակոբյան


Դերասան, թատրոնի ռեժիսոր Դավիթ Հակոբյանը խորհում է իր ճանապարհի հիշարժան հանգրվանների, մեր ազգային հոգեկերտվածքի, մարդկային երջանկության թեմաների շուրջ: Հաղորդման մեջ օգտագործվել են հատվածներ ռեժիսորի` Կյանքը վանդակից դուրս», Անուշ» և Սասունցի Դաիթ» ներկայացումներից:

Նարինե Մալյան


Մալյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանը մեր տեսախցիկի առջև անկեղծանում է.Կյանքի բոլոր դասերը մենք ստանում ենք մանկությունից` ընտանեկան հարկի տակ»: Ասում է Նարինեն` վերհիշելով ապրած օրերը հոր` լեգենդար կինոռեժիսոր, արվեստագետ Հենրիկ Մալյանի հետ:

Վրեժ Պետրոսյան


Կինոօպերատոր Վրեժ Պետրոսյանը ողջ գիտակցական կյանքը նվիրել է սիրած գործին: Նա տեսախցիկով շրջել է աշխարհով, եղել Արևմտյան Հայաստանում և աշխարհասփյուռ հայ գաղթօջախներում, կադրի լեզվով ներկայացրել հայ մարդուն: Վրեժ Պետրոսյանը  մեր տեսախցիկի առջև կիսում է իր տպավորությունները, խորհում հայրենասիրության ու երջանկության մասին:

Տ. Շահե աբեղա Անանյան


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Շահե աբեղա Անանյանը վերհիշում է ճեմարանական տարիները, այդ տարիների ապրումները համարում հոգևոր վերածննդի ու անձնական փոփոխության ամենակարևոր պահը: Հոգևորականը խորհրդածում է չարի ու բարու, երջանկության և սիրո մասին, հիշում իր կյանքում պատահած բազմաթիվ դեպքեր:

Alt

Չեմպիոնը


Դպրոցում շախմատի մրցույթ է: Հաղթող թիմը մեկնելու է Օդեսա: Արմենը դպրոցի լավագույն շախմատիստն է, իսկ Սամվելը, որ նրա մրցակիցն է և մտերիմ ընկերը, ավելի թույլ է խաղում: Օդեսայում է ապրում Սամվելի ընկերուհին՝ Անին, որին նա շատ է ուզում հանդիպել: Սամվելը խնդրում է Արմենին հանուն ընկերության պարտվել: Արմենը շփոթության մեջ է ...

Alt

Սոնա Հովհաննիսյան


Հովեր» պետական կամերային երգչախումբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանի կյանքն ու մասնագիտությունը ամոբողջական մի կտավ է, որը նա ինքնուրույն է փորձում ամբողջացնել: Ես չեմ ստացել կրոնական կրթություն, նշանակում է՝ ինձնից ամբողջությամբ գողացել են համաշխարհային երաժշտությունը, նկարչությունը, արվեստի պատմությունը, որոնց թեմաներն ամբողջությամբ հոգևոր ժառանգության վրա են հենված,- ասում է երաժիշտը,- այդ կրթության բացակայության պատճառով մեր կյանքում շատ բան է պակասել, բայց պետք չէ հուսահատվել, այլ պետք է վերականգնել կորուստները և հայտնաբերողի բերկրանքով գոհանալ կյանքից»: