Հայ միջնադարյան արվեստի մի կարևոր ու չափազանց ուշագրավ ոլորտ՝ որմնանկարչությունը, երկար ժամանակ պատշաճ ուշադրության չի արժանացել, քանի որ համարվել է, որ քիչ նմուշներ են պահպավել, դրանք ազգային ինքնատիպությամբ աչքի չեն ընկնում և այլն: Սակայն որմնանկարչության նոր ուսումնասիրությունները փաստում են հակառակը: Հայկական որմնանկարչության ինքնատիպության, ստեղծման ու պահպանման առանձահատկությունների, ուսումնասիրության խնդիրների ու նշանակության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմագիտության դոկտոր, Երևանի մատենադարանի փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանի հետ:
Շարք: Թեմա
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ և վարող Հայկ Համբարձումյան
,
Ռեժիսոր Վահե Սուքիասյան,
Օպերատոր Արթուր Մանուչարյան,
Օպերատոր Մեսրոպ Ավետիսյան2019-12-14T22:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար