Մարդիկ, ովքեր իրենց ստեղծագործական հետքն են թողել պատմության էջերում: Հայ և համաշխարհային մշակույթի, գիտության, հոգևոր և հասարակական կյանքի երևելիները, նրանց կյանքն ու գործունեությունը հեռուստահանրագիտարանի ձևաչափով:
![]() |
ԼազարյաններՑարական Ռուսաստանում Լազարյանները հայտնի էին իբրև բարերարներ, ազգային ու պետական պաշտոնյաներ: Նրանց միջնորդությամբ են կառուցվել ռուսական երկու մայրաքաղաքների առաջին հայկական եկեղեցիները: Ձեռնարկներից ամենանշանակալին Լազարյան եղբայրների ջանքերով 1815թ. հիմնված Լազարյան ճեմարանի բացումն էր: Այս կրթօջախը հետագայում վերաճել է Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի, որն էլ դարձել է ռուսական արևելագիտության հիմնաքարերից մեկը: Շուրջ մեկուկես դար այստեղ կրթության հնարավորություն են ստացել հայ և ռուս ականավոր գրողներ, մշակութային գործիչներ, բանասերներ ու պատմաբաններ։ |
![]() |
Ալեքսանդր Քեմուրջյան
Ամերիկացիներն առաջինը հասան Լուսին՝ կատարելով առաջին միջմոլորակային թռիչքը: Մի քանի տարի անց ռուսները հպարտությամբ նշում էին՝ Լուսնի վրա առաջին ոտնահետքը թողեցին ամերիկացիները, իսկ իրենց հաջողվեց թողնել առաջին անվահետքը: Առաջին լուսնագնացի համար խորհրդային գիտությունը պարտական էր հայազգի գիտնական, ինժեներ-կոնստրուկտոր Ալեքսանդր Քեմուրջյանին: Նրա ստեղծած մոլորակագնացները և լուսնագնացները առաջինն էին աշխարհում: Ալեքսանդր Քեմուրջյանի մեքենաները հարյուրավոր կիլոմետրեր անցան Երկրի արբանյակի և հարևան մոլորակների մակերևույթին՝ մարդկությանը փոխանցելով առաջին անգնահատելի տեղեկությունները անծանոթ տիեզերքի մասին:
|
![]() |
Թորոս Թորամանյան«Եթե ճարտարապետությունը քարացած երաժշտություն է,- գրել է Ավետիք Իսահակյանը,-ապա Թորոս ճարտարապետը այդ քարացածը վերածել է կենդանի երգի: Նա մեր հոյակապ ավերակների և հուշարձանների նույնքան հոյակապ երգիչն է»: Հեռուստահանրագիտարանը ներկայացնում է անվանի ճարտարապետ, գիտնական Թորոս Թորամանյանի կյանքն ու գիտական գործունեությունը: |
![]() |
Համո ԲեկնազարյանՆա սկսեց իր ռեժիսորական աշխատանքը, երբ կինեմատոգրաֆը դեռ համր էր: Նա առաջին հայ կինոռեժիսորն է: |
![]() |
Ռուդոլֆ Դիզել1913թ սեպտեմբերի 29-ին Անդվերպենից Լոնդոն ուղևորվող նավի վրա, ընթրիքից հետո գերմանացի երեք տղամարդկանցից մեկը հրաժեշտ տվեց ընկերներին` ուղեկցորդին խնդրելով իրեն արթնացնել ժամը 6-ն անց 15-ին և գնաց նավախուց: Առավոտյան նրա նավախուցը կոկիկ հարդարված էր, սեղանին դրված էր հենց նոր լարված ժամացույցը, բայց ուղևորը չկար: Անհետացածը համաշխարհային հռչակ վայելող ինժեներ Ռուդոլֆ Դիզելն էր: |
![]() |
Դմիտրի ՄենդելեևԱյն հարցին , թե որն է համարում իր մեծագույն գյուտը, նա պատասխանում է ` օդապարիկից արևածագը դիմավորելը: Մեծագույն քիմիկոս, գլխավորապես, այպես են շատերը նրան ճանաչում: Սակայն հանուն ճշմարտության պետք է ասել, որ նրա աշխատությունների ընդամենը 10 տոկոսն է նվիրված քիմիային: Հանրագիտարան շարքով՝ Դմիտրի Մենդելևի կյանքը, ճակատագիրը Շողակաթի էկրանին: |
![]() |
Ֆրանց Կաֆկա«20-րդ դարի ֆենոմեն», «էքզիստենցիալ փիլիսոփա», նույնիսկ` «Հոբ Երանելի»: Այսպես են կոչում Ֆրանց Կաֆկային` մի հեղինակի, որը գրում էր մարդու, կյանքի ու մահվան, մարդկային տառապանքի ու մենության, գոյության իմաստի մասին: |
![]() |
Էդվարդ Հոպեր
Այս նկարչի արվեստի մասին ասացին. «20-րդ դարի ամերիկյան կյանքի վերարտադրության կվինտէսենցիան»:
Էդվարդ Հոպեր՝ ամերիկյան «կյանքի բեմի» նկարիչը:
|
![]() |
Մարկ Շագալ«Նկարչի ներկապնակում ու կյանքում միայն մեկ գույն կա, որ կարող է ամեն ինչ իմաստավորել: Այդ գույնը Սերն է». Մարկ Շագալ |
![]() |
Լև ՏոլստոյԼև Տոլստոյի բուռն ու հակասական կյանքը, նրա բարդ հարաբերությունները ռուսական արքունիքի և Ռուս ուղղափառ եկեղեցու հետ: Գրողի մահից հետո Ռուս ուղղափառ եկեղեցին իր անդամներին, անգամ Տոլստոյի մտերիմ հարազատներին, արգելել էր վերջին հրաժեշտ տալ: Քչերին է հայտնի, որ Տոլստոյի հոգեհանգստյան կարգը կատարվել է Սանկտ Պետորբուրգի Ս. Կատարինե հայկական եկեղեցում: Պահպանվել է թաղման լուսանկարը՝ ռուս մեծ գրողի դագաղը հայ ուսանողների ուսերին: |
![]() |
Էդվարդ Մունկ«Միայն հյուսիսում պիտի առաջանար էքսպրեսիոնիզմը` նյարդային ու կրքոտ, խորը, հարավային իմպրեսիոնիզմին հակադիր»: Նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկը հյուսիսի մարդ է: Բարդ, հակասական մարդ՝ թույլ առողջույթամբ, գերզգայուն եղանակային փոփոխություններին: Օսլոյի, Բեռլինի ու Փարիզի ստեղծագործական էլիտայի ամենհետաքրքրական դեմքերից՝ Էդվարդ Մունկի կյանքն ու ստեղծագործությունը՝ «Հանրագիտարան» ֆիլմաշարում: |
![]() |
Ակուտագավա...Եվ, քանի որ ըստ ճապոնական հին ժամանակացույցի, նա ծնվում է վիշապի ամսվա, վիշապի օրվա, վիշապի ժամին, անունը դնում են Րյունոսկե` ճապոներեն րյու-վիշապ հիերոգլիֆի համաձայն:
|