
«Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը», - ասում է Հիսուս Քրիստոս: Ճանաչելով և հետևելով Նրա պատգամներին՝ հավատացյալը ձեռք է բերում այնպիսի հատկանիշեր, որոնք Եկեղեցին կոչում է առաքինություններ:
Հեռուստաշարի յուրաքանչյուր հաղորդում ներկայացնում է քրիստոնեական որևէ մի առաքինություն` սեր, գթասրտություն, պահեցողություն ...
![]() |
ՆվիրումՓոխգնդապետը պատերազմի ընթացքում շրջել է հիվանդանոցներում և վիրավորներին հույս տվել Պատերազմի հաշմանդամ Սարգիս Ստեփանյանը համարում է, որ պատերազմական հաշմանդամները կենդանի օրինակ են մյուսների համար իրենց ունեցածը գնահատելու համար։ Ըստ նրա՝ չպետք է կորցնելուց հետո գնահատել։ 44-օրյա պատերազմին նա ոչ միայն մասնակցել է ֆիզիկապես, այլեւ պարբերաբար այցելել է հիվանդանոցներ ու վիրավորներին սփոփել է։ |
![]() |
Ճշմարտախոսություն. մեկնում է Տ. Գևորգ եպիսկոպոս ՍարոյանըԻնչո՞ւ է ճշմարտախոսությունը առաքինություն համարվում, արդյո՞ք խոսքը ուժ ունի և պատասխանատվություն է ենթադրում։ Ի՞նչ մեխանիզմներով կարող է եկեղեցին պաշտպանել ճշմարտությունը: Մեր հարափոփոխ ժամանակներում ինչպե՞ս տարբերակել ճշմարտությունը: Այս և այլ հարցեր մեկնում է Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: |
![]() |
Ճշմարտախոսություն. մեկնում է Տ. Շահե ծայրագույն վարդապետ ԱնանյանըԻ՞նչ արժեքների վրա է խարսխվում ճշմարտախոսությունը, արդյո՞ք խոսքը ուժ ունի և պատասխանատվություն է ենթադրում։ Ժամանակակից վիրտուալ կյանքում հե՞շտ է ճշմարտախոս լինելը: Այս և այլ հարցեր մեկնում է Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: |
![]() |
ԻմաստությունԻ՞նչ է առաքինությունը` կենսակերպ, մտածելակերպ, թե աստվածային շնորհ: Հաղորդման հյուրերը պատմում են այն գաղափարների մասին, որոնք առաջնորդել են մարդկությանը իմաստության ճանապարհին: |
![]() |
ՄիասնությունՄեր հերոսները պատմում են, թե ինչպես են հասել երազանքի իրագործմանը միասնության շնորհիվ: |
![]() |
ԱշխատասիրությունԱշխատասիրությունը յոթ առաքինություններից մեկն է: Մեր պատմության հերոսները գտել են աստվածային այս շնորհը կենսակերպ դարձնելու գաղտնիքը: |
![]() |
ՈղջամտությունՈրպես առաքինություն՝ ողջամտությունը սուրբգրային տեքստերում բղջախոհության հակառակ իմաստն ունի: Ժամանակի ընթացքում այդ առաքինությունը բնորոշող բառն սկսել է ընկալվել որպես խոհեմության հոմանիշ: Այսօր նաև հանդուրժողականության ու համբերատարության նշանակություն է ստացել: Ո՞րն է համբերատարության ու անտարբերության սահմանը, կարո՞ղ է ինչ-ինչ հանգամանքներում ըմբոստությունը դիտվել որպես ողջամտություն: Այս և այլ հարցերի մասին՝ հոգևորկանի ու արվեստագետի տեսակետները: |
![]() |
ՄարդասիրությունԷրինը ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր է: Մեկ տարի առաջ է տեղափոխվել Հայաստան: Այժմ ապրում և աշխատում է Իջևանում՝ Տավուշի թեմում և «Հույսի կամուրջ» ՀԿ-ում: Երգում է եկեղեցու երգչախմբում: Էրինի կարծիքով կամավորական աշխատանքի հիմքում մարդկանց՝ իրար օգնելու, աջակցելու ցանկությունն է, որն էլ իր հերթին մարդասիրության առօրյա կիրառությունն է: |
![]() |
ԵղբայրասիրությունՈվ է եղբայրասեր մարդը, ինչ արժեհամակարգ ունի, ինչ զոհողությունների է պատրաստ հանուն ընկերոջը: Եղայրասիրության, ընկերասիրության մասին խոսում են հայրենիքի սահմանները հսկող զինվորները, նրանց սպաներն ու գնդերեցը: |
|
ՉափավորությունԿյանքի բոլոր բարիքներն էլ Աստված է ստեղծել և թույլատրել մարդուն վայելել դրանք: Ո՞րն է այդ դեպքում ժուժկալության ու չափավորության իմաստը քրիստոնյայի կյանքում, ի՞նչ են պատգամում Աստվածաշունչն ու սուրբ հայրերը: Մեկնաբանում են Վարդան վարդապետ Նավասարդյանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը և Եփրեմ քահանա Զարգարյանը:
|
|
ՀամբերատարությունՀամբերատարությունը առաքինություն է: Ո՞րն է, սակայն, համբերատարության սահմանը, որքա՞ն և հանուն ինչի՞ պետք է համբերել: Այս հարցերի շուրջ իրենց տեսակետներն են կիսում Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, կրթության փորձագետ Նվարդ Մանասյանը և Արևածաղիկ» ամսագրի գլխ. խմբագիր Զառա Բաթոյանը: |
![]() |
ԽաղաղասիրությունԻնչո՞ւ են մարդիկ, հանրույթներն ու պետությունները անհամերաշխ, ո՞րն է մարդկային ընդհարումների, անհանդուրժողականության ու պատերազմիների իրական, խորքային պատճառը, ի՞նչ է պետք մեզ` բախումների չգնալու, ներքին խաղաղության հասնելու համար: Այս և խաղաղասիրությանը վերաբերող այլ հարցերի շուրջ իրենց մտորումներն են կիսում արձակագիր Հովհաննես Երանյանը, տեր Շնորհք աբեղա Սարգսյանը և լրագրող Արա Գալոյանը: |