Հեղինակ և վարող՝ Հայկ Համբարձումյան
ԹԵՄԱՅԻ հյուրերն են մշակույթի գործիչներ, հոգևորականներ, ճանաչված ռեժիսորներ ու դերասաններ, Հայաստանում և արտերկրում ապրող և աշխատող հայ և օտարազգի գիտնականներ, հայագետներ, երիտասարդ մասնագետներ, գրողներ, լրագրողներ:
Որքանո՞վ են ժամանակակից հայ արվեստն ու գրականությունը հարաբերվում համաշխարհային արվեստի զարգացման միտումներին: Հայագիտական ի՞նչ նոր ուսումնասիրություններ են կատարվում Հայաստանում ու Սփյուռքում: Մեր օրերի արվեստը կրթում է, թե՞ զբաղեցնում: Այս և այլ հարցադրումները հնչում ու պատասխաններ են ստանում ԹԵՄԱՅԻ տաղավարում:
Պարբերականությունը՝ ամեն ուրբաթ, ժամը 21:50-ին
Կրկնությունը՝ շաբաթ օրը, ժամը 13:30-ին
![]() |
Հայկական որմնանկարչությունՀայ միջնադարյան արվեստի մի կարևոր ու չափազանց ուշագրավ ոլորտ՝ որմնանկարչությունը, երկար ժամանակ պատշաճ ուշադրության չի արժանացել, քանի որ համարվել է, որ քիչ նմուշներ են պահպավել, դրանք ազգային ինքնատիպությամբ աչքի չեն ընկնում և այլն: Սակայն որմնանկարչության նոր ուսումնասիրությունները փաստում են հակառակը: Հայկական որմնանկարչության ինքնատիպության, ստեղծման ու պահպանման առանձահատկությունների, ուսումնասիրության խնդիրների ու նշանակության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմագիտության դոկտոր, Երևանի մատենադարանի փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանի հետ: |
![]() |
Խորհրդահայ պոեզիան ազգային զարթոնքից մինչև տագնապներ. Սիլվա ԿապուտիկյանԼրացավ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը: Ի՞նչ դեր ուներ 1960-1980-ական թվականների խորհրդահայ բանաստեղծությունը ազգային զարթոնքի գործում և ինչպե՞ս ընդունեց անկախությունը: Ինչո՞վ էր պայմանավորված Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործության զարգացումը և բանաստեղծուհու հռչակը: Ինչո՞վ է այսօր Կապուտիկյանի պոեզիան հետաքրքիր: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բան. գիտ. թեկնածու, դոցենտ Աշոտ Տեր-Մինասյանի հետ: |
![]() |
Արվեստի ակտուալությունը և ակտուալության արվեստը12-ամյա դադարից հետո կրկին լույս ընծայվեց «Ակտուալ արվեստ» ամսագիրը: Ի՞նչ է ակտուալությունը, որքանո՞վ է ակտուալ այդպիսի ամսագրի հրատարակությունն այսօր, ինչպե՞ս է մեր հանրությունն ընկալում մշակութային նոր դիսկուրսի, քննադատական մտածողության անհրաժեշտությունը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ամսագրի խմբագրակազմի անդամ Դավիթ Մոսինյանի հետ: |
![]() |
Մաթևոսյանական կենտրոնի սպասումով«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շենքը թեև վաղուց կառուցվել է, սակայն բացումը հետաձգվում է: Ինչու՞ է ձգձգվում մշակութային կենտրոնի գործարկումը: Ի՞նչ հայեցակարգ ունի կենտրոնը, ինչպե՞ս կարող է անդարադառնալ մեր գրական-մշակութային կյանքի վրա այդպիսի կենտրոն-թանգարանի աշխատանքը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանի հետ: |
![]() |
Փնտրել հայերենը. «փողկապավո՞ր», թե՞ ավելի մարդկային լեզուԻ՞նչ խորքային խնդիրների հետ են կապված ԲՈՒՀ-երում կամ դպրոցներում հայոց լեզվի դասավանդման հարցերը: Լեզվի կիրառության ու զարգացաման գործում ի՞նչ դեր ունեն մեդիան, իշխանությունն ու ժամանակակից գրականությունը: Որտեղի՞ց պետք է սկսել բարեփոխումները և պե՞տք են արդյոք դրանք: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է մեդիայի հետազոտող, բանաստեղծ Մարիամ Կարապետյանի հետ: |
![]() |
Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում» կայացավ «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923թթ.» խորագրով միջազգային գիտաժողով և ցուցադրություն: Ինչպե՞ս դժվարին ժամանակներում կազմակերպվեց հայ որբերի փրկության գործը, ի՞նչ դեր ունեին առանձին անհատները և կազմակերպությունները, ի՞նչ ճակատագիր ունեցան փրկված երեխաներն ու կանայք: Հայկ Համբարձումյանը զրուցել է ՀՑԹԻ գիտքարտուղար Նարինե Մարգարյանի հետ: |
![]() |
Կոմիտասի կյանքի ու ստեղծագործության անհայտ էջերի շուրջԻնչպիսի՞ն էր Կոմիտասը Էջմիածնում, Բեռլինում ու Կ. Պոլսում, երաժշտական ի՞նչ բարենորոգումներ էր կատարում և ինչո՞ւ: Կոմիտասագիտական ուսումնասիրություններն ի՞նչ նոր բացահայտումների հնարավորություն են տալիս այսօր: Հայկ Համբարձումյանը զրուցել է երաժշտագետ Լուսինե Սահակյանի հետ: |
![]() |
Նարեկացու նոր ընթերցումներըՄաշտոցի անվան Մատենադարանում արդեն 5-րդ անգամ անցկացվեց «Նարեկացիական ընթերցումներ» միջազգային գիտաժողովը: Ինչպե՞ս է գիտաժողողվը նպաստում նարեկացիագիտության զարգացմանը, հայ և օտարազգի ուսումնասիրողները ի՞նչ սկզբունքներով են մոտենում Գրիգոր Նարեկացու ստեղծագործությանը, ինչպե՞ս է ընդհանրապես հնարավոր գիտականորեն ուսումնասիրել ու արժևորել հայ միջանադարյան հանճարի ստեղծագործությունը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է արվեստաբան Արուսյակ Թամրազյանի հետ: |
![]() |
Հովհաննես Թումանյանն ու հեքիաթի թարգմանության արվեստըԵրևանում անցկացվեց հեքիաթագիտական 10-րդ միջազգային գիտաժողովը, որն այս տարի նվիրված էր Հովհ. Թումանյանի 150-ամյակին: «Արևելք-արևմուտք. Հովհ Թումանյանը և հեքիաթի թարգմանության արվեստը» խորագիր կրող գիտաժողովի նպատակն էր Հովհ. Թումանյանի, ընդհանրապես թարգմանական հեքաթի առանձնահատկությունների ուսումնասիրությունը: Արդի հեքիաթագիտության, հայ ժողովորդական հեքիաթների, ինչպես նաև գրական մշակումների հմայքի ու արժեքի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է հեքիաթագետ, թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանի հետ: |
![]() |
Կոմիտասը և 20-րդ դարի երաժշտությունըԻ՞նչ ազդեցություն է ունեցել Կոմիտասի ստեղծագործությունը 20-րդ դարի հայ երաժշտության զարգացման վրա, ի՞նչ դրսևորումներ է ունեցել խորհրդային, ապա նաև անկախության շրջաններում: Որքանո՞վ է Կոմիտասի ստեղծագործությունը ճանաչելի աշխարհում: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է կոմպոզիտոր, դաշնակահար Արթուր Ավանեսովի հետ: |
![]() |
Կոմիտասը նամակներումԿոմիտասի կերպարի և ստեղծագործության ուսումնասիրության հավաստի աղբյուրներ են նրա նամակները: Դրանք բացահայտում են Կոմիտասի բնավորությունը, աշխարհայացքը, երաժշտական նախասիրությունները: Զարգացման ի՞նչ շրջաններ է անցել նա որպես կոմպոզիտոր, ի՞նչ ազդեցություն է ունեցել եվրոպական դասական երաժշտությունը նրա ստեղծագործության վրա, ի՞նչ խնդիրների էր բախվել Կոմիտասը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է կոմպոզիտոր, դաշնակահար Արթուր Ավանեսովի հետ: |
![]() |
Զրույց Կոմիտասի հետ՝ գույների ու ձևերի լեզվովԵրևանում բացվեց երաժիշտ, նկարիչ Անի Հովակի «Կոմիտաս» խորագրով անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Երիտասարդ արվեստագետը իր Կոմիտասին փնտրում և գտնում է երաժշտության, գեղանկարչության ու քանդակի միջոցների համադրությամբ, գույների ու ձևերի բազմազան ընկալումներով: Կոմիտասի կերպարի ու ստեղծագործության ընկալումների, նրա գործի նշանակության ու ազդեցության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է երաժիշտ, նկարիչ Անի Հովակի հետ: |