Հեղինակ և վարող՝ Հայկ Համբարձումյան 
ԹԵՄԱՅԻ հյուրերն են մշակույթի գործիչներ, հոգևորականներ, ճանաչված ռեժիսորներ ու դերասաններ, Հայաստանում և արտերկրում ապրող և աշխատող հայ և օտարազգի գիտնականներ, հայագետներ, երիտասարդ մասնագետներ, գրողներ, լրագրողներ:
Որքանո՞վ են ժամանակակից հայ արվեստն ու գրականությունը հարաբերվում համաշխարհային արվեստի զարգացման միտումներին: Հայագիտական ի՞նչ նոր ուսումնասիրություններ են կատարվում Հայաստանում ու Սփյուռքում: Մեր օրերի արվեստը կրթում է, թե՞ զբաղեցնում:  Այս և այլ հարցադրումները հնչում ու պատասխաններ են ստանում ԹԵՄԱՅԻ  տաղավարում:
Պարբերականությունը՝ ամեն ուրբաթ, ժամը 21:50-ին
Կրկնությունը՝ շաբաթ օրը, ժամը  13:30-ին

Alt

Արմինե Գրիգորյան


Լրանում է Արամ Խաչատրանի ծննդյան 110-ամյակը: Մեծանուն կոմպոզիտորը մեզ հետ չէ արդեն 35 տարի, սակայն նրա ստեղծագործությունները կատարվում են Հայաստանում և արտերկրում, նրան նվիրված փառատոններ ու մրցույթներ են անցկացվում: Հոբելյանը ևս մեկ հրաշալի հնարավորություն է անդրադառնալու 20-րդ դարի երաժշտարվեստի խոշորագույն ներկայացուցիչներից մեկի ստեղծագործությանը: Իսկ թե ինչպես են պատրաստվում հոբելյանին մասնագետներն ու երկրպագուները, պարզել է Հայկ Համբարձումյանը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի, Երևանի պետական կոնսերվատո¬րիայի պրոֆեսոր Արմինե Գրիգորյանի հետ զրույցում:

Alt

Նաիրա Մուրադյան


Հայկական առաջին մուլտֆիլմը` Շունն ու կատուն», ստեղծվել 1937 թվականին: Իսկ 1970-80-ականները սովետահայ մուլտիպլիկացիայի ծաղկման շրջան էր: Հետանկախության շրջանում հայ անիմացիոն արվեստի զարգացումը դանդաղում է, սակայն ֆիլմեր նկարահանվել ու նկարահանվում են: Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում այսօր, կարևորը ֆիլմի թեմա՞ն է, թե իրականացման տեխնիկան, որքանո՞վ է հայկական անիմացիան արձագանքում սոցիալ-քաղաքական խնդիրներին և պե՞տք է արդյոք արձագանքի: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցում է անիմացիոն ռեժիսոր Նաիրա Մուրադյանի հետ:

Alt

Ժաքլին Կարաասլանյան


Արդեն չորս տարի Հայաստանում գործող Լույս» հիմնադրամի կրթաթոշակով շուրջ 260 հայ երիտասարդ բարձրագույն կրթություն է ստացել կամ շարունակում է սովորել արտերկրի լավագույն համալսա¬րաններում: Խնդիրները, սակայն, միայն որակյալ բարձրագույն կրթությամբ չեն լուծվում՝ կցանկանա՞ Օքսֆորդի» համալսարանն ավարտած երիտասարդը վերադառնալ Հայաստան, մեր երկիրը կարո՞ղ է ապահովել նրա գիտելիքների իրացման պայմաններ, համապա¬տասխան վարձատրություն, քա՞նի մարդ է վերադարձել ու աշխատում մինչև օրս: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի հետ: