Դատական իշխանությունը Սուրբ գրքում մաս 1


Հիսուս ասում է՝ մի դատեք, որ չդատվեք և ավելացնում՝ ինչ դատաստանով որ դատեք, նույն դատաստանով էլ դատվելու եք: Դատարանն այսօր ինչո՞ւ պետք է կոչված լինի նմանվելու աստվածային՝ երկնային դատարանին. մեկնաբանում է Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Հոգևոր պատերազմ. Սպառազինություն


Սուրբ Գրքի մարդաբանության մեջ սիրտը մարդու կենտրոնական տարածությունն է։ Ավելին՝ պարունակում է բոլոր այն տարրերը, որոնցով սահմանվում է անձնավորությունը։ Հոգևոր պատերազմը ինչո՞ւ է հենց մեր սրտում տեղի ունենում, Սուրբ գրքի մարդաբանության համաձայն՝ ի՞նչ վայր է մեր սիրտը. մեկնաբանում է Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

 

Հոգևոր պատերազմ. փորձություն


Որքան էլ արտաքին աշխարհից ազդեցություններ կան մեզ վրա, այնուամենայնիվ մարտադաշտը մեր ներսում է։ Մենք ներսում ունենք մի իրականություն, որը մեզ անընդհատ մղում է ինչ-որ մի բան անելու՝ կատարելու մեր ցանկությունները։ Բազմաթիվ վախերի մեջ ինչո՞ւ է հենց մահվան վախը տիրապետող դառնում մեր  կյանքում: Ինչո՞ւ է այն համարվում մայր վախ և մղում ամենքիս զանազան մեղքերի. Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Հոգևոր պատերազմ. ներածություն


Հոգևոր պատերազմը ներքին, անտեսանելի պայքար է, որը ոչ այնքան ուղղված է մարդուց դուրս ինչ-որ ուժերի դեմ, այլ մարդու ներսում գտնվող մղումների, որոնք շատ հաճախ քնած են, բայց արթնանում են ագրեսիվորեն և մարդուն մղում են փորձությունների։ Ի՞նչ է հոգևոր պատերազմը, ինչպե՞ս է այն արտահայտվում, ու՞մ դեմ է այն ուղղված. մեկնաբանում է Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը: