Գեղանկարիչը՝ Միքայել Հարությունյան
2018 թվականը Վեհափառը հայտարարեց երիտասարդության տարի: Մայր Աթոռում մեկնարկեց «Արարող ձեռքեր» ցուցահանդեսը, որտեղ տարբեր ստեղծագործող երիտասարդներ ունենալու են իրենց անհատական ցուցահանդեսներն ամբողջ տարվա ընթացքում: Նախագծի անդրանիկ ցուցահանդեսը Միքայելինն էր:
Միքայել Հարությունյանը գեղանկարիչ է, սովորում է Գեղարվեստի ակադեմիայի 2-րդ կուրսում: Ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ Հայաստանում, նրա կտավները կարելի է տեսնել նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնում՝ կաթողիկոսների դիմանկարներ, եկեղեցիներ: Միքայելի 100-ից ավելի նկարներ էլ արտերկրում են:
|
|
Դիլիջանի «Կաֆեին բրյու լաբ» սրճարանը
Մարիամ Սինանյանն ու Անի Հարությունյանը որոշում են ժամանցային նոր մշակույթ ստեղծել մարզում: Տեղափոխվում են Դիլիջան և բացում այլընտրանքային սրճարան՝ «Կաֆեին բրյու լաբը», պատրաստում այլընտրանքային սուրճ: Մթերքը գնում են տեղացի արտադրողից և այցելուներին առողջ սնունդ առաջարկում: Սրճարանի տեղում խորհրդային տարիներին մթերային խանութ է եղել, աղջիկները չեն փոփոխել ինտերիերը, դա տեղացիների համար սովորական է, զբոսաշրջիկների համար՝ գրավիչ:
Դիլիջանում գործունեություն ծավալելը ռիսկային է: Բայց աղջիկները շարունակ նոր ուղիներ են որոնում…
|
|
Մալաթիայի հայորդյաց տան կարատեի դասարանԻ՞նչ դժվարությունների են հանդիպում Մալաթիայի հայորդյաց տան կարատեի դասարանի սաները, ինչպե՞ս են դրաք հաղթահարում: Ի՞նչ երազանքներ ունեն երեխաները, կարատեն խանգարում, թե՞ նպաստում է դրանց հասնել: |
|
Մալաթիայի հայորդյաց տան ավիամոդելավորման խմբակՄալաթիայի հայորդյաց տան ավիամոդելավորման խմբակի պատանիները ներկայացնում են իրենց նախագծած և պատրաստած ինքնաթիռները: |
|
«Իմ ֆռռիկը» և «Տեյմորտակ» նախագծերը Գյումրիում«Իմ ֆռռիկը» և «Տեյմորտակ» մոռացված խաղերը կյանքի են կոչվում առցանց հարթակում: Նեկայացնում են նախագծերի համահիմնադիրներ Գագիկ Մխիթարյանն ու Արսեն Վարդանյանը: |
|
Ռոբերտ Սահակյանց«Ես երբեք չեմ նկարում «Օսկարի» կամ Լուվրի համար, դա ինձ հետաքրքիր չէ: Ես պատմում եմ մարդու մասին»: |
|
Օձունի խոնարհված սրբավայրերըՕձուն գյուղը Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Այստեղ գտնվող եկեղեցիներն ու վանական համալիրները՝ Ծաղկեվանք, Հոռոմայր, Արդվիի Սբ. Հովհան Օձնեցու սրբավայր, վկայում են, որ Օձունը դարեր շարունակ տարածաշրջանի հոգևոր-մշակութային կենտրոնն է եղել: Օձունի սրբավայրերից շատերը, ցավոք, այսօր խոնարհված են: |
|
Տյառնընդառաջի պատարագ Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցումԱրարատյան Հայրապետական թեմի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է Տյառնընդառաջի պատարագ, կատարվել նորապսակների օհնության կարգ: |
|
Խազերի առեղծվածըՊատմությունը գրեթե լռում է հայոց եկեղեցական հին եղանակների, ինչպես նաև` խազերի մասին: Թե ինչպես են նոտագրվել, կամ նոտագրվե՞լ են արդյոք հայոց հոգևոր երգերը մինչև 8-րդ դար, անհայտ է: 8-րդ դարում ստեղծվում են խազերը և, որպես ձայնագրության միջոց, գոյատևում մինչև 16-րդ դար, ապա` մոռացվում: Մեծագույն ներդրումը գտնելու խազերի բանալին Կոմիտաս վարդապետինն է: Խազագիր մատյանների մի զգալի մաս մինչ օրս մնում է անընթեռնելի: |
|
Սոս ՍարգսյանՀՀ ժող. արտիստ Սոս Սարգսյանի մտորումներն ու խոհերը անցած ուղու, մտահոգությունները մերօրյա արվեստի, թատրոնի ու կյանքի մասին:
|